Մեծ Կովկաս
(Վերահղված է Կովկասյան լեռներից)
Մեծ Կովկաս (վրաց.՝ დიდი კავკასიონი, ռուս.՝ Большой Кавказ, ադրբ.՝ Böyük Qafqaz), Սև և Կասպից ծովերի միջև գտնվող լեռնահամակարգ, որը Փոքր Կովկասի հետ կազմում է Կովկասյան լեռներ լեռնային երկիրը[1]։
Մեծ Կովկաս | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասն է | Կովկաս |
Լեռնաշղթա | Կովկասյան լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 5642 մետր |
Երկարություն | 1200 կմ |
Մեծագույն գագաթ | Էլբրուս |
Մեծ Կովկասը վեհասքանչ լեռնագոյացում է։ Տարածվում է հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք ավելի քան 1 150 կմ տարածության վրա՝ Անապայի շրջանից և Թամանյան թերակղզուց մինչև Կասպից ծովի ափին և Բաքվի մոտ գտնվող Ապշերոնյան թերակղզին։ Լայնությունը տատանվում է 32 կմ-ից Նովոռոսիյսկի շրջանում մինչև 180 կմ (առավելագույնը) Էլբրուսի միջօրեագծի շրջանը և 160 կմ Դաղստանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան, 2007 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Կովկաս» հոդվածին։ |