Սյունիքի մարզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Արցախին, իսկ հյուսիսից Վայոց ձորին։
Քարտեզ | |
![]() դիրքը Հայաստանում | |
Կառավարություն | |
Մարզկենտրոն | Կապան |
---|---|
Մարզպետ | Մելիքսեթ Պողոսյան |
Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995 |
Տարածաշրջանները | Սիսիանի շրջան Գորիսի շրջան Կապանի շրջան Մեղրու շրջան |
Քաղաքային համայնքների թիվ | 7 |
Գյուղական համայնքների թիվ | 106 |
Գյուղական բնակավայրերի թիվ | 128 |
ՎիՃակագրություն | |
Տարածք - Ընդհանուր |
4,506 կմ² |
Բնակչություն - (01.01.2013) - խտություն |
141․700 31.4/կմ²/կմ² |
Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
3201-3519 AM-SU AM08 |
Կայք: syunik.mtad.am |
ԱշխարհագրությունԽմբագրել
Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։
ՊատմությունԽմբագրել
Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։
X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։
1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։
Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։
Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է կազմում։
ՔաղաքներԽմբագրել
ՏնտեսությունԽմբագրել
2006 թվականից Սյունիքով է անցնում Հայ-իրանական գազամուղը։ Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երկաթուղային հաղորդակցություն։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսԽմբագրել
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների [2]: Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։
Տարի | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2010 | 2015 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | 0.642 | 0.615 | 0.659 | 0.698 | 0.729 | 0.747 | 0.753 |
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
- Տաթևի վանք
- Տաթևի Մեծ Անապատ
- Քարահունջ
- Վահանավանք
- Բեխի անապատ
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ)
- Հալիձորի բերդ
- Բաղակու քար
- Որոտնավանք
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գորիս)
- Խրիմյան Հայրիկի հուշաքար
- Բղենո-Նորավանք
- Աղիտուի մահարձան
- Հարժիսի քարավանատուն
- Հարանց անապատ
- Ակսել Բակունցի տուն-թանգարան
- Երիցավանք
- Սիսավանի եղեկեցի
- Երնջակ բերդ
- Բաղաբերդ
- Շլորուտի բերդ
- Ուղտասարի ժայռապատկերներ
- Կուլձորի քարայր
- Քաջարանի բանալի