Օ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառը։ Անունն է օ։ Օ նշագրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։

O, o
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառO
Փոքրատառo
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում38-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Տարածված է կարծիք, որ Օ տառը այբուբեն է ներմուծվել 12-րդ դարում Արիստակես Գրիչի կողմից, աւ երկբարբառի փոխարեն, սակայն վերջինս իր աշխատության մեջ չի կիրառել օ և ֆ ներմուծված տառերը[1]։

7-րդ դարից սկսած աւ երկբարբառը փակ վանկերում հիմնականում վերածվում է օ պարզ հնչյունի։ Բառասկզբում կիրառվում է Ո տառը։ Հնչյունները գրվում են որպես աւ և ո, իսկ միջին հայերենում սկսում է նաև կիրառվել օ տառաձևը, սակայն երեքն էլ միմյանց փոխարինելով կիրառվել են մինչ 18-րդ դարը։ Առաջին հայտնի կիրառությունը տեղի է հանդիպում է 1046 թվականին՝ փափագանօք[2]։ Որոշ բառերում աւ երկբարբառը ձևափոխվում է նաև ու-ի (նաւպա > նոպա > նուպա)[3]։ 17-րդ դարի դրությամբ երեքից ամենակիրառականը արդեն եղել է օ տառը[4]։

Ի քեզ ձօնեցաւ բանըն հայրական..., Ցօղն իջանէ ի վերայ թփին... (ԳԱ, 39):

Փոխառյալ բառերում որպես կանոն կիրառվել է հենց օ տառը՝ սօլթան, Պօղոս, Պօլիս։

1922-ին Օ-ն հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրությունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է[5][6][7][8]։

Բրայլով ներկայացումը խմբագրել

 
Dots
135

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սարգսյան Մարինե (2014)։ Գրչության արվեստը և Արիստակես Գրչի ուղղագրության համակարգը։ Երևան։ Հայագիտական հանդես, #4 (28), Խ։ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան։ ISBN 1829-0531
  2. Գյուլբուդաղյան, Սիրակ (1973). Հայերենի ուղղագրության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  3. Հերացի, Մխիթար (XIII դ.). Ջերմանց մխիթարութիւն.
  4. Ա. ԱԲԱՋՅԱՆ, Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ն. ՊԱՐՈՆՅԱՆ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ (2019). ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ. Երևան: ԵՊՀ հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  6. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  7. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  8. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։