Սամցխե-Ջավախքի մարզ

մարզ Վրաստանում
(Վերահղված է Սամցխե-Ջավախքից)

Սամցխե-Ջավախքի մարզ (վրաց.՝ სამცხე-ჯავახეთის მხარე՝ Սամցխե-Ջավախեթիս մխարե), վարչական միավոր Վրաստանի հարավարևմուտքում։ Սահմանակից է հարավից Հայաստանի Շիրակի մարզին, արևմուտքից՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը, հյուսիս-արևմուտքից՝ Գուրիայի, հյուսիսից՝ Իմերեթի, հյուսիս-արևելքից՝ Շիդա Քարթլիի, արևելքից՝ Քվեմո Քարթլիի մարզերին։ Վարչական կենտրոնը Ախալցխա քաղաքն է։

Սամցխե-Ջավախքի մարզ
სამცხე-ჯავახეთი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՄխարե
Մտնում էՎրաստան
ՎարչկենտրոնԱխալցխա
Խոշորագույն քաղաքԱխալցխա (17 903),
Բորժոմ (10 546),
Ախալքալաք (8 295),
Նինոծմինդա (5 144),
Վալե (3 646)
ՆահանգապետԳեորգի Խաչիձե
Հիմնական լեզուհայերեն, վրացերեն, ռուսերեն
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն (2014)160 504
Ազգային կազմհայեր (50,5%),
վրացիներ (48,3%),
ռուսներ (0,4%),
օսեր և հույներ (0,3%)[1]
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի (45,24%),
Հայ Առաքելական եկեղեցի (39,95%),
Կաթոլիկ եկեղեցի (9,36%),
մուսուլմաններ (3,78%)[2]
Տարածք6413
Հիմնադրված է1995 թ.
Ժամային գոտիUTC+4
ISO 3166-2 կոդGE-SJ
samtskhe-javakheti.gov.ge(վրաց.)

Պատմություն

խմբագրել

Ժամանակակից Սամցխե-Ջավախքի մարզի մի մասը հայկական պատմական Ջավախքն է։ Վերջինս դարեր առաջ բնակեցված է եղել հայերով, սակայն 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո հայկական որևէ պետության մաս չի կազմել։ Հայերի՝ այստեղ վկայելու մասին վկայում են տեղի պատմական հուշարձանները։ Ժամանակակից ջավախահայերի բացարձակ մեծամասնությունը, սակայն, ոչ թե այդ հայերի, այլ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումից ու Կարսից գաղթածների հետնորդնեն են։ Մինչև 1921 թվականին Ախալքալաքի գավառը, լինելով Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի մաս, վիճելի է համարվել և խորհրդային իշխանության հաստատումից հետո մնացել է Վրաստանի տարածքում։ Համաձայն ջավախահայության՝ Վրաստանի ազգայնամոլական քաղաքականությունը հետապնդում է հայությանը այս երկրամասում հայրենազրկելու նպատակներ։ Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, մարզի հայ բնակչությանը մեղադրում են անջատողական ձգտումներ ունենալու մեջ։

Վարչական բաժանում

խմբագրել

Սամցխե-Ջավախքի մարզը կազմված է 6 շրջաններից՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխա, Բորժոմ և Ադիգեն։

Բնակչություն

խմբագրել

Սամցխե-Ջավախքի մարզի տարածքը 6413 կմ² է։ Ըստ 2002 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության (207 598) 54,6% կազմում են հայերը[3], իսկ 2014 թվականին այստեղ ապրում էր 160 504 մարդ (50,5%)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամցխե-Ջավախքի մարզ» հոդվածին։