Ղազախստանի տարածքում հայերը հաստատվել են դեռևս վաղնջական ժամանակներից։ Հայկական համայնքը Ղազախստանում մեծացել և ձևավորվել է Խորհրդային Միության հաստատումից հետո։ Միայն վերջին տարիներին են սկսվել Հայկական կազմակերպությունների հիմնումը։ Ղազախական 11 քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտրոններ։ 2004 թվականին բացվեց Ղազախստանի հայկական մշակութային «Նաիրի» ընկերակցությունը, որի ղեկավարը Ա. Կարապետյանն է։ 2006 թվականի հոկտեմբեր ամսին օծվել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին։ Հայկական մշակութային կենտրոններին կից գործում են կիրակնօրյան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու, ազգային երգ-պար, պատմություն և այլ առարկաներ։ Գործում են նաև ազգագրական երգի-պարի ստուդիաներ։ Հայկական համայնքն ավելի ստվար է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և Ալմաթայում։

Ղազախահայեր
Ղազախստանյի դրոշը
Ընդհանուր քանակ

25.000-26.000

Բնակեցում
Ղազախստան Ղազախստան 25.000
Ռուսաստան Ռուսաստան 1000
Ուկրաինա Ուկրաինա
Բելառուս Բելառուս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Եվրոպա Եվրոպա
Լեզու(ներ)
Հայերեն, Ռուսերեն, Ղազախերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Համշենահայերը Ղազախստանում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի նոյեմբերի 25-26-ին ԽՍՀՄ իշխանությունները Վրացական ԽՍՀ-ի տարածքում ապրող համշենահայերի մեծ հատված որպես «կասկածելի բնակչություն» բռնի տեղահանում են և ուղարկում Կենտրոնական Ասիա՝ Ղազախական ԽՍՀ, Ղրղզական ԽՍՀ և Ուզբեկական ԽՍՀ[1]։ Ղազախստանում համշենահայերին բնակեցնում են Չիմկենտի և Ջամբուլի շրջաններում և տալիս աքսորաբնակների կարգավիճակ։ Այդ ողջ ընթացքում տեղահանվածները գտնվում էին ՆԳԺԿ ծառայողների վարչական վերահսկողության տակ։ 1956 թվականին համշենահայերին ազատում են վարչական վերահսկողությունից, սակայն թույլ չեն տալիս վերադառնալ այն բնակավայրերը, որտեղից տեղահանվել են[1]։ 1980-ականներ թվականների վերջին Ղազախստանի համշենահայերը խնդրագիր են ուղարկել ԽՍՀՄ կառավարությանը Հայկական ԽՍՀ տեղափոխվելու թույլատվություն ստանալու համար, սակայն այդ դիմումը մերժվել է Մոսկվայի կողմից, քանի որ կենտրոնական իշխանությունը կարծել է, որ մուսուլմանների տեղափոխումը Հայաստան կարող է խնդիրներ առաջացնել տեղի քրիստոնյա բնակչության հետ (չնայած, Հայկական ԽՍՀ տարածքում այդ ժամանակ հարյուր հազարներով բնակվում էին իսլամադավան ադրբեջանցիներ)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Համշենահայեր // Կյուրեղի և Մեթոդիոսի հանրագիտարան (ռուս.)