Ախալքալաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Ախալքալաք[1] (վրացերեն՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ախալքալաք | |||||
ახალქალაქი | |||||
| |||||
![]() Քաղաքի կենտրոնական Մեսրոպ Մաշտոցի հրապարակը | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Սամցխե-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||||
Հիմնադրված է | 1064 թ. | ||||
ԲԾՄ | 1707±1 մետր | ||||
Բնակչություն | 8295 մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Հայեր 93,8 % | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | ախալքալաքցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 261 | ||||
Պաշտոնական կայք | akhalkalaki.ge | ||||
| |||||
Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[2], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։
ԱնվանումԽմբագրել
Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրացերեն՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։
Քաղաքի պատմությունԽմբագրել
Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։
19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։
Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։
Նշանավոր ախալքալաքցիներԽմբագրել
Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը և այլ հայտնի դեմքեր։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 46։ ISBN 99941-56-03-9
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
- ↑ Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25: