Փռյուգիա, պատմական պետություն Փոքր Ասիայի արևմտյան հատվածում՝ Լիդիայի և Բյուզանդիոնի հարևանությամբ։

ՊատմությունԽմբագրել

Երկիրը բարենպաստ պայմաններ ուներ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Զարգացած էին նաև արհեստները։ Արդյունահանվում և մշակվում էր ոսկի։ Պետության հիմնադիրը Գորդիոսն էր, որի անունով էլ նրա մայրաքաղաքը կոչվեց Գորդիոն։ Փռյուգիան հասավ իր հզորության գագաթնակետին Միդաս արքայի կառավարման տարիներին։ Գորդիոնը դարձավ խոշոր և գեղեցիկ կառուցապատված քաղաք։ Սակայն Փռյուգիայի հզորությունը երկար չտևեց։ Արևելքից եկած քոչվոր կիմմերական ցեղերը հաղթեցին Միդդասին, գրավեցին ու ավերեցին Գորդիոնը։ Ըստ ավանդության՝ թշնամու ձեռքը չընկնելու համար՝ Միդասն ինքնասպան եղավ։ Որոշ ժամանակ անց Փռյուգիան ընկավ հարևան Լիդիայի գերիշխանության տակ։

Արտաքին հղումներԽմբագրել