Կելտական ծով
Կելտական ծով (անգլ.՝ Celtic Sea, իռլանդերեն՝ An Mhuir Cheilteach, վալլիերեն՝ Y Môr Celtaidd, կորն.՝ An Mor Keltek, բրետոներեն՝ Ar Mor Keltiek, ֆր.՝ La Mer Celtique), Ատլանտյան օվկիանոսի ավազանի ծով, որի գոյության փաստը Միջազգային ջրագրական (հիդրոգրաֆիկ) կազմակերպությունը ճանաչել և ընդունել է 1971 թվականին[1]։ Պաշտոնապես հրատարակված խորհրդային և ռուսական քարտեզներոմ այդ ծովը ցույց չի տրված։
Կելտական ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծով |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մասն է | Հյուսիսային Ատլանտիկա |
Ավազանի երկիր | ![]() ![]() ![]() |
Լիճ հոսող գետ | Suir?, Bandon?, Lee?, Munster Blackwater?, Argideen River?, Figile River?, Finnery River?, Kings River?, River Ara?, River Awbeg?, River Greese?, River Ilen?, Մահոն, Slate River? և Tully Stream? |
![]() | |
![]() | |
Մասնակիորեն ողողում է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ափերը։ Ծովային սահմաններն են Սուրբ Գևորգի նեղուցը[2], որը նրան կապում է Իռլանդական ծովի հետ, Բրիստոլի ծոցը, Լա Մանշը։ Հարավային ու արևմտյան սահմանները գծվում են մայրցամաքային ծանծաղուտով ( continental shelf):
Անվանումն առնչվում է այդ ծովի ափամերձ տարածքները ժամանակին բնակեցրած կելտական ցեղերի հետ։ 1921 թվականին հենց այդ անվանումն է առաջարկել անգլիացի հետազոտող, ծովային ուսումնասիրությունների անվանի մասնագետ Էռնեստ Ուիլյամ Լայոնս Հոլտը[3]։
Կելտական ծովում է գտնվում Սիլլի կղզեխումբը։
Որոշ մասնագետներ Կելտական ծովի մի մասն են համարում Իրուազյան ծովը։
Պատկերասրահ խմբագրել
-
Կելտական ծովի տեղակայումը քարտեզի վրա
-
Կելտական ծովի շրջանը (նշված է երկնագույնով)
-
Ուեսան կղզու փարոսը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Limits of Oceans and Seas, 3rd edition»։ International Hydrographic Organization։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-02-11
- ↑ C. Michael Hogan. 2011. Celtic Sea. eds. P. Saundry & C. Cleveland. Encyclopedia of Earth. National Council for Science and the /environment. Washington DC.
- ↑ «The Encyclopedia of Earth — Celtic Sea»։ www.eoearth.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-02-ին։ Վերցված է 2020-04-11
Արտաքին հղումներ խմբագրել
Կելտական ծով Վիքիպահեստում |
- Coccoliths in the Celtic Sea : a bloom of phytoplankton in the Celtic Sea, visible from outer space in an MISR image, 4 June 2001