Շիվինի
Շիվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։
Շիվինի | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստված |
Դիցաբանություն | Վանի թագավորության դիցարան |
Սեռ | արական |
Ասպարեզ | Արեգակ |
Կապված կերպարներ | նույնացվում է թևավոր շրջանի հետ |
Հատկանիշներ | Վանի թագավորության Արևի աստված |
![]() |
Պատկերասրահ Խմբագրել
-
Շիվինի աստված, հայկական նամականիշ, 1993
-
Շիվինի աստված
-
Շիվինի աստծո բրոնզե աման
-
Շիվինի աստծո բրոնզե քանդակներով բռնակներ
Վանի թագավորության գլխավոր աստվածները Խմբագրել
Անուն | Պատկեր | Նույնացում | Ծագում | Զոհաբերության ծավալ |
---|---|---|---|---|
Խալդի | Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ | պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ | 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ | |
Թեյշեբա | Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ | Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ | 6 եզ, 12 ոչխար | |
Շիվինի | Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ | Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։ | 4 եզ, 8 ոչխար |
Գրականություն Խմբագրել
Հայկական սովետական հանրագիտարան
|