Քոչարի

հայկական ազգային պար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քոչարի (այլ կիրառումներ)

Քոչարի, Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[3]։

Քոչարի
Ծագել է Հայաստան[1]
ՈՆՄԺՈչ նյութական մշակութային ժառանգության ընդհանուր գույքագրում Հայաստանում, Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity?[2] և Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity?

Անվան ստուգաբանություն խմբագրել

Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.

Խոյակ - սյունագլուխը սյան վրա։ Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև։ Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները։

Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող)։ Ամենայն հավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի- Բազուկի հետ։ Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար, ինչը որ համընկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ։

Խոյ – հոյ (խոյ) - ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ "պոզահարող խոյ"։

Խոյ – խոյի համաստեղություն։

Խոյ – քաղաք։

Չամորձատված ոչխարը, խոյը – ղոչ, ինչպես և չամորձատված այծը – մաղ, քոշ, քաղ, նոխազ, իրենց հոտերի առաջնորդներն ու պարագլուխներն են։ Այծի մաղ անունից առաջանում է մաղել բայը, համապատասխան շորորալ բային - ազդրերով և դմակով ճոճել։

Անասնապահական կենցաղի տոները չէին կարող օտար լինել հայերի նախնիներին, որոնց մոտ անասունների բուծումը վաղուց տնտեսական - արտադրական նշանակալի դեր էր խաղում։ Այդ նախնիների ոչ բավականաչափ ուսումնասիրված լեզուներում այդ տոնակատարությունների (տոների) հին անվանումները դեռևս բացահայտված չեն։ Իսկ հայերի մոտ հնում գոյություն ունեին հետևյալ տերմինները.

ա) քաղենվագ (քաղ - այծ, նվագ ի սկզբանե նշանակում է երգել, և ապա հետո նվագ երաժշտական գործիքների վրա), ինչը նշանակում է այծի երգ (հունարեն տրագեդիա - տրագ - այծ) – ողբերգություն իր առաջնային իմաստով։ Պարերը կատարվել են հայկական ու փոքրասիական աստվածներª Սպանդարամետի ու Սարագիոսի, հունական աստվածª Դիոնիսի պատվին։ Բերքատվություն գինեգործություն խորհրդանշող Դիոնիսի տոնակատարությունում զոհաբերում էին այծին՝ խաղողը ավերողին, ընդ որում երգչախումբը խորանի շուրջ երգում էր իրենց երգերը՝ տրագեդիա - ողբերգությունները։

բ) Նոխազերգություն (նոխազ - այծ, երգ) – ինչը նույնպես նշանակում էր այծի երգեցողություն – տրագեդիա իր սկզբնական իմաստով, և ոչ թատերական, գրական;

Այս ամենը իհարկե կապ ունի տոտեմիզմի հետ, ինչի վերապրուքները պահպանվել են որոշ հայկական բառերում։

Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին "Խոյ - այծային" բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է։ Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. Kochari, traditional group dance
  3. «Հայկական «Քոչարի»-ն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 476