Բարսելոնա
Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը[3]։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բարսելոնա | |||||
Barcelona | |||||
| |||||
Քաղաքի համայնապատկերը | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար մարզ | Կատալոնիա | ||||
Համայնք | Բարսելոնես[1] | ||||
Ներքին բաժանում | Հին քաղաք, Էշամպլե, Սանտս Մոնտժուիկ, Լես Կորտս, Sarrià-Sant Gervasi?, Gràcia?, Horta-Guinardó?, Nou Barris?, Sant Andreu? և Sant Martí? | ||||
Քաղաքապետ | Ժորդի Հերեու | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 3-րդ դար | ||||
Մակերես | 101,30 կմ² | ||||
ԲԾՄ | >12 մ | ||||
Պաշտոնական լեզու | Կատալոներեն | ||||
Բնակչություն | 1 620 943 մարդ (2008) | ||||
Խտություն | 15991[2] մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Կատալոնացիներ, իսպանացիներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 93 | ||||
Փոստային դասիչ | 08001-08080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | barcelona.cat | ||||
| |||||
Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն[4]։ Հատկապես հռչակավոր են Անտոնիո Գաուդիի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։
Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։
Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։
Քաղաքի կենտրոն
խմբագրելԻզաբելա II թագուհու իշխանության օրոք քաղաքի պարիսպները փլուզվեցին, ընդունվեց ուրբանիզացիայի պլան,որի արդյունքում առաջացավ, այսպես կոչված, «Նոր քաղաք» - Էշամպլե։ Կենտրոնը սկսվում է Պալաս Կատալոնիայից և ներառում է քաղաքի կենտրոնական մասը։ Իրար նկատմամբ ուղղահայաց, ուղիղ փողոցների հատումից առաջացել են քառակուսաձև թաղամասեր։ Կատալոնիայի հրապարակը համարվում է Գոթական թաղամասի և Էշամպլեի սահմանների միջնամասը։ Հրապարակի հիմնական փողոցները ձգվում են դեպի Ռոնդա Սան Պերե (Ronda Sant Pere) և Ռոնդա Ունիվերսիտատ (Ronda Universitat): Ronda Universitat- ի և Gran Via խաչմերուկում հին համալսարանի մասնաշենքն է, որը կառուցվել է XIX դարի կեսերին։ Կենտրոնի հիմնական մայրուղիներից մեկը Պասեչ Դե Գրասիան (Pacech de Gracia-) է։
Բարսելոնայի ակվարիումը համարվում է ամենամեծը Եվրոպայում, նրա ստորջրյա ապակե թունելը ամենաերկարն է աշխարհում։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԲարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։
Կլիմա
խմբագրելԲարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։
Քույր քաղաքներ
խմբագրել- Perpignan Méditerranée Métropole?, Ֆրանսիա (1994)
- Աթենք, Հունաստան
- Ալժիր, Ալժիր
- Անտվերպեն, Բելգիա (1997)
- Բարչելոնա Պոցո դի Գոտո, Իտալիա
- Բոստոն, ԱՄՆ
- Բուենոս Այրես, Արգենտինա
- Բուսան, Հարավային Կորեա
- Գազա, Պաղեստին
- Գդանսկ, Լեհաստան (1990)
- Դուբայ, ԱՄԷ (2006)
- Դուբլին, Իռլանդիա
- Թել Ավիվ, Իսրայել (1998)
- Կահիրե, Եգիպտոս
- Կիև, Ուկրաինա (սեպտեմբերի 24, 2022)[5]
- Կոբե, Ճապոնիա (1993)
- Հավանա, Կուբա
- Հոշիմին, Վիետնամ
- Մեդելյին, Կոլումբիա
- Մոնպելիե, Ֆրանսիա
- Մոնսոն, Իսպանիա
- Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (հոկտեմբերի 15, 2001)[6]
- Մոնտեվիդեո, Ուրուգվայ
- Մոնրեալ, Կանադա
- Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան (2009)
- Շանհայ, Չինաստան (2001)
- Պերպինյան, Ֆրանսիա (1994)
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (1972)
- Ռոսարիո, Արգենտինա
- Սան Պաուլո, Բրազիլիա
- Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ (2010)[7]
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1984)[8]
- Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
- Սպահան, Իրան
- Ստամբուլ, Թուրքիա
- Սևիլյա, Իսպանիա
- Վալպարաիսո, Չիլի
- Վառնա, Բուլղարիա
- Վենչժոու, Չինաստան (հունվար 2011)[9][10]
- Տիրանա, Ալբանիա
- Տրուխիլիո, Պերու (փետրվարի 20, 1991)[11]
- Քյոլն, Գերմանիա
- Ֆես, Մարոկկո (2009)
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ [Национальный институт статистики Испании (исп.)]
- ↑ [Барцелона // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
- ↑ https://portales.sre.gob.mx/coordinacionpolitica/images/stories/documentos_gobiernos/rai/nle/nl46.pdf
- ↑ https://oewd.org/san-francisco-sister-cities
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
- ↑ http://www.ezhejiang.gov.cn/wenzhou/2021-08/26/c_655413.htm
- ↑ http://www.ezhejiang.gov.cn/wenzhou/sistercities_2.html
- ↑ http://www.rree.gob.pe/politicaexterior/Documents/Acuerdos%20de%20hermanamiento.pdf
Արտքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 336)։ |