Բացել գլխավոր ցանկը

Քուվեյթ (արաբ․՝ كويت‎‎), երկիր Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Հյուսիսում և արևմուտքում սահմանակցում է Իրաքին, իսկ հարավում՝ Սաուդյան Արաբիային։ Մայրաքաղաքը Էլ Քուվեյթն է։

Քուվեյթ
دولة الكويت‎
Քուվեյթի դրոշ Զինանշան
Flag of Kuwait.svg
Emblem of Kuwait.svg
KWT orthographic.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էԷլ Ահմադի (պրովինցիա), Էլ Ֆարվանիյահ, Ալ Ասիմա, Էլ Ջահրա, Հավալի և Մուբարաք Էլ Քաբիր
Պետական լեզուարաբերեն
ՄայրաքաղաքԷլ Քուվեյթ
Պետական կարգսահմանափակ միապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարՍաբահ ալ-Սաբահ
Կառավարության ղեկավարՋաբար ալ-Սաբահ
Մակերես17 818 կմ²
Ազգաբնակչություն4 660 000 մարդ (2016)[1]
Խտություն131 մարդ/կմ²
ՀիմնNational Anthem of Kuwait?
Հիմնադրված էփետրվարի 26, 1991 թ.
ԱրժույթKuwaiti dinar?
Կենտրոնական բանկCentral Bank of Kuwait?
Ժամային գոտիUTC+03:00
Հեռախոսային կոդ+965
Ինտերնետ-դոմեն.kw
Կոորդինատներ: 29°10′0.0012001000012335″ հս․ լ. 47°36′1.000051159077e-07″ ավ. ե. / 29.166667000027779010907° հս․. լ. 47.600000000027776536626334° ավ. ե. / 29.166667000027779010907; 47.600000000027776536626334
e.gov.kw/sites/kgoEnglish/Pages/HomePage.aspx

Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն։ Արևելքից ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը։

ՊատմությունԽմբագրել

Քուվեյթը 7-րդ դարից մտել է Արաբական խալիֆուայության, 16-րդ դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ։

19-րդ դարում այն դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև։ 1897 թվականին այնտեղ տեղաբաշխվել է բրիտանական ռազմածովային հենակետ։ 1899 թվականին անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ։

1927 թվականին վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են։ Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961 թվականի հունիսի 19-ին։

1990 թվականին Իրաքի զորքերը ներխուժել են Քուվեյթ՝ նրա նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ է բերել համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը. ԱՄՆ-ը, միջազգային կոալիցիա կազմելով, Քուվեյթում սկսել է ռազմական գործողություններ և 1991 թվականին Իրաքին դուրս մղել այնտեղից։

Իրաքա-քուվեյթյան պատերազմԽմբագրել

Իրաքա-քուվեյթյան պատերազմ կամ Ծոցի ճգնաժամ, հակամարտություն Իրաքի և Քուվեյթի միջև 1990-1991 թվականներին, որն ավարտվեց միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։

Պատմական ակնարկԽմբագրել

Իրաքա-քուվեյթյան տեղական վեճը վերաճեց հսկայական մի ռազմական հրդեհի Մերձավոր Արևելքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որն իր մեջ ներքաշեց ավելի քան մեկ միլիոն զինվորականների։ Սկսված պատերազմը հանդիսացավ դժվար և պատասխանատու փորձություն համաշխարհային հանրության համար, որը հանդես էր գալիս ընդդեմ անմարդկային գործողությունների։

Նավթը հանդիսանում է որպես Մերձավոր Արևելքի երկրների հարստության և զարգացման, միևնույն ժամանակ նաև թշնամանքի և նախանձի աղբյուր։ Հենց նավթն էր ճգնաժամի պատճառը, որն իրենից ներկայացնում էր ագրեսիա հզոր և ոչ այնքան հարուստ Իրաքի կողմից ընդդեմ թույլ, բայց շատ հարուստ Քուվեյթի։ Պատահական չէ նաև ԱՄՆ-ի դերը այս կոնֆլիկտում, որն ուղարկեց կես միլիոնանոց զորք՝ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը ձգտում էր ամրապնդել իր ռազմա-քաղաքական դիրքերը տարածաշրջանում և ապահովել իրեն ազատ առևտրի իրավունք նավթադոլլարներով հարուստ Քուվեյթի հետ։

Իրաքա-քուվեյթյան հարաբերությունները կտրուկ լարվեցին 1990 թվականի հուլիսին նավթի գնի շուրջ վեճերի արդյունքում։ Այդ նույն ժամանակ Իրաքի ներքին քաղաքական դրությունն առանձնանում էր ստեղծված բարդությամբ։ Իրանի հետ պատերազմի արդյունքում կործանված տնտեսությունը զգացնել էր տալիս իրեն։ Արդեն 1988 թվականին երկրի արտաքին պարտքը հասել էր 7580 միլիարդ դոլարի, դժվարություններ կային սոցիալական ոլորտում։ Սադդամ Հուսեյնի վարչակարգը ճնշում էր բոլոր դժգոհությունները։ Իրաքի ժողովրդի վրա դրված էր ռազմական ծախսերի ծանր բեռը՝ Իրաքի բանակը քանակությամբ աշխարհում զբաղեցնում էր 4-րդ տեղը։

Հուլիսի 24-ին Հոսնի Մուբարաքը որպես միջնորդ այցելեց Քուվեյթ, Իրաք, Սաուդյան Արաբիա և հուլիսի 25-ին հայտարարեց Իրաքի և Քուվեյթի համաձայնության մասին նստելու բանակցությունների սեղանի շուրջ Ջեդդայում՝ Սաուդյան Արաբիայում։

Օգոստոսի 1-ին Ջեդդայում սկսվեցին իրաքա-քուվեյթյան բանակցությունները, սակայն 2 ժամից այն ընդհատվեց։ Բանն այն է, որ Բաղդադը Քուվեյթի առջև դրեց մի շարք պահանջներ, որոնք Քուվեյթը մերժեց։ Եվ հենց այդ ժամանակ էլ Իրաքի ռազմական մեքենան բերվեց ռազմական ամբողջական պատրաստվածության։ Օրվա 2-րդ կեսին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը զանգահարեց Քուվեյթի էմիրին.

