Զարեհ (Զահրատ, Դարեհ; հունարեն՝ Ζαριάδρης, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից։ Ոմանք նույնացնում են Արտաշես Ա-ի արամեերեն արձանագրություններում հիշատակված Զարեհի՝ Արտաշեսի հոր հետ[1]։ Հաջորդել է Ծոփքի Քսերքսես թագավորին։ Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նվաճելով Երվանդյան Հայաստանի տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ է կարգել Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190) Անտիոքոսի պարտությունից հետո Զարեհը ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը։ Զարեհի անունով և պատկերով հատվել է դրամ, սակայն որոշ ուսումնասիրողներ այդ համարում են արդի կեղծիք[2][3]։

Զարեհ
Ծոփքի Արքա
ԻշխանությունՄ.թ.ա. 190–մ.թ.ա. 175
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 188
Ծոփք
ՏոհմԵրվանդունիներ
թագավոր
ՀայրՇավարշ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Marciak, Michał (2017). Sophene, Gordyene, and Adiabene: Three Regna Minora of Northern Mesopotamia Between East and West. Brill. էջեր 119–120. ISBN 9789004350724.
  2. Kovacs, Frank L. (2016). Armenian Coinage in the Classical Period. Lancaster: Classical Numismatic Group, Inc. էջ 4. ISBN 9780983765240.
  3. Mousheghian, A.; Depeyrot, G. (1999). Hellenistic and Roman Armenian Coinage. Wetteren: Moneta. էջեր 31–32. ISBN 9789074623209.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 667