Ժողովրդավարություն
Ժողովրդավարություն (Հին հունարեն. δη μοκρατία՝ ժողովրդի իշխանություն, δῆμος- ժողովուրդ և κράτος իշխանություն), քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը[1]։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն[2]։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը[3];
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում[4][5]։
Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։
Երկրներ
խմբագրել. Չինաստան
. Ալժիր
. Նեպալ
, Լաոս
Ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրինականություն, քաղաքական և սոցիալական հավասարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք, մարդու հիմնարար իրավունքներ և այլն։
Քանի որ ժողովրդի իշխանության իդեալը դժվարհասանելի է և ենթակա է բազմաթիվ սահմանումների, առաջարկվում էին բազմաթիվ պրակտիկ ընթացկարգեր։ Մինչև XVIII դարն ամենատարածված ընթացակարգը եղել է ուղիղ ժողովրդավարությունը, երբ քաղաքացիներն իրենց որոշումների կայացման իրավունքն իրականացրել են ամիջականորեն՝ փոխհամաձայնեցման (կոնսենսուս) կամ փոքրամասնությանը մեծամասնությանը ենթարվելու ճանապարհով։ Ներակայցուցչական ժողովրդավարության պայմաններում նույն իրավունքն իրականացվում է իրենց կողմից ընտրված պատգամավորների կամ այլ պաշտոնատար անձանց միջոցով, որտեղ ընտրված կառավարողները կայացնում են որոշումներ՝ հաշվի առնելով կառավարվողների նախասիրությունները, վերջիններիս հաշվետու լինելով իրենց գործողությունների համար[6]։
Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։ Այսօր մի շարք պետություններում ժողովրդավարությունը նույնականացվում է լիբերալ (ազատական) ժողովրդավարության հետ, որը բարձրադիր իշխանությամբ օժտված անձանց ազնիվ, պարբերաբար և համընդհանուր ընտրությունների միջոցով ձևավորված կառավարում է, երբ թեկնածուներն ազատ մրցակցում են ընտրողների ձայնի համար, այն նաև ներառում է իրավունքի գերակայություն, իշխանության տարանջատում և սահմանադրական սահմանափակումներ, որոնց հնարավոր է հասնել միայն հստակ խմբերի կամ անձանց որոշակի երաշխիքների ճանապարհով։ Մյուս կողմից էլ կաևորվում են ձախակողմյա շարժումները, տեսանելի տնտեսագետները, ինչպես նաև արևմտյան ընտրանու այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, Արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պնդում են, որ քաղաքական որոշումների կայացումը, շարքային քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքականության վրա հնարավոր է իրականացնել միայն սոցիալական իրավունքների ապահովման, հավասարության հնարավորության և սոցիալ-տնտեսական անհավասարության ցածր մակարդակի առկայության պարագայում[7]։
Մի շարք ավտորիտար վարչակարգերն ունեցել են ժողովրդավարական կառավարման արտաքին հատանիշներ, սակյան այնտեղ իշխանության կրողը եղել է միայն մեկ կուսակցություն, իսկ վարվող քաղաքականությունը կախված չի եղել ընտրողների նախասիրություններից։ XXI դարի վերջին քառորդում նկատվել է ժողովրդավարության տարածման միտում, որի խոչընդոտներից են եղել անջատողականությունը, ահաբեկչությունը, բնակչության արտագաղթը, սոցիալական անհավասարության աճը։ Այնպիսի միջազգային կազմաերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՄ ենթադրում են, որ պետության ներքին գործերի վերահսկումը, այդ թվում նաև ժողովրդավարության հարցերը և մարդու իրավունքների իրականացումը, մասնակիորեն պետք է լինեն միջազգային հանրության ազդեցության ոլորտում։
Ժողովրդավարության պատմություն
խմբագրելՊատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական շահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը[4][5]։
Իսկ միջնադարյան Եվրոպայում ժողովրդավարական կառավարման հիմքում ընկած է եղել կրոնի գործոնը, մեծ նշանակություն է ունեցել նաև փորձի փոխանակումը, երբ միապետը փորձում էր արժանանալ տարբեր խավերի կողմից իր հանձնարարականների հավանությանը։
