Գարեջուր
Գարեջուր, աշխարհի ամենասպառվող[1] և հավանաբար ամենահին[2][3][4] ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո[5]։ Գարեջուր ստանում են հացահատիկից՝ օսլայի խմորման միջոցով[6]: Հիմնականում օգտագործվում է գարու ածիկ, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայն կիրառություն ունեն[7]։ Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։
Գարեջուր | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | ալկոհոլային խմիչք և mixture? |
Բաղադրամասեր | barley?, hops?, ջուր և Խմորասնկեր |
Արտադրող | Գարեջրի գործարան |
Beer Վիքիպահեստում |
Պահպանված որոշ հնագույն ձեռագրեր անդրադարձել են գարեջրի պատրաստմանը։ Համմուրաբի թագավորի օրենքները ներառում են գարեջրի և գարեջրի սրահների վերաբերյալ օրենքներ[8], «Նինկասիի գովերգ»-ը (Միջագետքի գարեջրի աստվածուհուն նվիրված աղոթք), ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ[9][10]։
Գարեջուրը վաճառվում է թիթեղյա ամաններով և շշերով, փաբերում և բառերում կարող է լինել նաև տակառներում։ Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։ Գարեջրի ալկոհոլային հարաբերությունը կազմում է 4-6 տոկոս ըստ ծավալի, սակայն այն կարող է տատանվել 0.5-20 տոկոսի սահմաններում, որոշ գործարաններ արտադրում են 40% և ավել թնդությամբ գարեջուր[11]։
ՊատմությունԽմբագրել
Գարեջուրն աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլային խմիչքներից մեկն է, հավանաբար ավելի վաղ քան վաղ նեոլիթը կամ մ․ թ․ ա․ 9500 թվականը, երբ մարդը սկսեց մշակել հացահատիկ[12], գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում[13]։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը[14]։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով[15]։ Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և՛ որպես սնունդ, և՛ որպես զովացուցիչ խմիչք: Վերջինս կարևոր էր բուրգի շինարարության համար[16]։
Գարուց պատրաստված գարեջրի առաջին քիմիական վկայությունները հայտնաբերվել են Արևմտյան Իրանի Զագրոս լեռներում գտնվող Գոդին թեփե վայրում և թվագրվում են մ․ թ․ ա․ 3500-3100 թվականներին[17][18]։ Շումերական որոշ հիշատակություններ վերաբերում են գարեջրին, ինչպես օրինակ՝ Նինկասի աստվածուհուն նվիրված «Նինկասիի գովերգը» աղոթքը[19], որը ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ[9][10]։ Էբլայի սալիկները, հայտնաբերված 1974 թվականին Սիրիայի Էբլա քաղաքում, ցույց էն տալիս, որ քաղքում մ․ թ․ ա․ 2500 թվականին արտադրվում էր գարեջուր[20]։ Թթված խմիչ պատրաստում էին Չինաստանում մոտ մ․ թ․ ա 7000 թվականին՝ օգտագործելով բրինձ և միրգ[21][22]:
Շաքար պարունակող գրեթե ցանկացած նյութ կարող է ալկոհոլային խմորման ենթարկվել։ Հավանաբար, բազմաթիվ մշակույթներ նկատելով, որ քաղցր հեղուկը կարող է օսլայի աղբյուր հանդիսանալ՝ ինքնուրույն ստեղծել են գարեջուրը։ Հացը և գարեջուրը բարձրացրել են բարեկեցությունը մի մակարդակի, որը քաղաքակրթությունների կառուցման և այլ տեխնոլոգիաների օզարգացման համար ժամանակ են տվել[23][24][25][26]։
Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին[27], այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում[28]։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր[29]։ Սակայն, դրանք չէին պարունակում գայլուկ, այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի[30] և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից[31]։
