Յ
Յ, յ (անվանում՝ յի), հայկական այբուբենի 21-րդ տառը։ Թվային արժեքը՝ «300»։
Յ, յ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Յ |
Փոքրատառ | յ |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 21-րդ |
Հնչույթ | յի |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։
Մաշտոցյան շրջանում Յ տառանշանը ուներ հնչյունային արժեք։ Օրինակ այն գրվել է ա-ից ու ո-ից հետո ու արտասանվել է։ Հետագա դարերում դադարել է արտասանվել այդ դիրքում, սակայն շարունակվել է գրվել։
Տառը դասական ուղղագրության մեջ բազմաթիվ շեղումներ է տալիս այլ տառանշանների հետ համեմատ, ինչը և դառնում է առանձին ուսումնասիրության առարկա Արիստակես Գրիչի կողմից գրված «Վերլուծութիւնք բացերեւապէս բազմազան բառից եւ բայից յոգնախումբ շարագրութեամբ» աշխատության մեջ։ Յ տառին է վերաբերվում աշխատության 10-րդ կետը։ Աշխատությունը հանդիսանում է հայերեն ուղղագրության բարեփոխման առաջին փորձը։
Մեսրոպյան ուղղագրության մեջ տառասկզբի Յ-ն ժամանակի ընթացքում հնչյունափոխվում է հո-ի։ Գործընթացը սկսվում է 13-րդ դարից ու վերջնականապես ավարտվում 17-18-րդ դարերում։
Գնաց ...ի գիւղն Անապատ, յանկարծակի յիվանդացաւ... (Ագուլեցի, 84):
Նույնը կատարվում է բառավերջի յ-ի հետ, որը դադարում է հնչել, իսկ այնուհետև նաև սկսում է չգրվել[1]։
Ժամանակակից արևելահայերենում յ-ն բառամիջում գրվում է ա-ից ու ո-ից հետո, եթե դրան հաջորդում է ձայնավոր հնչյուն։
Արլ. | Արմ. |
Dots 13456 |
Dots 156 |
Յունիկոդում ներկայացված է՝
- մեծատառ՝ «Յ».
U+0545
- փոքրատառ՝ «յ».
0575