Կուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1515[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
Կուր | |
---|---|
![]() Կուրը Վրաստանում | |
Բնութագիր | |
Երկարություն | 1113 |
Ավազանի մակերես | 188 000 կմ² |
Ջրի ծախս | ≈575 |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
Ակունքի տեղակայում | Թուրքիա |
Գետաբերան | Կասպից ծով |
Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մեծ Լիախվի, Քսանի, Արագվի, Ալազան, Կամբեճ, Թյուրյանչայ, Խրամ, Աղստև, Շամխոր, Արաքս, Վերե, Կողբ, Վարագաջուր, Գարգար, Գոռաթիս Ծղալի, Փոցխով, Թարթառ, Խաչեն, Լեխուրա, Կարկառ, Ալգետի, Գիրդիմանչայ, Պոդկուրոկ, Քյուրեքչայ, Քյուրակ, Ձեգամ և Ջագիր |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Երկրամաս | Արդահանի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ, Մցխեթ-Մթիանեթ, Թբիլիսի և Քվեմո Քարթլիի մարզ |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Անվանում խմբագրել
Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։
Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։
Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր խմբագրել
- Մարդանեկ (Կարսի մարզ)
- Օկամ (Կարսի մարզ)
- Արդահան (Կարսի մարզ)
- Գյուլաբերդ (Կարսի մարզ)
- Ասպինձա (Վրաստան)
- Բորժոմ (Վրաստան)
- Խաշուր (Վրաստան)
- Ագարա (Վրաստան)
- Քարել (Վրաստան)
- Գորի (Վրաստան)
- Կասպի (Վրաստան)
- Ձեգվի (Վրաստան)
- Մցխեթ (Վրաստան)
- Թիֆլիս (Վրաստան)
- Ռուսթավի (Վրաստան)
- Գարդաբան (Վրաստան)
- Մինգեչաուր (Ադրբեջան)
- Եվլախ (Ադրբեջան)
- Զարդոբ (Ադրբեջան)
- Սաբիրաբադ (Ադրբեջան)
- Ալի-Բայրամլի (Ադրբեջան)
- Սալյան (Ադրբեջան)
- Նեֆթեչալա (Ադրբեջան)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ლევან მარუაშვილი, საქართველოს ფიზიკური გეოგრაფია. საქართველოს სსრ ბუნებრივი პირობების ზოგადი დახასიათება და რეგიონული აღწერილობა, გამომცემლობა ცოდნა, თბ., 1964, გვ. 63
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 26)։ |