Լիսաբոն

Պորտուգալիայի մայրաքաղաքը, ծովային նավահանգիստ Տեժու գետի գետաբերանի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսից 15 կմ հեռու

Լիսաբոն (պորտուգալերեն՝ Lisboa), նաև Լիզբոն, Պորտուգալիայի մայրաքաղաքն է, ծովային նավահանգիստ Տեժու գետի գետաբերանի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսից 15 կմ հեռու։

Բնակավայր
Լիսաբոն
պորտ.՝ Lisboa
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՀամայնքԼիսաբոն և Պորտուգալիա
Ներքին բաժանումCampo de Ourique?, Ajuda?, Էստրելա, Alvalade?, Areeiro?, Benfica?, Beato?, Lumiar?, Ավենիդաս Նովաս, Բելեն, Santa Maria dos Olivais?, Alcântara?, Campolide?, Santa Clara?, Santa Maria Maior?, Santo António?, São Vicente?, Carnide?, Parque das Nações?, Arroios?, São Domingos de Benfica?, Misericórdia?, Penha de França? և Marvila?
Առաջին հիշատակումմ. թ. ա. 205
Մակերես100,05±0,01 կմ²
ԲԾՄ100±100 մետր
Բնակչություն545 923 մարդ (2021)[1]
Ժամային գոտիUTC+0 և UTC+1
Փոստային դասիչ1000–1900
Պաշտոնական կայքcm-lisboa.pt(պորտ.)
Լիսաբոն (Պորտուգալիա)##
Լիսաբոն (Պորտուգալիա)

Ծագում

խմբագրել

Այն փաստը, որ Լիսաբոն անունը եկել ` դեռ Փյունիկիայի ժամանակներից, շատ է կրկնվում ոչ ակադեմիական գրականություններում և սովորաբար հղելով այն փաստը, որ Alis-Ubo նշանակում է «ապահով նավահանգիստ»[2]։ Մինչև այդ հռոմեական՝ առաջին դարի գրողները պնդում են, որ Լիսաբոն հիմնադրել է առասպելական հերոս` Ոդիսևսը[3], երբ վերադառնում էր Տրոյայից[4]։ Չնայած, որ արդի հնագիտական պեղումների արդյունքով գտնում են Փյունիկյան հետքեր[5], բայց ոչ մի պնդում հիմնավորապես չի ապացուցվել։ Մեկ այլ վարկած հիմնաված է անտիկ հիդրոնիմի վրա, ենթադրելով որ անունը եկել է նախահռոմեական տեղանուն Տագուսից, Lisso կամ Lucio: Ծագումով Հռոմեական Իսպանիայից աշխարհագետ Պոմպոնիուս Մելան Լիսաբոն անունը լատիներեն գրվել է Ulyssippo: Ավելի ուշ Պլինիոս Ավագը ներկայացնում է, որպես "Olisippo", իսկ Հույները՝ Olissipo (Ὀλισσιπών) կամ Olissipona (Ὀλισσιπόνα)[6][7]:

Պատմություն

խմբագրել

Մ. թ. ա. 2-րդ դարում նվաճել են հռոմեացիները, որոնք այն անվանել են Ֆելիցիտաս Յուլիա (լատիներեն՝ Felicitas Julia)։ 714 թվականին գրավել են արաբները ու այն անվանել Ալ-Օշբունի կամ Լիշբունա, որից էլ առաջացել է այժմյան պորտուգալերեն Lisboa ձևը։ Արևելահայերեն Լիսաբոն ձևը փոխառված է ռուսերենից (Лисабон), որն էլ իր հերթին այն փոխառել է գերմաներենից (Lissabon)։ Արևմտահայերենում տարածված է անվան Լիզպոն ձևը, որը փոխառված է ֆրանսերենից (Lisbonne)։

Լիսաբոնը 1255 թվականից Պորտուգալիայի մայրաքաղաքն է[8]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

խմբագրել
 
Լիսաբոնի արբանյակային պատկերը:

Լիսաբոնի աշխարհագրական դիրքը 38°42′49″ հս․ լ. 9°08′21″ ամ. ե.HGЯO: Այն գտնվում է Տախո գետի ափին։

Lիսաբոնը ունի միջերկրածովային կլիմա[9] տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ միջին ջերմասնիճանը կազմում է 21.5 °C (70.7 °F) և 13.5 °C (56.3 °F)՝ գիշերը։ Ծովի միջին ջերմաստիճանը կազմում է 17.5 °C (63.5 °F):

