և, ժամանակակից հայկական այբուբենի 37-րդ տառը։ Հայոց այբուբեն է ներմուծվել միջնադարում ե-ի ու ւ-ի համադրումով, որպես կցագիր այնուհետև սկսել է հանդես գալ որպես մեկ ամբողջություն։ Խորհրդային վերափոխումներից հետո, ստացել է առանձին տառի կարգավիճակ։ Մեծատառ գրվում է «Եվ», «Եւ» և «ԵՎ», «ԵՒ» եթե բառն ամբողջությամբ մեծատառ է գրված[1][2][3][4]։
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։