Հաբեթ (դաս. ուղղագրությամբ՝ Յաբեթ) (եբրայերեն՝ יֶפֶת Yép̄eṯ, in pausaיָפֶתYā́p̄eṯ; հուն․՝ ἸάφεθIápheth; լատին․՝ Iafeth, Iapheth, Iaphethus, Iapetus) կամ Հայապետ, ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը (Միսակ, Մաժակ) և Թիրասը (Շիրազ) համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Միջնադարյան և վաղ նորդարյան հեղինակները Հաբեթին համարում են եվրոպական ժողովուրդների նախահայրը[3][4][5]։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով։
Ծննդոց գրքի 10-րդ գլխում բերված է Ազգերի աղյուսակը, որտեղ արտացոլված է, թե ջրհեղեղից հետո աշխարհն ինչպես է բնակեցվել Նոյի հետնորդների կողմից՝ սկսած Հաբեթի հետնորդներից.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 39)։