Բացել գլխավոր ցանկը
Թ –Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia).jpg

Թ, թ (անվանում՝ թո), հայկական այբուբենի 9-րդ տառը։ Թվային արժեքը՝ «9»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Թ թ

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Թ». U+0539
  • փոքրատառ՝ «թ». U+0569

Բովանդակություն

Ստեղծումը և կազմությունըԽմբագրել

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մասում գտնվող լայն տարրերից։ Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնահար։ Հորիզոնական նուբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուբերով միանում է աջ երկարին՝ «Թ»։ Ունի բոլոր տառատեսակները։

ԱրտասանությունըԽմբագրել

«Թ» տառը նշանագրում է հայերեն առաջնալեզվային լեզվաատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Թ»-ն միշտ պահպանում է իր հնչյունական արժեքը։ Որոշ բարբառներում շնչեղ խուլ «Թ»-ի փոխարեն հանդիպում ենք ապաշնչացած տ (թուղթ>թուղտ, թաթախել>թատախէլ)։

Հայերենի այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տե՛ս Դ

Թվային արժեքըԽմբագրել

Որպես այբուբենի իններորդ տառ նշանակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ¯)` իննսուն հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար = իններորդ դար, գլուխ Թ = Գլուխ իններորդ)։

Բրայլով ներկայացումըԽմբագրել

Կրկնակ բաղաձայններով բառերԽմբագրել

թթու
թթվածին
թթվայնություն
թթենի
  • Կրկնակ թ-ով տեղանուններ՝
Թթուջուր` Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող գյուղերի անուն։
  • Կրկնակ թ-ով բայ՝
փթթալ

Չորսական թ պարունակող գոյականներԽմբագրել

թրթնջկաթթու
հարթաթաթություն

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներԽմբագրել