Սիդնեյ, Սիդնի[1] (անգլ.՝ Sydney, [ˈsɪdni][2] (Sydney), քաղաք, ամենահինը և ամենախոշորը Ավստրալիական Միությունում։ Զբաղեցնում է 12.145 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ 2017 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 5.131.326 մարդ[4]։ Ավստրալիայում եվրոպացիների հիմնած առաջին բնակավայրն է[5]։ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչական և երկրի առևտրա-տնտեսական, ֆինանսական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց, նավահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 միլիոն տոննա, 1978) Պորտ Ջեքսոն ծովածոցի ափին։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Զարգացած են տրանսպորտային, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, էլեկտրոնային՝ սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների արտադրությունը, սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած է մերձքաղաքային գյուղատնտեսությունը (բանջարաբուծություն, պտղաբուծություն, կաթնաանասնապահություն, խոզաբուծություն)։ Արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հյուսիսային և քաղաքամերձ շրջաններում, առևտրա-ֆինանսական հաստատությունները՝ հարավային ափին։ Ափերը միմյանց հետ կապվում են կամուրջներով (մերձատար ուղիների երկարությունը 2 կմ է, որով անցնում են օվկիանոսային նավեր)։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1850), օպերային թատրոն (1959)։ Սիդնեյը հիմնադրել են անգլիացի գաղութաբնակները, 1788 թվականին։ Այդպես է կոչվել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի և գաղութների այն ժամանակների նախարար լորդ Սիդնիի անունով։ XIX դարի 50-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1917 թվականի հուլիս—օգոստոսին քաղաքում տեղի է ունեցել խոշոր գործադուլ (մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո այն գործադուլային պայքարի, խաղաղության կողմնակիցների շարժման կենտրոն է։

Քաղաք
Սիդնեյ
Sydney
Դրոշ Զինանշան

Սիդնեյը
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՆահանգՆոր Հարավային Ուելս
ՀամայնքՆոր Հարավային Ուելս
Հիմնադրված է1788 թ.
Մակերես12144,6 կմ²
ԲԾՄ6 մետր
Կլիմայի տեսակՕվկիանոսային
Պաշտոնական լեզուԱնգլերեն
Բնակչություն4 504 469 մարդ (2009)
Խտություն371 մարդ/կմ²
Տեղաբնականունսիդնեյցի
Ժամային գոտիUTC+10, ամառը UTC+11
Հեռախոսային կոդ+61 2
Փոստային դասիչ2000
Պաշտոնական կայքcityofsydney.nsw.gov.au(անգլ.)
Սիդնեյ (Ավստրալիա)##
Սիդնեյ (Ավստրալիա)
Սիդնեյ (Նոր Հարավային Ուելս)##
Սիդնեյ (Նոր Հարավային Ուելս)

Հայերը Սիդնեյում

խմբագրել

Հայերը Սիդնեյում հաստատվել են XIX դարի 50-ական թվականներին։ Նրանց թիվն ավելացել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գաղթել են հիմնականում Հնդկաստանից, Կոստանդնուպոլսից, Եգիպտոսից, Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի երկրներից։ 1983 թվականին Սիդնեյում բնակվում էր շուրջ 10 հազար հայ, զգալի մասը՝ բանվորներ, արհեստավորներ, ծառայողներ, կան առևտրականներ և ձեռնարկատերեր։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, գործում է 1957 թվականից, երկրորդը՝ նույնպես Սուրբ Հարություն՝ 1966 թվականից։ Կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների եկեղեցիներ։

Հայկական միություններ

խմբագրել

Համայնքի ազգային կյանքը ղեկավարում և կազմակերպում են Հայ եկեղեցական խորհուրդը (1953 թվականից), Հայ եկեղեցասեր տիկնանց (1956 թվականից), Հայ եկեղեցասեր երիտասարդաց (1961 թվականից) միությունները, ՀԲԸՄ (1962 թվականից), ՀՄԸՄ (1965 թվականից), ՀՕՄ (1965 թվականից) Սիդնեյի մասնաճյուղերը։ 1963 թվականին այնտեղ հիմնվել է Հայ մշակութային միությունը, որն ունի երգչախումբ, պարախումբ, թատերախումբ։ 1966 թվականին կազմակերպվել է «Կոմիտաս» երգչախումբը։ Համայնքում գործում է 8 մեկօրյա դպրոց։

Պարբերականներ

խմբագրել
  • «Լույս» 1955 թվական
  • «Արմենիա» (1975-1981 թվականներին կոչվել է «Հայ դատ»)
  • «Ձայն» 1976 թվական
  • «Արաքս» 1976 թվական (1979 թվականից՝ «Շիրազ»)
  • «Հայ արձագանք» 1978 թվական
  • «Նոր սերունդ» 1979 թվական
  • «Արագած» 1979 թվական

Քույր քաղաքներ

խմբագրել
 
Քաղաքի համայնապատկերը Հարբոր բրիջից
 
Անզաք կամուրջը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Согласно «Словарю имён собственных» (автор — Ф. Л. Агеенко) ударение — на первом слоге, в «Словаре образцового русского ударения» (автор — М. А. Штудинер) допустимы оба варианта, причём ударение на втором слоге предпочтительное.
  2. Macquarie ABC Dictionary. — The Macquarie Library, 2003. — С. 1000. — ISBN 1-876429-37-2
  3. City of Sydney — General Introduction
  4. «What's driving population growth in Australia's cities?». Australian Bureau of Statistics (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. «History of Australia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյ» հոդվածին։