Ամենացուրտ ամսին՝ հունվարին, օրվա ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է 11 °C (52 °F)-ի և 18 °C (64 °F)-ի միջև, իսկ գիշերը ջերմաստիճանը տատանվում է 3 °C (37 °F)-ի և 13 °C (55 °F)-ի միջև։ Ծովի ջերմաստիճանը կազմում է 15 °C (59 °F)[10]: Ամենատաք ամսին՝ օգոստոսին, ջերմաստիճանը տատանվում է 26 °C (79 °F)-ի և 33 °C (91 °F)-ի միջև, իսկ գիշերը՝ 17 °C (63 °F)-ի և 21 °C (70 °F) միջև։ Ծովի ջերմաստիճանը կազմում է 20 °C (68 °F)[10]:

Ընդհանրապես Լիսաբոնում ամառային շրջանը տևում է վեց ամիս՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Մարտը, ապրիլը, նոյեմբերը եղանակի անցումային շրջաններ են և ջերմաստիճանը չի գերազանցում 20 °C (68 °F)-ը։ Այդ երեք ամիսների միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է18.9 °C (66 °F), իսկ գիշերը՝ 12.0 °C (53.6 °F): Դեկտեմբերը, հունվարը և փետրվարը ամենացուրտ ամիսներն են և միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է 15.5 °C (59.9 °F), իսկ գիշերը՝ 8.9 °C (48.0 °F):

Ողջ Եվրոպական քաղաքների մեջ (Վալենսիայի հետ միասին), Լիսաբոնը ունի ամենատաք ձմեռային և ամենացուրտ գիշերային ջերմաստիճանները, միջինում՝ 8.3 °C (46.9 °F) ամենացուրտ ամսին և 18.6 °C (65.5 °F)՝ ամենատաք ամսին։

Հինականում անձրև է գալիս ձմռանը, իսկ ամռանը ընդհանուր առմամբ չոր է։ Արևը շողում է մոտավորապես 2,800 ժամ մեկ տարվա ընթացքում, միջինում՝ 4.6 ժամ մեկ օրվա ընթացքում։

Լիսաբոնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.1
(75.4)
26.8
(80.2)
30.4
(86.7)
33.2
(91.8)
37.8
(100)
41.5
(106.7)
40.6
(105.1)
41.8
(107.2)
38.3
(100.9)
34.6
(94.3)
28.3
(82.9)
25.2
(77.4)
41.8
(107.2)
Միջին բարձր °C (°F) 14.8
(58.6)
16.2
(61.2)
18.8
(65.8)
19.8
(67.6)
22.1
(71.8)
25.7
(78.3)
28.2
(82.8)
28.3
(82.9)
26.5
(79.7)
22.5
(72.5)
18.2
(64.8)
15.3
(59.5)
21.5
(70.7)
Միջին օրական °C (°F) 11.6
(52.9)
12.7
(54.9)
14.9
(58.8)
15.9
(60.6)
18.0
(64.4)
21.2
(70.2)
23.1
(73.6)
23.5
(74.3)
22.1
(71.8)
18.8
(65.8)
15.0
(59)
12.4
(54.3)
17.5
(63.5)
Միջին ցածր °C (°F) 8.3
(46.9)
9.1
(48.4)
11.0
(51.8)
11.9
(53.4)
13.9
(57)
16.6
(61.9)
18.2
(64.8)
18.6
(65.5)
17.6
(63.7)
15.1
(59.2)
11.8
(53.2)
9.4
(48.9)
13.5
(56.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.0
(33.8)
1.2
(34.2)
0.2
(32.4)
5.5
(41.9)
6.8
(44.2)
10.4
(50.7)
14.1
(57.4)
14.7
(58.5)
12.1
(53.8)
9.2
(48.6)
4.3
(39.7)
2.1
(35.8)
0.2
(32.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 99.9
(3.933)
84.9
(3.343)
53.2
(2.094)
68.1
(2.681)
53.6
(2.11)
15.9
(0.626)
4.2
(0.165)
6.2
(0.244)
32.9
(1.295)
100.8
(3.969)
127.6
(5.024)
126.7
(4.988)
774
(30.47)
աղբյուր: Օդերևութաբանության համալսարան[11]

Մշակույթ

խմբագրել
 
Տորրի դի Բելեն ամրոցը Պորտուգալիայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից է: Այս ամրոցի կառուցումը սկսել են 1515-ին և ավարտել` 1519-ին:

