Կահիրե
Կահիրե (արաբ․՝ القاهرة, al-Qāhira - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Բնակչությունը՝ ▲9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կահիրե | |||||
القاهرة | |||||
| |||||
![]() Գիշերային Կահիրեն | |||||
Երկիր | ![]() | ||||
մարզ (մուհաֆազա) | Կահիրե | ||||
Քաղաքապետ | Աբդուլ Ազիմ Վազիր | ||||
Հիմնադրված է | 969 թ. | ||||
Առաջին հիշատակում | 969 | ||||
Մակերես | 606 կմ² | ||||
ԲԾՄ | 68 մ | ||||
Պաշտոնական լեզու | Արաբերէն | ||||
Բնակչություն | ▲9 293 612 մարդ (հուլիսի 1, 2018)[1] | ||||
Խտություն | 3150 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 20 577 113 | ||||
Կրոնական կազմ | Սուննի իսլամ, քրիստոնեություն | ||||
Տեղաբնականուն | կահիրեցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +202 | ||||
Փոստային դասիչ | 11511 - 11668 | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը[2]։
Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։
Քույր-քաղաքներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»