Պարույր Սկայորդի, (ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից։ Սկայորդի իշխանի որդին։ Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին։ ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը։ Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր։ Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում։ Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը։ Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները։ Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին , որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չեր կարող լինել), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում։

Պարույր Սկայորդի
King Paruyr, Son of Skayordi.jpg
Մահացել է՝մ. թ. ա. 709
ՏոհմՀայկազունիներ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Մովսես Խորենացին, իր «Պատմություն Հայոց» գրքում հրճվանքով գրում է - զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց սերունդները թագավորության աստիճանի են հասնում։

ԳրականությունԽմբագրել

  • Հերոդոտոս, Պատմություն 9-րդ գրքից, Երևան, 1986
  • Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» -1968թ.
  • И. М. Дьяконов «Ассиро – вавилонские источники по истории Урарту» <ВДИ> - 1951г., Ν3
  • ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան»

ԾանոթագրություններԽմբագրել

  • ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987թ.