Քաղաքը հարուստ է ճարտարապետական կառույցներով։ Լիսաբոնում կարող եք գտնել Ռոմանական, Գոթական, Բարոկկո, Մոդեռն և Պոստմոդեռն ոճի շինարարական կառույցներ։ Լիսաբոնում շատ են նաև պատմական զբոսայգիները և արվարձանները, մասնավորապես վերին շրջաններում։ Ճանաչվածներից են՝ Ազատության պողոտան, Պերեյրա դե Մելոյի պողոտան, Ալմիրանտե Ռեիսի պողոտաn և Հանրապետության պողոտան։

Քաղաքի ամենահայտնի թանգարաններից են Հնամյա արվեստի ազգային թանգարանը, Ազուլեժու թանգարանը, Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը (պարունակում է հին և արդի արվեստի հավաքածուներ), Բերարդոյի հավաքածուի թանգարանը Բելեմի մշակութային կենտրոնում, Էլեկտրոնիկայի թանգարանը, Ազգային կառքերի թանգարանը (պարունակում է աշխարհի ամենամեծ կառքերի հավաքածուն)։

Լիսաբոնի օպերային թատրոնը և Սան-Կառլոս թատրոնը աշնանը և ձմռանը ունենում են լեցուն մշակութային օրակարգ։ Ճանաչված թատրոններից է՝ Բելեմի մշակութային կենտրոնի թատրոնը, the Մարիա II ազգային թատրոնը, Գալուստ Գյուլբենկյանի թատրոնը և Կամոես Թատրոնը։

 
Մարիա II թատրոնը, տեղակայված է Ռոսիու հրապարակում

«Քրիստոս թագավոր» արձանը գտնվում է Տագուս գետի հարավային ափին՝ ալմադայում։ Բացված ձեռքերով նայում է ամբողջ քաղաքին, այն հիշեցնում է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը։ Կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Պորտուգալիայի զոհերի հիշատակին։

Լիսաբոնում հունիսի 13-ին նշում են Սուրբ Անտոնիոյի տոնը։ Սուրբ Անտոնիոն եղել է Պորտուգալացի հարուստ բոհեմացի, ով եղել է կանոնականաց և եկեղեցու ուսուցիչ։ Չնայած որ Լիսաբոնի հովանավոր սուրբը եղել է Սառագոսայի Վիկենտը, որի աճյունը հանգչում է Լիսաբոնի մայր տաճարում և իր հետ կապված տոն չկա։

Էդվարդ VII այգին քաղաքի երկրորդ ամենամեծ այգին է Մոնսանտոի անտառային այգուց հետո, գտնվում է գլխավոր պողոտայից՝ Ազատության պողոտայից, ներքև ունի տարբեր ծաղիկներ և բույսեր, իսկ ջերմոցում (պորտ.՝ Estufa Fria) ունեն արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Բնօրինակ անունը Parque da Liberdade, բայց Էդվարդ VII-ի պատվին փոխանվանվեց, ով Լիսաբոն էր եկել 1903-ին։

 
Քաղաքի պատկեր

Լիսաբոնում տեղի է ունենում Lisboarte, DocLisboa – Լիսաբոնի միջազգային վավերագրական կինոների փառատոնը[12], միջազգային փառատոն՝ Հումորիսների դիմակները, Lisboa Mágica – փողոցային հրաշքի փառատոնը, Monstra – Անիմացիոն ֆիլմերի փառատոնը՝ Լիսաբոնի հեքիաթների գիրք[13], Peixe em Lisboa – Լիսաբոնի ձկները[14], և շատ ուրիշ բաներ։

Լիսաբոնը ունի երկու մշակութային արժեք՝ գրանցված UNESCO-ի կողմից որպես համաշխարհային ժառանգություն՝ Տորրի դի Բելեն աշտարակը և Ջեռոնիմոս վանքը։ Բացի այդ 1994-ին լիսաբոնը եղել է Եվրոպատակ մշակույթի մայրաքաղաքը, իսկ 1998-ին կազմակերպել է Expo '98-ը (1998 Լիսաբոնի համաշխարհային ցուցահանդես

 
Կամպո Պեկուենո-ի օդային լեսապատկերը

Լիսաբոնը համարվում է Պորտուգալական ճարտարապետության հայրենիքը[15], և Լիսաբոնի նորաձևության կենտրոնը[16]։

