Ադըղեերեն
Ադըղեերեն, ադիղեերեն, ադիգեերեն ադըղների լեզուն, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական լեզվախմբին։ Հարուստ է բայական ձևերով․ բայական համակարգին հատուկ է բազմադեմ խոնարհումը։ Կրավորական կառուցվածքը շատ աղքատ է։ Ունի չորս հոլով՝ ուղիղ, թեք, վերածական, գործիական։ Հարուստ է բաղաձայններով, որոնք բարբառներում հասնում են մինչև 66-ի։ 1938 թվականին կազմվել է այբուբեն կիրիլիցայի հիման վրա, որը փոխարինել է 1927 թվականին մտցված լատինական այբուբենը։ Դրանից ավելի առաջ փորձեր են կատարվել կազմել այբուբեն արաբական գրի հիման վրա[3]։
Ադըղեերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Ադըղեական լեզուներ |
Երկրներ | Ռուսաստան, Թուրքիա, Հորդանան, Սիրիա, Իրաք, Իսրայել, Մակեդոնիա |
Խոսողների քանակ | 575 900 մարդ (2010)[1] և 117 500 մարդ (2010)[1] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[2] |
Դասակարգում | Կովկասյան լեզուներ |
Գրերի համակարգ | կյուրեղագիր, Adyghe alphabet? և արաբական գիր |
IETF | ady |
ԳՕՍՏ 7.75–97 | ады 020 |
ISO 639-2 | ady |
ISO 639-3 | ady |
Ադըղեերենի տարածման քարտեզը Ադըղեայում, Ռուսաստան, 2002 | |
Adyghe language Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԽոսողների թիվը՝ 96,5 հազար։ Լատինական գրի հիման վրա 1927–ին ստեղծվել է ադըղեերենի այբուբենը, որը 1938–ին փոխարինվել է ռուսական գրով։
Բարբառներ
խմբագրելՈւնի չորս գլխավոր բարբառ՝
- աբաձեխյան
- բժեդուհյան
- թեմիրգոյյան (գրական լեզվի հիմքը)
- շափսուղյան։
Ազգակից է կաբարդա-չերքեզերենին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադըղեերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 73)։ |