1516 թվականին Բավարիայի հերցոգ Վիլիամ IV-ը ընդունեց Ռայնհայթսգեբոթը, հավանաբար ամենահին սննդի որակի կարգավորումը, որը 21-րդ դարում դեռ օգտագործվում է, ըստ որի՝ գարեջրի թույլատրելի բաղադրիչներն են՝ ջուր, գայլուկ և գարու ազիկ[32]։ Գարեջուր արտադրվել և վաճառվել է ընտանեկան մակարդակում մինչև արդյունաբերական հեղափոխությունը, սակայն 7-րդ դարում գարեջուրը սկսեց արտադրվել և վաճառվել Եվրոպական վանքերում։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում գարեջրի արտադրությունը արհեստավորականից արտադրությունից փոխվեց արդյունաբերական արտադրության, ընտանեկան արտադրությունները 19-րդ դարի վերջին արդեն դադարել են էական դեր ունենալ[33]։ Խտաչափի և ջերմաչափ զարգացումը փոխեց եփումը՝ եփողին գործընթացի վրա ավելի մեծ հսկողություն և արդյունքի մասին ավելի լավ կարծիք թույլատրելով։
Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից[34]։ 2006 թվականի դրությամբ ավելի քան 133 միլիարդ լիտր գարեջուր է վաճառվում ամեն տարի՝ ընդհանուր առմամբ տալով $294.5 միլիարդի եկամուտ (£147.7 միլիարդ)[35]։
2010 թվականին Չինաստանի գարեջրի սպառումը անցել է 45 միլիարդ լիտրը, կամ գրեթե ԱՄՆ-ի կրկնակին, բայց միայն 5 տոկոսն է պրեմիում տակառի գարեջուր եղել, իսկ Ֆրանսիայում և Գերմանիայում վաճառվածի 50 տոկոսը[36]։
Գարեջուր արտադրող խոշորագույն գործաններԽմբագրել
2012 թվականի դրությամբ գարեջուր արտադրող ձեռնարկությունները արժեթղթերով[37].
- Anheuser-Busch InBev (Բելգիա) - 39 մլրդ դոլար
- Kirin Holdings (Ճապոնիա) - 22,7 միլիարդ դոլար
- Heineken (Նինդեռլանդներ) - 22,2 միլիարդ դոլար
- SABMiller (Մեծ Բրիտանիա) - 15,1 միլիարդ դոլար
- Femsa (Մեքսիկա) - 14,6 միլիարդ դոլար
- Asahi Group (Ճապոնիա) - 13,2 միլիարդ դոլար
- Carlsberg (Դանիա) - 11,1 միլիարդ դոլար
- Grupo Modelo (Մեքսիկա) - 6,5 միլիարդ դոլար
- San Miguel (Ֆիլիպիններ) - 5,6 միլիարդ դոլար
- Thai Beverage (Թաիլանդ) - 4,2 միլիարդ դոլար
- Molson Coors (ԱՄՆ) - 3,5 միլիարդ դոլար
- Jiangsu Yanghe Brewery (Չինաստան) - 1,2 միլիարդ դոլար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Volume of World Beer Production»։ European Beer Guide։ Վերցված է հոկտեմբերի 17, 2006
- ↑ Rudgley Richard (1993)։ The Alchemy of Culture: Intoxicants in Society։ London: British Museum Press;։ ISBN 978-0714117362
- ↑ Arnold John P (2005)։ Origin and History of Beer and Brewing: From Prehistoric Times to the Beginning of Brewing Science and Technology։ Cleveland, Ohio: Reprint Edition by BeerBooks։ ISBN 0-9662084-1-2
- ↑ World's Best Beers: One Thousand ... - Google Books։ books.google.am։ 2009-10-06։ ISBN 9781402766947։ Վերցված է 2010-08-07
- ↑ Max Nelson (2005)։ The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe։ Routledge։ էջ 1։ ISBN 0-415-31121-7
- ↑ Barth, Roger. The Chemistry of Beer: The Science in the Suds, Wiley 2013: 978-1-118-67497-0.
- ↑ Barth, Roger. The Chemistry of Beer: The Science in the Suds, Wiley 2013: ISBN 978-1-118-67497-0.
- ↑ «Beer Before Bread»։ Alaska Science Forum #1039, Carla Helfferich։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին։ Վերցված է մայիսի 13, 2008
- ↑ 9,0 9,1 «Nin-kasi: Mesopotamian Goddess of Beer»։ Matrifocus 2006, Johanna Stuckey։ Վերցված է մայիսի 13, 2008
- ↑ 10,0 10,1 Black Jeremy A., Cunningham Graham, Robson Eleanor (2004)։ The literature of ancient Sumer։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-926311-6
- ↑ «World's strongest beer reclaimed»։ BBC News։ 2010-02-16։ Վերցված է 2015-08-05
- ↑ «Life's Little Mysteries.com – When Was Beer Invented?»։ lifeslittlemysteries.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-02-ին։ Վերցված է մայիսի 3, 2011
- ↑ «Beer»։ Britannica.com; Michael M. Homan, Beer and Its Drinkers: An Ancient near Eastern Love Story, Near Eastern Archaeology, Vol. 67, No. 2 (Jun. 2004), pp. 84–95.
