Սոֆիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոֆիա (այլ կիրառումներ)
Սոֆիա"Բուլղարիա" (բուլղար․՝ Со́фия[3][4]), ծագում է՝ հուն․՝ Σοφία - «վարպետություն», «իմաստություն»), Բուլղարիայի մայրաքաղաքը, Սոֆիայի քաղաքային մարզի և նրա միակ Ստոլիչնա համայնքի վարչական կենտրոն։ Գտնվում է Սոֆիայի գոգավորության հարավում, Վիտոշա լեռնազանգվածի ստորոտին։ Քաղաքի արևելյան ծայրամասով հոսում է Իսկիր գետը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սոֆիա | |||||
բուլղար․՝ София[1] անգլ.՝ Sofia[1] | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Համայնք | Սոֆիայի համայնք[1] | ||||
Ներքին բաժանում | Կրասնա Պոլյանա, Մլադոստ և Լյուլին | ||||
Մակերես | 492 կմ² | ||||
ԲԾՄ | 595 մետր | ||||
Բնակչություն | ▲1 404 116 մարդ (հունիսի 15, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | C, CA և CB | ||||
Պաշտոնական կայք | sofia.bg(բուլղ.) | ||||
| |||||
Հակիրճ տեղեկատվություն
խմբագրելԸնկած լինելով Բալկանյան թերակղզու կենտրոնում՝ քաղաքը գտնվում է Սև ծովից Ադրիատիկ ծով տանող ճանապարհի մեջտեղում և բավականին մոտ է Էգեյան ծովին[5][6]։
Այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից առնվազն 7 հազար տարի առաջ[7]։ Իսկ քաղաքի՝ արձանագրություններով վկայված պատմությունն սկսվում է մ. թ. ա. 29 թվականից, երբ Հռոմեական հանրապետությունը նվաճել է կելտական սերդի ցեղի կողմից այստեղ կառուցված Սերդիկա բնակավայրը, որի վրա հետագայում արշավել են հոնները (343-347 թվականներ և 447 թվական), վեստգոթերը (376-382 թթ.), ավարներն ու սլավոնները (617 թ.): 809 թվականի ապրիլի 9-ին էլ Սերդիկան պաշարել են բուլղար խան Կրում զորքերը[8]։ 1018-ի Բյուզանդական կայսրությունը 22 տարով այստեղ վերջ է տվել բուլղարների տիրապետությանը, որը կարճ ժամանակով վերականգնվելուց հետո դարձյալ զիջել է քաղաքը, այս անգամ արդեն՝ պեչենեգներին (1048 և 1078 թթ.): Հետագայում Սերդիկային տիրել են հունգարները (1183 թ.), խաչակիրները (1095 և 1190 թթ.)[9]: Բուլղարական երկրորդ թագավորության իշխանությունն այստեղ ձգվել է 1194-ից մինչև 1382 թվականը, երբ քաղաքը նվաճել են օսմանցիները[8]։ 1520-ից 1836 թթ. Սոֆիան եղել է Եվրոպայում օսմանյան կայսրության առանցքային մարզի՝ Ռումելիա էյալաթի կենտրոնը։ Բուլղարացիների տիրապետությունն այստեղ վերահաստատվել է 1878 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական օդուժն ու ամերիկյան ռազմական ավիացիան ռմբակոծել են քաղաքը։ Պատերազմի ավարտին մոտ՝ խորհրդային զորքերը գրավել են Սոֆիան, որը դեռ 19-րդ դարի վերջերից հռչակվել էր թուրքական լծից ազատագրված, անկախություն նվաճած Բուլղարիայի մայրաքաղաք։
Ներկայումս Սոֆիան Բուլղարիայի տնտեսական, առևտրային, մշակութային, կրթական կենտրոնն է, որտեղ գործում են երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրական ընկերությունները, մշակութային օջախները, համալսարանները[10]։ Այն տեղ է գրավել ձեռնարկատիրական գործունեություն (հատկապես տեղեկատվական տեծնոլոգիաների բնագավառում) սկսելու համար աշխարհում լավագույն պայմաններ տրամադրող քաղաքների առաջին տասնյակի մեջ[11]։ Սոֆիան համարվում է նաև Եվրոպայի առավել հյուրընկալ քաղաքը[12]։
Քաղաքի բնակչության թիվը 18-րդ դարի վերջերին եղել է մոտավորապես 70 հազար, 1870 թվականին նվազել մինչև 19,000, 1878-ին ավելի նվազելով՝ հասել 11,649-ի և անկախության նվաճումից որոշ ժամանակ անց սկսել է աճել[8]։ Ներկայումս այստեղ 482 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում է 1.23 միլիոն մարդ[13], այսինքն՝ Բուլղարիայի ողջ բնակչության 17.5 տոկոսը։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԱյդպես կոչվեց Սուրբ Սոֆյային նվիրված տաճարի անունով։ Իսկ Սոֆիա բառը Բյուզանդիայում նշանակում էր «իմաստություն» և դարձել էր կրոնական տերմին[14]։
Քույր-քաղաքներ
խմբագրել- Ալժիր, Ալժիր
- Անկարա, Թուրքիա (1992)[15]
- Բրատիսլավա, Սլովակիա[16]
- Բեռլին, Գերմանիա
- Բրատիսլավա, Սլովակիա (2008)
- Բրյուսել, Բելգիա
- Բուխարեստ, Ռումինիա
- Բուդապեշտ, Հունգարիա
- Բուրսա, Թուրքիա (1998)
- Հելսինկի, Ֆինլանդիա
- Կիև, Ուկրաինա (1997)
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա
- Մադրիդ, Իսպանիա
- Միլան, Իտալիա
- Փարիզ, Ֆրանսիա (1998)
- Փիթսբուրգ, ԱՄՆ[17]
- Պրահա, Չեխիա[18]
- Պրահա, Չեխիա
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
- Մարաշ, Թուրքիա
- Սկոպյե, Մակեդոնիա (2006)[19]
- Թել Ավիվ, Իսրայել (1992)[20]
- Տիրանա, Ալբանիա (2008)[21][22]
- Երևան, Հայաստան (2008) (գործընկեր քաղաք)[23]
- Վարշավա, Լեհաստան
Համագործակցության պայմանագրեր
խմբագրելԻ հավելումն վերոնշյալի՝ Սոֆիան համագործակցության պայմանագրեր ունի հետևյալ քաղաքների հետ.