Պորտուգալական ճանապարհների խճանկարները առաջացել են Լիսաբոնում, 1800-ականներին և տարածվել է Պորտուգալերեն խոսող մնացած երկրներում։ Լիսաբոնը դեռ մնում է քաղաքի ձևավորման ամենաթանկ օրինակներից մեկը։

Expresso թերթը ամեն տարի հրապարակվող կենսամակարդակի հարցման արդյունքներով Պորտուգալիական քաղաքների մեջ՝ Լիսաբոնը համարվել է ապրելու համար ամենահարմար քաղաքը[17]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Քաղաքի պատմական բնակչությունը ՔՀ 1300-ին եղել է մոտ 35,000։ ՔՀ 1400-ին՝ 60,000 ավելի, իսկ ՔՀ 1500-ին՝ մոտ 70,000։ 1528-ից մինչև 1590 բնակչությունը ավելացել է 70,000-ից մինչև 120,000-ը, 140,000՝ ՔՀ 1600-ին և 200,000՝ ՔՀ 1700[18][19][20]։

Լիսաբոնը քաղաքի կենտրոնում 100.05 կմ² տարածքի վրա ունի 552,700 բնակիչ։ Լիսաբոնը իր մեծությամբ տասնմեկերորդն է Եվրամիության երկրների մեջ զիջելով՝ Փարիզին, Լոնդոնին, Ռուրյան շրջանին, Մադրիդին, Միլանին, Բարսելոնային, Բեռլինին, Հռոմին, Նեպալին և Աթենքին[21] Ողջ Լիսաբոնում բնակվում է մոտ 2.8 միլիոն բնակիչ։ Ըստ պաշտոնական կառավարության տվյալների Մեծ Լիսաբոնի տարածքը ունի 2,821,876 բնակիչ[22]։ Այլ աղբյուրներ նույնպես նշում են այս թվերը, ըստ տնտեսական համագործության և զարգացման կազմակերպության այնտեղ կա 2,797,612 բնակիչ[23],։ իսկ Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության տվյալներով՝ 2,890,000[24], ըստ Եվրոստատի՝ 2,839,908[25], ըստ Բրուքինգի համալսարանի՝ 2,968,600[26]։

Տարի Բնակչություն
2021 545 923 մարդ [1]


Տրանսպորտ

խմբագրել
 
Լիսաբոնի տրամվայները քաղաքի կենտրոնով անցնելիս

Լիսաբոնի մետրոն միակ ուղին է, որը միացնում է քաղաքի կենտրոնը, վերին և արևելյան շրջաններին։ Առաջարկվել են մի քանի ընդլայնման նախագծեր։ Արդեն մեկ դար է ավտոբուսների, ճոպանուղիների և տրամվայների ծառայությունները մատակարարում է Carris ընկերությունը։

Տրամվայներ

խմբագրել

Տրամվայները ներկայացվել է 19-րդ դարում և ներմուծվել՝ Ամերիկայից ու անվանվել են americanos: Հին տրամվայներ դեռ կարող եք տեսնել Museu da Carris-ում (հանրային տրանսպորտի թանգարան )։ Այս տարբերվող դեղին տրամվայները համարվում Լիսաբոնի տեսարժան վայրերից մեկը։ Տրամվայները շատ հարմար չափսի են, որպեսզի բարձրանան սարերը և անցնեն քաղաքի նեղ փողոցներով[27][28]։

 
Լիսբոնի մետրոն

Գնացքներ

խմբագրել

Քաղաքում կա Լիսաբոնից մեկնող չորս երկաթուղղիներ՝ Կասկայսը, Սինտրան, Ազամբուջան և Սետուբալը։ Խոշոր երկաթուղղային կայարաններից են Սանտա Ապոլոնիան, Ռոսիոն, Գարե դո Օրիենտե, Ետնրեկամպոս։

Ավտոմեքենաներ

խմբագրել

Քաղաքում կան քաղաքամերձ ավտոբուսների ծառայություններ (միացնում են Լիսաբոնին մոտ գտնվող քաղաքները)՝ Վիմեքա[29], Լիսաբոնի ավտոբուս[30], Տրանսպորտ Սուլ դո Տեժու[31], Բոա Վիագեմ[32], Բառաքուիերո[33]։ Իրենք հիմնական ընկերություններն են և գործում են քաղաքի տարբեր տերմինալներում։

