Ժ
Ժ, ժ (անվանումը՝ ժե), հայկական այբուբենի 10-րդ տառը։ Թվային արժեքը՝ «10»։
Ժ, ժ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ժ |
Փոքրատառ | ժ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 10-րդծ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։
Յունիկոդում ներկայացված է՝
- մեծատառ՝ «Ժ».
U+053A
- փոքրատառ՝ «Ժ».
U+056A
Ստեղծումը և կազմությունը
խմբագրելՍտեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ուղղահայաց երկարի ձախ կողմից նրան եմ միանում հավասար հեռավորության վրա գտնվող երկար և լայն տարրերը, ընդ որում կարճը երկարին է միանում երկու ծայրից՝ վերջինիս ստորին և միջին մասերից, իսկ լայնը վերին ծայրերից վերին մասին՝ «Ժ»։ Ունի բոլոր տառատեսակները։
Արտասանությունը
խմբագրելԺ նշանագրում է հայերենի առաջնալեզվային (միջնատամնային) պարզ շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Ժ»-ն միշտ պահպանում է հնչյունական արժեքը։
Թվային արժեք
խմբագրել«Ժ»-ն որպես հայոց այբուբենի տասներորդ տառ նշանակել է տասն և տասներորդ, բյուրի նշանով (Ժ¯)` հարյուր հազար։ «Ժ»-ն տասնավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են տասը միավորով և ձեռք բերում թվական նոր արժեք։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ժ դար = տասներորդ, Գլուխ Ժ = գլուխ տասներորդ)։
Բրայլով ներկայացումը
խմբագրելԱրլ. | Արմ. |
Dots 23456 |
Dots 345 |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
- Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
- Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
- Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
- Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
- Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
- Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972