Բուխարեստ (ռումիներեն՝ Bucureşti, [bukuˈreʃtʲ]), Ռումինիայի մայրաքաղաքը։ Տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Բուխարեստում և նրա արվարձաններում ապրում է ավելի քան 1 883 425 մարդ։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ² է։ Դա ամենամեծ քաղաքն է Բալկանյան թերակղզում։

Քաղաք
Բուխարեստ
ռումիներեն՝ Bucureşti
Դրոշ Զինանշան
ROU Bucharest Flag.png ROU Bucharest CoA.svg

Bucharest-Calea-Victoriei-Aerial-View.jpg
տեսարաններ Բուխարեստ քաղաքից
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՍորին Օպրեսկու
Հիմնադրված է1459 թ.
Առաջին հիշատակում1459
Այլ անվանումներԲուկարեշտ
Մակերես238[1] կմ²
ԲԾՄ75 մ
Պաշտոնական լեզուՌումիներեն
Բնակչություն1 883 425[2][3] մարդ (2011)
Խտություն8,260 մարդ/կմ²
Ազգային կազմռումինացիներ, գնչուներ, հունգարացիներ, հրեաներ, չինացիներ
Կրոնական կազմուղղափառներ, կաթոլիկներ, մուսուլմաններ
Տեղաբնականունբուխարեստցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+40) x1
Փոստային ինդեքս0xxxxx
Փոստային դասիչ010011–062397[4]
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքpmb.ro(ռում.) (անգլ.)
##Բուխարեստ (Ռումինիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

 
Մեծ հրդեհ, 1847 թվական

Բուխարեստի մասին առաջին հիշատակումները պատմիչները գտնում են Վլադ Դրակուլայի 1459 թվականի փաստաթղթերում, ով ժամանակակից քաղաքի տեղում ամրոց է կառուցել Վալախիան թուրքերից պաշտպանելու համար։

200 տարի անց Բուխարեստը դառնում է Վալախիայի մայրաքաղաքներից մեկը, իսկ դքսության մայրաքաղաքն այստեղ վերջնականապես տեղափոխել է Կոնստանտին Բրինկովյանուն։

1862 թվականին Բուխարեստը հռչակվել է Ռումինիայի մայրաքաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Բուխարեստը կառուցապատվում էր ֆրանսիական բոզար ոճով։

ԱնվանումԽմբագրել

Ժամանակակից անունով հայտնի է 17-րդ դարից։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Բուկուր անձնանունից (հավանաբար եղել է ֆեոդալ տիրոջ անունը)[5]։ Արևմտահայերենում տարածված է Պուքրէշ ձևը։

Բուխարեստում կնքված հաշտության պայմանագրերԽմբագրել

Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել

 
Դիմբովիցա գետը Բուխարեստի կենտրոնում

Բուխարեստը գտնվում է հարավային Ռումինիայում, Ստորին դանուբյան հարթավայրի կենտրոնում՝ ոչ նավարկելի Դիմբովիցա (ռումիներեն՝ Dâmboviţa) գետի վրա, Դանուբից 45 կմ հեռավորության վրա։

Դիմբովիցա գետի ոչ մեծ վտակից՝ Կոլենտինա գետից բացի, քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է լճերի շղթա։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ֆլորյասկա, Տեյ, Հերաստրաու լճերը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է արհեստական Չիշմիջիու լիճը, որը շրջապատված է այգիներով և զբոսայգիներով։

Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 55,8 մետրի (Բուխարեստի հարավարևելյան հատվածում) և 91,5 մետրի (եկեղեցու մոտ, Միլիտար շրջանում) միջև։

Մինչ վերջերս Բուխարեստը հիմնականում շրջապատում էր գյուղական տեղանքը, սակայն 1989 թվականից հետո Իլֆով գավառում սկսվեց ակտիվ կառուցապատումը նոր արվարձանային շրջաններում։

Մոտակա քաղաքներԽմբագրել

ԿլիմաԽմբագրել

Բուխարեստի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ են հարաբերականորեն տոթ ամառներ և մեղմ փոփոխական ձմեռներ։ Այդպիսի կլիման պայմանավորված է քաղաքի համեմատաբար ցածր լայնությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +10,8 °C:

Բուխարեստի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.1
(62.8)
24.1
(75.4)
29.0
(84.2)
32.2
(90)
36.9
(98.4)
39.0
(102.2)
42.2
(108)
41.0
(105.8)
38.5
(101.3)
35.2
(95.4)
25.1
(77.2)
18.4
(65.1)
42.2
(108)
Միջին բարձր °C (°F) 2.8
(37)
5.5
(41.9)
11.4
(52.5)
18.0
(64.4)
24.0
(75.2)
27.7
(81.9)
29.8
(85.6)
29.8
(85.6)
24.6
(76.3)
17.9
(64.2)
9.8
(49.6)
3.8
(38.8)
17.1
(62.8)
Միջին օրական °C (°F) −1.3
(29.7)
0.4
(32.7)
5.4
(41.7)
11.2
(52.2)
16.8
(62.2)
20.6
(69.1)
22.5
(72.5)
22.0
(71.6)
16.9
(62.4)
11.0
(51.8)
4.7
(40.5)
0.2
(32.4)
10.8
(51.4)
Միջին ցածր °C (°F) −4.8
(23.4)
−4.0
(24.8)
0.1
(32.2)
4.9
(40.8)
9.6
(49.3)
13.6
(56.5)
15.4
(59.7)
14.9
(58.8)
10.5
(50.9)
5.4
(41.7)
0.6
(33.1)
−3.4
(25.9)
5.2
(41.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −32.2
(−26)
−29.0
(−20.2)
−19.9
(−3.8)
−9.5
(14.9)
−1.1
(30)
4.5
(40.1)
7.4
(45.3)
5.2
(41.4)
−3.1
(26.4)
−8.0
(17.6)
−19.4
(−2.9)
−25.6
(−14.1)
−32.2
(−26)
Տեղումներ մմ (դյույմ) 37
(1.46)
37
(1.46)
44
(1.73)
50
(1.97)
56
(2.2)
83
(3.27)
70
(2.76)
56
(2.2)
64
(2.52)
53
(2.09)
46
(1.81)
48
(1.89)
643
(25.31)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 13.7
(5.39)
11.0
(4.33)
10.5
(4.13)
1.5
(0.59)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
8.8
(3.46)
10.5
(4.13)
56.0
(22.05)
Միջ. անձրևոտ օրեր 6 6 9 11 12 11 9 8 8 10 10 9 109
Միջ. ձնառատ օրեր 8 7 5 1 0.03 0 0 0 0 0.3 3 7 31
% խոնավություն 89 83 75 71 69 70 68 68 73 79 85 88 76
Միջին ամսական արևային ժամ 70.6 84.5 138.0 184.8 246.3 265.8 289.2 281.4 224.1 177.4 87.5 62.8 2112,4
Աղբյուր #1: Pogoda.ru.net (average temperatures, humidity, precipitation, and snowy days)[7]
Աղբյուր #2: NOAA (snowfall and sunshine, 1961–1990)[8], Administrația Națională de Meteorologie (extremes)[9]

