Վաղարշ Ա

Մեծ Հայքի թագավոր՝ Արշակունիների տոհմից (117—138/140)

Վաղարշ Ա (99 - 140), Հայոց Արշակունի թագավոր 117-140 (կամ 116-144)[1] թվականներին։

Վաղարշ Ա
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն117–140
Ծնվել է՝99
Մահացել է՝140
Երկիր Մեծ Հայք
ՆախորդՊարթամասիր
ՀաջորդողՍոհեմոս
ՏոհմԱրշակունիներ
ՀայրՍանատրուկ
ՀավատքՀայկական դիցաբանություն

Սանատրուկ թագավորի որդին։

116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։

Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վաղարշ Ա» ՀՍՀ, հատոր=11, էջ=251
  2. Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վենետիկ, 1912
  3. Մանանդյան Հ․, Երկերի հատոր 2, Երևան, 1978
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 251