Կամուրջներ և լաստանավեր

խմբագրել
 
Կամուրջ Ապրիլի 25

Քաղաքը միանում է Տագուսի հեռու կողմերը երկու կարևվոր կամուրջներով՝

Սկսվել էր Տագուսով անցնող երրորդ կամրջի շինարարական աշխատանքները, բայց նախագիծը հետաձգվեց Պորտուգալիայի տնտեսական ճգնաժամի պատճառով։

Գետը կարելի է նաև անցնել վարձույթով տրվող լաստանավերով։ Transtejo & Soflusa ընկերությունը[34] կազմակերպում է ուղևորություններ քաղաքի տարբեր կետերից դեպի՝ Կասիլաս, Սեյշալ, Մոնտիժու, Բրանդոա պորտ և Տրաֆարիա։

Ավիատեղափոխություններ

խմբագրել

Լիսաբոնի Պորտելա օդանավակայանը գտնվում է քաղաքի սահմանների մեջ և համարվում է հանգույց հետևյալ ընկերությունների համար՝ TAP Portugal,Ryanair,Portugália, White Airways:

Կրթություն

խմբագրել
 
Լիսաբոնի Նոր համալսարանի մուտքը

Քաղաքում կան մասնավոր և պետական միջնակարգ դպրոցները, ինչպես նաև սկզբնական դպրոցներ և մանկապարտեզներ։ Մեծ Լիսաբոնի տարածքում կան միջազգայն դպրոցներ ինչպիսիք են` Սուրբ Ջուլիայի դպրոցը, Գերմանական, Իսպանական, Ֆրանսիական դպրոցները։

Բարձրագույն կրթություն

խմբագրել

Լիսաբոնում կա երկու պետական համալսարան և մեկ ինստիտուտ՝ Լիսաբոնի հալսարան (Պորտուգալիայի ամենամեծ համալսարանն է), Լիսաբոնի Նոր համալսարան (հիմնադրվել է 1973-ին) և ISCTE - Լիսաբոնի ինստիտուտ (հիմնադրվել է 1973-ին), որտեղ դասավանդվում են գրեթե բոլոր տեսակի առարկաները։

2007–ից 2008 ուսումնական տարում Լիսաբոնի համալսարաններում սովորել է 125,867 ուսանող, որից 81,507-ը Լիսաբոնի պետական համալսարանի ուսանող էին[35]։

 
Բենֆիկայի Իստադիու դա Լուս, Պորտուգալիայի ամենամեշ մարզադաշտը
 
Սպորտինգ Լիսաբոնի Ժոզե Ալվալադեի մարզադաշտը

Լիսաբոնը վաղ ժամանակներից է սպորտում։ Նա կազմակերպել մի շարք հանդիպումներ ներառյալ Եվրոպայի առաջնություն եզրափակիչը։ Քաղաքում անցկացվել են նաև 2001-ի թեթև ատլետիկայի առաջնությունը, 1983-ի և 1992-ի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունները, 2003-ին տղամարդկանց հանդբոլի առաջնությունը և 2008-ին Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը։ 2014-ին քաղաքում անցկացվել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։

Ֆուտբոլ

խմբագրել

Քաղաքը ունի Պորտուգալիայի բարձրագույն լիգա՝ Սուպերլիգա, խաղացող երեք ֆուտբոլային ակումբ։ Sport Lisboa e Benfica-ան (ավելի տարածված է Benfica անունը), 35 անգամ հաղթել է Սուպերլիգան և երկու անգամ հաղթել են Եվրոպայի գավաթը։ Լիսաբոնի երկրորդ լավ առաջադիմած ակումբը Պորտուգալիայի Սպորտինգ ակումբն է (ավելի տարածված է Սպորտինգ անունը), որը հաղթել է Սուպերլիգան 18 անգամ։ Երրորդ ակումբը Բելենշիսն է, հիմնվել է Բելեմի շրջանում և Սուպելիգան հաղթել է մեկ անգամ։

Լիսաբոնը ունի ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող երկու էլիտար մարզադաշտ՝ Բելնֆիկայի Benfica's Իստադիու դա Լուս (Լույսի մարզադաշը), որում տեղավորվում է ավելի քան 65,000 մարդ և Սպորտինգի Ժոզե Ալվալադեի մարզադաշտը, որում տեղավորվում է ավելի քան 50,000 մարդ։ Քաղաքը ունի նաև ազգային մարզադաշտ, իր մեջ տեղավորում է 37,000 մարդ, բայց նախատեսված է միայն ազգային հավաքականի և միջազգային ֆուտբոլային հանդիպումների համար։ 1967-ի Եվրոպայի գավաթի եզրափակիչը անցկացվել է այնտեղ։

