Մուավիա
Մուավիա (603[1], Մեքքա, Հիջազ[2] - ապրիլի 18, 680, Մադինա, Օմայյան խալիֆայություն), արաբ խալիֆա 661 թվականից։ Օմայանների դինաստիայի հիմնադիրը։
Մուավիա արաբ․՝ معاوية | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 603[1] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ[2] |
Մահացել է | ապրիլի 18, 680 |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն |
Գերեզման | Դամասկոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, կառավարիչ, Խալիֆա և բանաստեղծ |
Ամուսին | Maisun bint Bahdal? և Qurayba bint Abi Umayya? |
Ծնողներ | հայր՝ Աբու Սուֆյան իբն Հարբ, մայր՝ Հինդ բինտբՈտբա |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of the Levant? և Umayyad Caliph? |
Երեխաներ | Yazid I? |
![]() |
639 թվականից եղել է Ասորիքի արաբ կուսակալ, պատերազմել Բյուզանդիայի դեմ։ 657 թվականից պայքարել է Ալի խալիֆայի դեմ և գրավել գահը։ Խալիֆայության մայրաքաղաք է հռչակել Դամասկոսը, խալիֆայի իշխանությունը դարձրել ժառանգական։ Նրա օրոք արաբ, զորքերը երկու անգամ (669, 674-680 թվականին) պաշարել են Կ․ Պոլիսը։ Մուավիաի՝ Ասորիքի կուսակալ եղած ժամանակ արաբները երկու անգամ (640 և 654 թվականին) արշավել են Հայաստան։ 652 թվականին Մուավիան և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին կնքել են պայմանագիր (տես Հայ-արաբական պայմանագիր 652)։ Խալիֆա հռչակվելուց հետո, Բյուզանդիայի դեմ պայքարում Հայաստանի չեզոքությունն ապահովելու համար, 661 թվականին Մուավիան Հայոց իշխան է ճանաչել Գրիգոր Ա Մամիկոնյանին։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 72)։ |