 
Քուվեյթի այրվող նավթահանքերը
 
- Ինչպե՞ս էս, ո՜վ շեյխ Ջաբեր։

-Փառք Ալլահի, ինձ լավ եմ զգում, հենց նոր ընթրեցի,- հետևեց էմիրի պատասխանը։

-Երդվում եմ Ալլահով՝ Քուվեյթում դու այլևս չես ընթրի,- կտրուկ հետևեց Իրաքի նախագահի պատասխանը։
 


Հաջորդ իսկ գիշերը Իրաքի զորքերը գրավեցին Քուվեյթը։

Անհաջող եղավ ԱՄՆ-ի փորձերը ազդելու Իրաքի վրա։ Օգոստոսի 1-ին Իրաքի դեսպան Մուհամմադ ալ-Մաշատին ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ մերձավորարևելյան և հարավասիական գործերով օգնական Ջ. Կելլին։ Ամերիկյան կողմի անհանգստությանը, այն որ Իրաքը զորքեր է տեղակայում Քուվեյթի սահմանին, Մաշատը պատասխանեց. «Իրաքը լիակատար իրավունք ունի տեղակայել իր զորքերը իր տարածքի սահմաններում, ինչպես կցանկանա»։

Նույն օրը կոնֆերանս-սրահում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի հետ փակ դռների ետևում կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին պետդեպարտամենտի, պաշտպանության նախարարության, Կենտրոնական Հետախուզական Վարչության և Սպիտակ տան ղեկավարները։ Այս խորհրդակցության ժամանակ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Ռ.Կեռը հանդես եկավ՝ զգուշացնելով, որ 6-12 ժամից Իրաքը կհարձակվի Քուվեյթի վրա։

Վարչական բաժանումԽմբագրել

Քուվեյթը բաժանված է 6 պրովինցիաների (մուհաֆազաների, արաբ․՝ محافظة‎‎‎ muḥāfaẓä), որոնք իրենց հերթին բաժանվում են շրջանների։

 
Պրովինցիա Վարչկենտրոն Տարածք
կմ²
Բնակչություն (2005) Ստեղծված
Էլ Ահմադի1) Էլ Ահմադի 5 120 393 861 1946 առանձնացվել է Էլ Ասիմահից
Էլ Ասիմահ (Էլ Քուվեյթ)2) Էլլ Քուվեյթ 200 261 013 ի սկզբանե
Էլ Ֆարվանիյահ Ալ Ֆարվանիյահ 190 622 123 1988 առանձնացվել է Էլ Ասիմահից
Էլ Ջահրա3) Ալ Ջահրա 12 130 272 373 1979 առանձնացվել է Էլ Ասիմահից
Հավալի Հավալի 84 487 514 ի սկզբանե
Մուբարաք Էլ Քաբիր Մուբարաք Էլ Քաբիր 94 176 519 1999 առանձնացվել է Հավալիից
ԸՆԴՀԱՆՈՒՐ 17 818 2 213 403  
1)Սաուդա-Քեուվեյթյան չեզոք գոտին լուծարված է եղել 1969 թվականի դեկտեմբերի 18-ին,
և հյուսիսային մասը 2590 կմ² տարածքով միացրել են Էլ Ահմադիին պրովինցիայի հետ, իսկ մի փոքրիկ կտոր փոխանցել են Էլ Ջահրա պրովինցիային
2) ընդգրկելով Ֆաիլակա, Միսկան և Աուհահ կղզիները
3) ընդգրկելով Վարբահ և Բաբիյան կղզիները

ԱշխարհագրությունԽմբագրել

Տարածքի հիմնական մասն անապատներ են, լանդշաֆտը հարթավայրային է, տեղ-տեղ՝ բլրավոր, ամենաբարձր կետը (290 մ) գտնվում է երկրի ծայր արևելքում։ Ընդերքը հարուստ է նավթով (աշխարհում առաջին տեղերից է), գազով։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չոր է, արևադարձային։ Ջերմաստիճանն ամռանը բարձրանում է մինչև 40 օ

ՏնտեսությունԽմբագրել

Քուվեյթի տնտեսությունը հիմնված է զուտ նավթարդյունահանության վրա. այն նավթ արտահանող գլխավոր երկրներից է։

ԺողովրդագրությունԽմբագրել

Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են (45%)։ Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդվիններ, եվրոպացիներ, հայեր և այլք։ Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին։

Բնակչության 88 %-ը քաղաքաբնակ է, ապրում է ժամանակակից շենքերում, շուրջ 20 հազար մարդ քոչվոր է։

Հայերը ՔուվեյթումԽմբագրել

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից։ Համայնքը ձևավորվել է 1954 թվականից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը։

1956 թվականից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թվականից ունի մնայուն հոգևոր հովիվ։ 1963 թվականին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ։ 1982 թվականին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ։

1958 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թվականից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Մինչև Ծոցի պատերազմը (1991) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հազարի։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։

Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5.000 է որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։

Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։

Արտաքին հղումներԽմբագրել