Այլ սպորտ

խմբագրել

Լիսաբոնում տարածված են նաև այլ սպորտաձևեր՝ հանդբոլը, բասկետբոլը, ռեգբին։ Քաղաքում կան բազմազան սպորտային հարմարություններ, սկսած աթլետիկայից, վերջացրած նավարկումով, գոլֆից մինչև լեռնային հեծանվորդություն։ Մարտ ամսին քաղաքում անցկացվում է Լիսաբոնի կիսամարաթոնը, իսկ Սեպտեմբերին՝ Պորտուգալիայի կիսամարաթոնը։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 PordataFundação Francisco Manuel dos Santos.
  2. Various, compiled (1780). An Universal History, From the Earliest Accounts to the Present Time. էջ 345.
  3. Adrien Delmas; Nigel Penn (2012 թ․ հունվարի 20). Written Culture in a Colonial Context: Africa and the Americas 1500 - 1900. BRILL. էջ 348. ISBN 978-90-04-22524-4.
  4. Vincent Barletta (2010 թ․ մայիսի 15). Death in Babylon: Alexander the Great and Iberian Empire in the Muslim Orient. University of Chicago Press. էջ 39. ISBN 978-0-226-03739-4.
  5. Peter Whitfield (2005). Cities of the World: A History in Maps. University of California Press. էջ 99. ISBN 978-0-520-24725-3.
  6. Justino Mendes de Almeida (1992). De Olisipo a Lisboa: estudos olisiponenses. Edições Cosmos. էջ 19. ISBN 978-972-9170-75-1. «...que o nome Lisboa derivaria de um acusativo grego da 3° declinação, Olisipona.", p. 19, (...the name Lisbon derives from the third declension of the Greek accusative singular, Olisipona.)»
  7. Smith, William (1854), Dictionary of Greek and Roman Geography, illustrated by numerous engravings on wood, London, England: Walton and Maberly
  8. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 209.
  9. «World Map of Köppen−Geiger Climate Classification».
  10. 10,0 10,1 «Weather2Travel.com: Lisbon Climate Guide».
  11. «Monthly Averages for Lisbon, Portugal (1981-2010)». Instituto de Meteorologia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «doclisboa 2009». Doclisboa.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  13. «Feira do Livro de Lisboa». Feiradolivrodelisboa.pt. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Peixe em Lisboa». Peixemlisboa.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  15. «Trienal de Arquitectura de Lisboa». trienaldelisboa.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  16. «ModaLisboa – LisboaFashionWeek – Semana oficial da moda portuguesa». Modalisboa.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  17. Classificação Expresso das melhores cidades portuguesas para viver em 2007 Արխիվացված 2008-10-25 Portuguese Web Archive, Expresso
  18. Cities and Economic Development: From the Dawn of History to the Present. books.google.am. 1991 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  19. The First European Description of Japan, 1585. books.google.am. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  20. Introduction to Global Politics. books.google.am. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  21. Demographia: World Urban Areas Արխիվացված 17 Մայիս 2017 Wayback Machine - demographia.com, 06.2021
  22. Diário da República, 1.ª série — N.º 176 — 12 de setembro de 2013 Արխիվացված 27 Ապրիլ 2014 Wayback Machine – Assembly of the Republic (Portugal), 2013
  23. Metro eXplorer Արխիվացված 2015-04-10 Wayback Machine - OECD
  24. World Urbanization Prospects - Department of Economic and Social Affairs, United Nations, 2007
  25. "Population by sex and age groups on 1 January" - Eurostat, 2012
  26. 2014 Global Metro Monitor - Brookings Institution, 2015
  27. [1] Արխիվացված 2007-01-03 Wayback Machine Information from Carris, Lisbon transportation company.
  28. [2] Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Details of Lisbon's trams, from Luso Pages
  29. «vimeca». Vimeca.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  30. «Bem vindo ao site da Rodoviária de Lisboa». Rodoviária de Lisboa. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  31. «TST – Transportes Sul do Tejo». Tsuldotejo.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  32. «Boa Viagem». Boa-viagem.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  33. «Barraqueiro Transportes». Barraqueirotransportes.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  34. «Transtejo e Soflusa». Transtejo.pt. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  35. «Statistics on enrollment from GPEARI/Ministry of Science, Technology and Higher Education (MCES) (Excel spreadsheet, 2007/08 school year)». Estatistics.gpeari.mctes.pt. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 622