Մարաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաստան (այլ կիրառումներ)
Մարաստան[1]՝ հնագույն պետություն Իրանական սարահարթում։ Մարական ցեղերը մ.թ.ա. 7-րդ դարում միավորում է Դայուկկու արքան Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Մարաստանը իր հզորության գագաթնակետին է հասնում Ուվախշատրա արքայի ժամանակ։ Մարաստանը, Նոր Բաբելոնի թագավորությունը և Հայաստանը մ.թ.ա. 620-ական թթ. կնքում են հակաասորեստանյան դաշինք։ Շուտով սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ Մ.թ.ա. 614 թ. ընկնում է Ասորեստանի նախկին մայրաքաղաք Աշշուրը, մ.թ.ա. 612 թ. մայրաքաղաք Նինվեն։ Ասորեստանի արքա Սին-Շարի-Իշկուն ինքնասպան է լինում։ Ասորեստանյան վերջին զորքերը մ.թ.ա. 605 թ. ջախքախվում են Կարքեմիշի մոտ։ Մարական Կայսրությունը տարածվում էր Հայաստանից մինչև Հնդկաստան և Կասպից Ծովից մինչև Միջագետք՝ ընդգրկելով բազմաթիվ կիսանկախ պետություններ և ցեղային միություններ։ Իշտուվեգույի կառավարման ժամանակ Հայոց արքա Երվանդ Ա Սակավակյացը դառնում է մարերին հարկատու։ Մարական պետությունը անկում է ապրում մ.թ.ա. 550 թ. Իշտուվեգույի թոռ, Պարսուայի և Անշանի արքա Կյուրոս Բ Մեծի կողմից։ Այլևս անկախ մարական պետություն երբևէ չի վերականգնվում։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Էքբատան | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Մարական արքաներԽմբագրել
- Դայուկկու (ըստ Մ. Խորենացու՝ Դեովկիս) մ.թ.ա. 700/670-640
- Ֆրավարտիշ (ըստ Մ. Խորենացու՝ Փռավորտիս) մ.թ.ա. 640-625
- Ուվախշատրա (ըստ Մ. Խորենացու՝ Կվաքսարես) մ.թ.ա. 625-585
- Իշտուվեգու (ըստ Մ. Խորենացու՝ Աժդահակ) մ.թ.ա. 585-550
ԾանոթագրություններԽմբագրել
Մարական ցեղերի գենետիկական ժառանգորդներն են համարվում ներկայիս Քուրդ ժողովրդի էթնոսը, որի ձևավորման գործընթացում պատմական իրադարձություններից ելնելով՝ իրեն մեծ ներդրումն ունի նաև Հայ ժողովուրդը։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9