Արամազդ
Թավատառ տեքստ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամազդ (այլ կիրառումներ)
Արամազդ | |
---|---|
Տեսակ | պտղաբերության աստված և գերագույն աստված |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն[1] |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Զևս, Յուպիտեր, Ահուրամազդա, զրահադաշտության Ահուրամազդային |
Երևի համընկնում է | Արմազի |
Վայր | Մեծ Հայք |
Զբաղմունք | գերագույն աստված, աստվածների հայր |
Զավակներ | Անահիտ, Աստղիկ, Նանե, Վահագն և Միհր |
Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԻնչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Այլ դիցաբանություններ
խմբագրելՍովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն «Թեոս» և լատիներեն «Դեուս» անվանումներին։ Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները։ Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, պատկերացումներն էլ խառնվեցին ու հելլենացան[փա՞ստ]։ Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական «Ահուրա Մազդա»-յին։ Սակայն Արամազդը չի նույնանում «Ահուրա Մազդա»-յի հետ։ Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել։ Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված «Ահրիման»-ը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չէր պաշտվում։
Պաշտամունք
խմբագրելԱրամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը։ Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար։ Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ։
Ընտանիք
խմբագրելՀին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում։ Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։
Այլ
խմբագրելԱրամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդին նվիրված տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Энциклопедия «Мифы народов мира». М.: Издательство «Советская энциклопедия», 1991. Том 1, стр. 97.
- ↑ The heritage of Armenian literature, Volume 1, стр. 67, Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian
- ↑ Исалабдулаев М. А. Мифология народов Кавказа
Օգտագործված գրականություն
խմբագրել- «Դիցաբանական բառարան», Մ. Ն. Բոտվիննիկ, Մ. Ա. Կագոն, Մ. Բ. Ռաբինովիչ, Բ. Պ. Սելեցկի, թարգմ՝ Ս. Մ. Կրկյաշարյան - Երևան, Լույս, 1985 թ., 264 էջ
- Ագաթանգեղոս - «Պատմություն հայոց», Երևան - 1983
- «Անանիա Շիրակացու մատենագրությունը»
- Հովհան Մամիկոնյան - «Տարոնի պատմություն», Երևան – 1989
- Մովսես Խորենացի – «Հայոց պատմություն», Երևան – 1983
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Գագիկ Արծրունի - «Դիցարան Հայոց», Երևան – 2003
- Ղևոնդ Ալիշան - «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», Վենետիկ – 1895
- Սարգիս Հարությունյան - «Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը», Երևան – 2001
- «Հայ ժողովրդի պատմություն» (ակադեմիական հրատարակություն), հ. 1, Երևան 1971
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 685)։ |