Ստրաբոն (հուն․՝ Στράβων, մոտ մ. թ. ա. 63[1], Ամասիա, Հունաստան[2][1] - ոչ վաղ քան 21 և ոչ ուշ քան 24, Ամասիա, Հունաստան), հույն պատմիչ և աշխարհագրագետ։ Հեղինակել է «Պատմություն» (չի պահպանվել) և «Աշխարհագրություն» երկասիրությունները։

Ստրաբոն
Ծնվել էմոտ մ. թ. ա. 63[1]
Ամասիա, Հունաստան[2][1]
Մահացել էոչ վաղ քան 21 և ոչ ուշ քան 24
Ամասիա, Հունաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, փիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտաշխարհագրություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Strabo Վիքիպահեստում

Ստրաբոնը ծնվել է բարձրաշխարհիկ ընտանիքում։ Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում։ Ստացել է փիլիսոփայական կրթություն։ Ստրաբոնը ճանապարհորդել է Հունաստանում, Փոքր Ասիայում, Հայաստանում, Իտալիայում և Եգիպտոսում։ Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից։ Մ. թ. ա. 145–127 թվականների իրադարձությունների մասին պատմող այդ երկից պատառիկներ են հասել մեզ։ Մ. թ. ա. 7 թվականից սկսել է գրել իր հռչակավոր «Աշխարհագրությունը», որը շարունակությունն է «Պատմական հիշատակարանների»։ «Աշխարհագրություն» երկում Ստրաբոնը շարադրել է և՜ իր տեսածն ու ուսումնասիրածը, և՜ օգտվել է անտիկ շատ հեղինակների գործերից։ «Աշխարհագրություն» երկը բաղկացած է 17 գրքից։ Նա շարադրել է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների ֆիզիկական ու պատմական աշխարհագրությունը, հարուստ տեղեկություններ հաղորդել այդ երկրների քաղաքական պատմության և հասարակական հարաբերությունների վերաբերյալ։ Հեղինակի մտահղացմամբ՝ «Աշխարհագրությունը» պետք է գործնական ձեռնարկ լիներ Հռոմի պետական գործիչների համար։ Ստրաբոնի «Աշխարհագրությունը» անգնահատելի սկզբնաղբյուր է նաև Հայաստանի բնության, պատմության, աշխարհագրության, տնտեսության, մշակույթի մասին, նրա հաղորդած որոշ տեղեկություններ եզակի են, առանց որոնց հնարավոր չէ բավարար չափով կողմնորոշվել մ. թ. ա. 2-1-ին դարերի Հայոց պատմության բազմաթիվ հարցեր ուսումնասիրելիս։ Ստրաբոնը քննադատաբար է օգտագործել սկզբնաղբյուրները՝ դրանք ճշտելով ու լրացնելով։ Նրա «Աշխարհագրություն» երկը ժամանակի յուրատեսակ պատմաաշխարհագրական հանրագիտարան է։

Ստրաբոնը հայերի մասին Խմբագրել

  Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում. (կան նաև) շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Ալբանիայի (Աղվանք) եզրերը և թափվում է Կասպից ծով, այնուհետև՝ Շակաշենը, որը սահմանակից է Ալբանիային և Կուր գետին, հետո՝ Գոգարենեն։ ...Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են (ձյան) մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց։
- Ստրաբոն[3]
 


Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել