Արատտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արատտա (այլ կիրառումներ)
Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերքարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։
Հայոց պատմություն | |
---|---|
![]() | |
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքարի ու Լուգալբանդայի մասին վիպերգերից, ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։
Աշխարհագրական տեղադրություն
խմբագրելՇումերական սեպագիր հերոսավեպերում բազմիցս հիշատակվում է, որ Արատտան բարձր լեռնային երկիր է, և Շումերն ու Արատտան կապող երեք ճանապարհ կա, որոնցից մեկը ջրային, երկուսը՝ ցամաքային։ Վիպերգում տալիս է նաև այդ ջրային ճանապարհի անունը՝ «ՈՒրուկի գետ»։ ՈՒրուկով հոսում էր միայն մեկ գետ՝ Եփրատը, և նշվում է, որ Արատտայից Շումեր գնում էին ջրային ճանապարհով, իսկ հակառակը՝ Շումերից Արատտա ցամաքային, այսինքն ջրային ճանապարհը՝ «ՈՒրուկի գետը» (Եփրատ) հյուսիսային լեռներից (Հայկական լեռնաշխարհ) դեպի ՈՒրուկի քաղաք հոսող միակողմանի վերից-վար երթևեկությամբ ջրային ուղի էր։ Այս աշխարհագրական տվյալների հիման վրա անառարկելիորեն կարելի է եզրահանգել, որ Արատտան գտնվել է Բիբլիական «Արարադի երկրում»՝ (Հայկական լեռնաշխարհ)։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։
Պատմություն
խմբագրելՀայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։
Պետական կառուցվածք
խմբագրելԱրատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։
Տնտեսություն
խմբագրելՄեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։
Զինված ուժեր
խմբագրելՇումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան»։
Մշակույթ
խմբագրելԱրատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Մ.թ.ա. III-II . III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։
Դիցարան
խմբագրելՀայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի անվանումը հավանաբար որոշ առնչություններ ունի ուրարտական և հայկական դիցարաններում պահպանված Հալդի և Հայկ անվանումների հետ։ Դիցերի շաքում էր դասվում նաև Շումերի հիշարժան տրուհիներից՝ Ինաննան, որն ըստ հիշատակումների, իր ծագումով սերում էր Արատտայից և հանդիսանում նաև՝ նրա հովանավորը (ենթադրվում է, որ Հայկական լեռնաշխարհի և նրա հարակից երկրների հին պանթեոններում ընդունված Նանե կամ Նանա աստվածուհու նախնական անվանական տարբերակն է)։ Շումերական դիցավեպերում հիշատակվում են նաև Արատտայի Դումուզի և Գեշտինաննա (եղբայր և քույր) դիցերը, որոնց անունները հին հայկական պանթեոնում պահպանվել են Դեմիտր և Գիսանե կամ Գիսաննա անվանումներով։
Աղբյուրներ
խմբագրել- Семюэл Н․ Крамер, «История начинается в Шумере», Главная редакция восточной литературы, издателство «Наука» Москва 1965г, перевод Ф․ Л․ Мендельсона
- Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը
- Էնմերքարը և Էնսուխքեշդաննան
- Լուգալբանդան և Խուռում լեռը
- Հայկական առաջին պետական կազմավորումը.Արատտա։ Արտակ Մովսիսյան