Պարթև Արշակունիներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակունիներ (այլ կիրառումներ)
Պարթև Արշակունիներ՝ Պարթևական թագավորության կառավարող հարստություն մ.թ.ա. մոտ 248 – մ.թ. 224։ Ըստ ավանդության, Արշակունիների հիմնադիր թագավորն ու տոհմապետը եղել է սկյութական ապարն կամ պարն ցեղի առաջնորդ Արշակը։ «Արշակ» անունով պարթևական թագավորի գոյությունը պատմականորեն չի հաստատվում։ Արդի պատմագիտությունը Արշակունիների հիմնադիր թագավոր է համարում Տրդատ I–ին, որից սկսած պարթևական բոլոր թագավորները կրել են «Արշակ» (պարսկերեն՝ Առաշք կամ Աշք) տիտղոսը։ Պարթև Արշակունիներից էին սերում հայ և մազքթաց Արշակունիները։
Պարթև Արշակունիների ճշգրիտ ժամանակագրությունը դեռ վիճելի է։
Պարթև Արշակունիների ավագ ճյուղի արքայացանկը
խմբագրել- Արշակ Ա Պարթև (մ.թ.ա. 248/247 – մոտ մ.թ.ա. 211)
- Արտավան Ա Պարթև (մ.թ.ա. 211 – մ.թ.ա. 191)
- Պրիապատիուս (մ.թ.ա. 191 – մ.թ.ա. 176)
- Հրահատ Ա (մ.թ.ա. 176/175 – մ.թ.ա. 171/170)
- Միհրդատ Ա Պարթև (մ.թ.ա. 171/170 – մ.թ.ա. 138/137)
- Հրահատ Բ (մ.թ.ա. 138/137 – մոտ մ.թ.ա. 128)
- Արտավան Բ Պարթև (մոտ մ.թ.ա. 128 – մ.թ.ա. 124/123)
- Միհրդատ Բ Պարթև (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 88/87)
- Գոտարզ Ա (մ.թ.ա. 91 – մ.թ.ա. 81/80), Բռնի տիրացող
- Որոդես Ա (մ.թ.ա. 81/80 – մ.թ.ա. 77/76)
- Սանատրուկ (մ.թ.ա. 77/76 – մ.թ.ա. 70/69)
- Հրահատ Գ (մ.թ.ա. 70/69 – մ.թ.ա. 58/57)
- Միհրդատ Գ Պարթև (մ.թ.ա. 58/57 – մ.թ.ա. 55), մ.թ.ա. 57-ից գահազուրկ թագապահանջ
- Որոդես Բ (մոտ մ.թ.ա. 57 – մ.թ.ա. 37/36)
- Բակուր Ա, Որոդես Բ-ի գահակիցը (մ.թ.ա. 50 – մ.թ.ա. 38)
- Հրահատ Դ (մ.թ.ա. 38/37 – մ.թ.ա. 2)
- Տրդատ Բ Պարթև (մ.թ.ա. 36-ին մի քանի ամիս կամ մինչև մ.թ.ա. 27/26), գահի հավակնորդ
- Հրահատակ (մ.թ.ա. 2 – մ.թ. մոտ 4)
- Որոդես Գ (4 – 6/7)
- Վոնոն Ա (7/8 – 12)
Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղի արքայացանկը
խմբագրել- Արտավան Գ (մոտ 12 – մոտ 38)
- Քինամ (37)
- Գոտարզ Բ (մոտ 38 – 51)
- Վարդան Ա Պարթև (39 – 47/48), բռնի գահակից
- Վոնոն Բ Պարթև (51)
- Վաղարշ Ա Պարթև (51/52 – 79/80)
- Բակուր Բ Պարթև (78 – 115/116), բռնի գահակից
- Արտավան Դ Պարթև (80 – 81)
- Խոսրով Ա Պարթև (109 – 129), բռնի գահակից
- Վաղարշ Բ Պարթև (105/106 – 147)
- Պարթամասատ (116/117)
- Միհրդատ Դ Պարթև (128/129 – 147)
- Վաղարշ Գ Պարթև (147/148 – 192)
- Վաղարշ Դ Պարթև (191/192 – 207/208)
- Վաղարշ Ե Պարթև (207/208 – 222/223)
- Արտավան Ե Պարթև (մոտ 209 – 224), բռնի գահընկեց արված Արտաշիր Սասանյանի կողմից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 108)։ |