Կասկերի (աբեշլացիներ կամ կաշկա) ցեղախումբը մ.թ.ա. 2-րդ հազարամյակում բնակեցնում էր Հյուսիս-արևելյան Փոքր Ասիան և հարավային Մերձսևծովյան մարզը (Պոնտոս)՝ սկսած Հալիս գետից (Կըզըլ-Իրմակ), կամ ավելի արևմուտքից, մինչև Վերին Եփրատ, ներկայիս Երզնկայից արևմուտք, ներառյալ Իրիս (Իշիլ-Իրմակ) և Լիկոս (Գայլ-գետ, Գելգիտ) գետերի հովիտները։ Կասկերի լեզվի մասին կարող ենք դատողություններ անել միայն մի քանի տեղանունների և անձնանունների հիման վրա։ Ծագումով հրեա Ռումինացի, հնէաբան և պատմագետ Իտամար Սինգերի կարծիքով՝ Կասկերը եղել են Հնդեվրոպական լեզվաընտանիքի, Անատոլիական /երբեմն նաև անվանում են Ասիանական/ լեզվաճյուղին պատկանող ցեղեր։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջի ասորական աղբյուրները կասկերի կապակցությամբ հիշատակում են նաև աբեշլացիների և ուրումեացիների ցեղերը։ Ուրումեացիների մասին կխոսվի ստորև, իսկ ինչ վերաբերում է աբեշլացիներին, ապա սրանց ցեղանունը, ինչպես և կասկերի անունը, փորձել են մեկնաբանել որպես աբխազա-ադըղական խմբի լեզուներից մեկին պատկանող անուն։

Կասկերի (Ga-as-ga) ցեղամիությունը, Մուշքերի (Μόσχοι) ցեղամիության հետ միասին՝ հին արձանագրություններում հիշատակվում է որպես, Հարրի (huril-li) ցեղամիության գլխավորությամբ ստեղծված` Հայասա-Ազզի ռազմական դաշնության անդամ երկիր։

Արտաքին հղումներ

խմբագրել

Հայ ժողովրդի պատմություն