Բացել գլխավոր ցանկը

Մուդրոսի զինադադար, կնքվել է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև։

ԷությունԽմբագրել

Հայաստանի շահերն անմիջականորեն շոշափող հոդվածներում ասվում էր, որ ռազմագերի և ներկալված հայերին պետք է հավաքել Կոստանդնուպոլսում՝ նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար (հոդված 4)։

Հոդված 11-ով նախատեսվում էր թուրքական զորքերի էվակուացիան Անդրկովկասից. ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին, «եթե դաշնակիցները պահանջեն դա՝ տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»։

Հոդված 16-ով նախատեսվում էր թուրքական զորքերի դուրսբերումը Կիլիկիայից։

Հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։

Իրագործումը՝ փաստացիԽմբագրել

Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ։ Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում։ Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին։ Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին հայկական հարցի արդարացի լուծմանը։ Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը և հասավ դրա փաստական վերացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։