ԲնակչությունԽմբագրել

Բուխարեստի բնակչության թիվը զգալիորեն աճել է վերջին երկու հարյուրամյակների ընթացքում Ռումինիայի ուրբանիզացման շնորհիվ։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ռումինիան ագրարային երկիր էր։ Ներկայումս Ռումիայի բնակչության մոտ 9%-ը բնակվում է Բուխարեստում։

Բուխարեստում բնակիչների կյանքի միջին տևողությունը 2000-2002 թվականների դրությամբ 73,1 տարեկան էր, ինչը 2 տարով ավելի շատ է, քան միջին ցուցանիշն ամբողջ Ռումինիայում։

Բուխարեստի բնակչության մոտ 97 %-ը կազմում են էթնիկ ռումինացիները։ Երկրորդ խոշոր էթնիկ խումբը կազմում են գնչուները (1,4 %), այնուհետև հունգարացիները (0,3 %), հրեաները (0,1 %) և չինացիները (0,1 %)[10]։ Բուխարեստի բնակիչների 96,1 %-ը ուղղափառ են, 1,2 %-ը՝ կաթոլիկներ, 0,5 %-ը՝ մուսուլմաններ, 0,4 %-ը՝ հույն կաթոլիկներ։


ՏրանսպորտԽմբագրել

 
Բուխարեստի մետրոպոլիտեն

Բուխարեստի տրանսպորտային ցանցը համարվում է Ռումինիայի խոշորագույնը և Հարավ-արևելյան Եվրոպայի խոշորագույններից մեկը։

Բուխարեստի տրանսպորտային համակարգը կարելի է բաժանել հետևյալ մասերի՝

Բուխարեստի մոտ գտնվում է Անրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանը (նախկին «Օտոպեն» օդանավակայանը)։ Այնտեղ գործում են TAROM, Alitalia, Lufthansa, Air Canada և Air France ավիաընկերությունները։ Ռումինական այլ մասնավոր ավիաընկերություններն օգտագործում են «Աուրել Վլայկու» օդանավակայանը։

ՄշակույթԽմբագրել

Բուխարեստում գործում է մի քանի թատրոն, որոնցից են՝

Գիտություն և կրթությունԽմբագրել

 
Բուխարեստի համալսարան

Ռումինիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սուրբ Սավվայի ակադեմիան, ստեղծվել է 1694 թվականին։ 1864 թվականին ստեղծվել է Բուխարեստի համալսարանը։ Ներկա դրությամբ մայրաքաղաքում 21 բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն է ստանում մոտ 100 հազար ուսանող։

Ուսումնական հաստատություններԽմբագրել

ԳիտությունԽմբագրել

1908 թվականի ապրիլի 1-ին Գիտության և ազգային կրթության նախարարի հրամանով ստեղծվել է Բուխարեստի աստղագիտական աստղադիտարանը՝ Ռումինիայի առաջին պետական աստղագիտական աստղադիտարանը։ Այդ աստղադիտարանը հիմք է հանդիսացել Ռումինիայի առաջին գիտա-հետազոտական ինստիտուտի՝ Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի Աստղագիտական ինստիտուտի համար։

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Romanian Statistical Yearbook 2008 – Geography, Meteorology, and Environment» (PDF) (Romanian)։ National Institute of Statistics (Romania)։ 2007-07-01։ էջ 18։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29 
  2. «Official data for 2011 census» (Romanian)։ National Institute of Statistics (Romania)։ 2013-07-04։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 4 
  3. «Urban Audit: Bucharest Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 14 
  4. https://orasultau.ro/cod-postal/bucuresti-o
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  6. Город Бухарест — Столица Румынии, город радости
  7. «The Climate of Bucharest 1981–2010 (Average Temperatures, Humidity)» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է 23 November 2016 
  8. «București Băneasa Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 21 March 2015 
  9. «București Băneasa: Record mensili dal 1929» (Italian)։ Administrația Națională de Meteorologie։ Վերցված է 14 February 2016 
  10. http://www.insse.ro/rpl2002rezgen/14.pdf Archived 2006-02-19 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն)
  11. Populaţia stabilă pe judeţe, municipii, oraşe şi localităti componenete la RPL_2011 (ռումիներեն)INS.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 603