- ↑ «Archeologists Link Rise of Civilization and Beer's Invention»։ CBS News։ նոյեմբերի 8, 2010։ Վերցված է նոյեմբերի 10, 2010
- ↑ George, Alison (June 22, 2016). "The world's oldest paycheck was cashed in beer". New Scientist.
- ↑ Tucker, Abigail (August 2011). "The Beer Archaeologist". Smithsonian.com.
- ↑ McGovern, Patrick, Uncorking the Past, 2009, ISBN 978-0-520-25379-7. pp. 66–71.
- ↑ «Jar in Iranian Ruins Betrays Beer Drinkers of 3500 B.C.»։ The New York Times։ նոյեմբերի 5, 1992։ Վերցված է նոյեմբերի 10, 2010
- ↑ Prince, J. Dyneley (1916)։ «A Hymn to Ninkasi»։ The American Journal of Semitic Languages and Literatures 33 (1): 40–44։ doi:10.1086/369806
- ↑ Dumper, Stanley. 2007, p.141.
- ↑ «Fermented beverages of pre- and proto-historic China»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ «Li Wine: The Beer of Ancient China -China Beer Festivals 2009»։ echinacities.com։ հուլիսի 15, 2009։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 19, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ Standage Tom (2006)։ A History of the World in Six Glasses։ Westminster, MD: Anchor Books։ էջ 311։ ISBN 978-0-385-66087-7
- ↑ Mirsky Steve (May 2007)։ «Ale's Well with the World»։ Scientific American 296 (5): 102։ doi:10.1038/scientificamerican0507-102։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ Dornbusch Horst (օգոստոսի 27, 2006)։ «Beer: The Midwife of Civilization»։ Assyrian International News Agency։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ Protz Roger (դեկտեմբերի 4, 2004)։ «The Complete Guide to World Beer»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010։ «When people of the ancient world realised they could make bread and beer from grain, they stopped roaming and settled down to cultivate cereals in recognisable communities.»
- ↑ «Prehistoric brewing: the true story»։ Archaeo News։ հոկտեմբերի 22, 2001։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ «Beer-history»։ Dreher Breweries։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-09-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2010
- ↑ Max Nelson, The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe pp2, Routledge (2005), ISBN 0-415-31121-7.
- ↑ Google Books Richard W. Unger, Beer in the Middle Ages and the Renaissance pp57, University of Pennsylvania Press (2004), ISBN 0-8122-3795-1.
- ↑ Max Nelson, The Barbarian's Beverage: A History of Beer in Ancient Europe pp110, Routledge (2005), ISBN 0-415-31121-7.
- ↑ "492 Years of Good Beer: Germans Toast the Anniversary of Their Beer Purity Law". Der Spiegel 23 April 2008.
- ↑ Cornell Martyn (2003)։ Beer: The Story of the Pint։ Headline։ ISBN 0-7553-1165-5
- ↑ «Industry Browser — Consumer Non-Cyclical — Beverages (Alcoholic) – Company List»։ Yahoo! Finance։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2007-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2007
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝researchandmarkets1
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Analysis: Premium Chinese beer a bitter brew for foreign brands»։ Reuters։ նոյեմբերի 3, 2011
- ↑ «The World's Biggest Companies» (անգլերեն)։ Forbes.com LLC։ Արխիվացված օրիգինալից 2013-03-27-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 21
ԳրականությունԽմբագրել
- Андреева Т. Б. Пиво в обрядах и обычаях севернорусских крестьян в XIX век // Этнографическое обозрение. № 1, 2004, с. 77-88.
Արտաքին հղումներԽմբագրել
- Руководство по типам пива
- Пивные сорта и стили
- Пивопуританство. Бирофилы о «Законе о чистоте пива». ՅուԹյուբում
- ГОСТ 31711-2012. Пиво. Общие технические условия