Գրականություն
խմբագրել- «Sofia in Figures» (PDF) (Bulgarian and English). National Statistical Institute of Bulgaria. 2016. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gigova, Irina (2011 թ․ մարտ). «The City and the Nation: Sofia's Trajectory from Glory to Rubble in WWII». Journal of Urban History. 37 (2): 155–175.The 110 footnotes provide a guide to the literature on the city
- «Sofia in Figures 2009» (PDF). Regional Statistical Office of Sofia. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- «Sofia — 130 Years Capital» (Bulgarian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի պահպանված հնագույն շինությունը՝4-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցին: Առջևի պլանում՝ Սերդիկայի ավերակներից
-
Սոցիլիզմի դարաշրջանում կառուցված Մլադոստ թաղամասը
-
Սբ. Սոֆյա եկեղեցու ներսը
-
Կենտրոնական ծածկած շուկան
-
Ռոդինա հյուրանոցը՝ բրուտալ ճարտարապետության նմուշ
-
Բիզնես-պարկը
-
Նոր գոթական ճարտարապետության նմուշ
-
Բարոկկո ոճը Սոֆիայում
-
Kvadrat 500-ը, որ Ազգային պատկերասրահի մի մասն է կազմում
-
Ռուսական եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ https://grao.bg/tna/t41nm-15-06-2024_2.txt
- ↑ Editors of Britannica. «Sofia». Britannica. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
{{cite web}}
:|last1=
has generic name (օգնություն) - ↑ «Bulgaria, Hungary, Romania, the Czech Republic, and Slovakia». Britannica Educational Publishing.
- ↑ Lauwerys, Joseph (1970). Education in Cities. Evan's Brothers. ISBN 0-415-39291-8.
- ↑ Rogers, Clifford (2010). The Oxford Encyclopedia of Medieval Warfare and Military Technology. Vol. 1. Oxford University Press. էջ 301. ISBN 9780195334036.
- ↑ Ghodsee, Kristen (2005). The Red Riviera: Gender, Tourism, and Postsocialism on the Black Sea. Duke University Press. էջ 21.
- ↑ 8,0 8,1 8,2 «История». www.kmeta.bg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Bulgarian Guide Book. University of Michigan: Medizina i Fiskultura. էջ 98. «The town was conquered in turn by the Pe- chenegs in 1048 and 1078, by the Serbs and Magyars in 1183, and by the crusaders in 1095, and 1190. After the restoration of the Second Bulgarian Kingdom it became a part of the latter's territory (1194) until its conquest by the Ottomans in 1382»
- ↑ Internet Hostel Sofia, Tourism in Sofia. Internethostelsofia.hostel.com, Retrieved Jan 2012
- ↑ «Sofia is one of the top 10 places for start-up businesses in the world, Bulgarian National TV». Bnt.bg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Clark, Jayne. «Is Europe's most affordable capital worth the trip?». USA Today. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «NATIONAL STATISTICAL INSTITUTE - Information for the area of city of Sofia». Nsi.bg. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Աշխարհագրական և պատմական անձնանունների բառարան
- ↑ «Kardeş Kentleri Listesi ve 5 Mayıs Avrupa Günü Kutlaması [via WaybackMachine.com]» (Turkish). Ankara Büyükşehir Belediyesi – Tüm Hakları Saklıdır. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bratislava City – Twin Towns». © 2003–2009 Bratislava-City.sk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Sister Cities». World Affairs Council of Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Prague Partner Cities». magistrat.praha-mesto.cz (Czech). Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Macedonia's Skopje, Bulgaria's Sofia to Become Sister Cities. Novinite.com, 2015
- ↑ «Tel Aviv sister cities» (Hebrew). Tel Aviv-Yafo Municipality. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Twinning Cities: International Relations» (PDF). Municipality of Tirana. www.tirana.gov.al. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Twinning Cities: International Relations. Municipality of Tirana. www.tirana.gov.al. Retrieved on 2008-01-25.
- ↑ «Yerevan – Partner Cities». Yerevan Municipality Official Website. © 2005—2013 www.yerevan.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Sofia, Budapest to Cooperate in Culture, Tourism, Economy» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Friendship and cooperation agreements». Paris.fr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Acordos de Geminação, de Cooperação e/ou Amizade da Cidade de Lisboa» [Lisbon – Twinning Agreements, Cooperation and Friendship]. Camara Municipal de Lisboa (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Статистика населения(բուլղ.)
- Պաշտոնական կայք
- Online guide to Sofia
- Official Site of Sofia Public Transport Արխիվացված 2010-05-25 Wayback Machine
- Սոֆիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Archival images of Sofia
- Sofia by Night Light: A Photographic Exhibition
- Virtual Guide to Ancient Serdica
- More than 25 live webcams from Sofia
- Pictures from Vitosha mountain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիա» հոդվածին։ |