Լուսավորության դարաշրջանը, Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունները խթանեցին մտավոր և հասարակական զարգացումը, հատկապես քաղաքացիական և քաղաքական հավասարության մասին պատերացումները։ XIX դարից սկսած, ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված պատգամավորների ժողովները դարձան ժողովրդավարական կառավարման կենտրոնական ինստիտուտները։ Մի շարք պետություններում ժողովրդավարությունը սկսեց ընդգրկել նաև ընտրական գործընթացի, խոսքի ազատության և իրավունքի գերակայության ոլորտներում, նշելով, որ այն հաստատում է մրցունակություն այն պետություններում, որտեղ հաստատված էր կոմունիստական կառավարման ձևը, որտեղ և հռչավում էր ժողովրդահավասարության գաղափարը, որը ենթադրում էր դասահավասարություն։ Մինչև XX դարը ժողովրդավարությունը ենթադրում էր, որ լիիրավ քաղաքացիության կրողները կազմում են հասարակության մեծամասնությունը՝ սեփականատիրական արտոնակարգով, ռասայական, գենդերային /սեռական/ և ազգային հատկանիշներով, երբ մյուսները դուրս էին քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում XVIII դարի վերջում ընտրական իրավունքից օգտվողների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության 2-5 %-ը, իսկ Մեծ Բրիտանիայում, ժամանակակից ժողովրդավարության հայրենիքում, կանայք միայն 1928 թվականից ունեին տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք, չեղարվեց բազմակի ընտրությունը, երբ ընտրողը ուներ մի քանի ձայնի իրավունք, իսկ ԱՄՆ-ում ԱՄՆ սեփականատիրական արտոնակարգը հիմնարար վերացավ 1964 թվականաին։ XXI դարի սզբից ընտրությունների համընդհանրությունը ստացավ աշխարհահնչեղություն իբրև ժողովրդավարության կարևորագույն չափորոշիչ։
Չնայած ժողովրդավարության զարգացման միտմանը, այն այսօր էլ հանդիսանում է բազմաթիվ բանավեճերի առարկա։ Քննարկումները տարվում են լիիրավ քաղաքացիների, ժողովրդավարական ներկայացուցչական ընթացակարգերի, ժողովրդավարության համար անհրաժեշտ պայմանների, ժողովրդավարական քաղաքականության թույլատրելի սահմանների, էթնիկ և մշակութային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակակաան կազմակերպությունների և սոցիալական խմբերի վրա ժողովրդավարական սկզբունքների տարածման, ժողովրդավարության մեթոդաբանության շուրջ։ Այսօր ժողովրդավարական ռեժիմի հրամայականներն են սոցիալական անհավասարությունը, ահաբեկչությունը, անջատողականությունը և բնակչության արտագաղթը։ Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵՄ և այլն, ենթադրում են մասնակից պետությունների ինքնիշխանության մասնակի սահմանափակում, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ազդեցություն ունենալ առանձին պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում, սակայն հարկ է նաև նշել, որ վերոնշյալ միջազգային կազմակերպությունն ունեն համամատաբար ավելի քիչ ժողովրդավարաան ինստիտուտներ[8][9]։
«Կատարյալ ժողովրդավարություն»
խմբագրել«Կատարյալ ժողովրդավարություն» հասկացությունն ունի երկու նշանակություն։ Համաձայն առաջինի` գաղափարն ընդունվում է որպես հնարավոր համակարգերից ամենակատարյալը։ Երկրորդ նշնանակությունը ենթադրում է ազատական ժողովրդավարության ինստիտուտների առկայությունը։ Առաջինի դեպքում անհրաժեշտ է դառնում պատասխանել մի շարք հարցերի[10].
- ինչպիսին է այլ կառավարման ձևերի ժողովրդավարությունը;
- ինչ են իրենցից ներկայացնում այն միավորումները կամ տարածքային միավորները, որտեղ հաստատվել է ժողովրդավարություն;
- այդ միավորումներից ով է մասնակից որոշումների կայացման գործընթացին, այսինքն վերջիններս հանդիսանում են լիիավ քաղաքացիներ թե ոչ;
- կառավարելու նպատակով ինչպիսի քաղաքական մեխանիզմներ են օգտագործում քաղաքացիները;
- ում կարծիքն է որոշիչը;
- եթե այն մեծամասնության կարծիքն է, ապա ինչպես որոշել այդ մեծամասնությունը;
- ինչ է անհրաժեշտ ժողովրդավարական համակարգի կայունության համար։
Այդ բոլոր հարցերը ենթադրում են պատասխանների լայն շրջանակ։ Օրինակ, համաձայն Ռոբերտ Դալի, ժողովրդավարության գաղափարը ենթադրում է որոշակի հանրության առկայություն (դեմոս), որտեղ յուրաքանչյուր անդամ հավասարաչափ իրավասու է լինել մասնակից այդ հասարակության կառավարման գործընթացին, ունի անհրաժեշտ գիտելիքներ այն մասին, թե ինչպիսի քաղաքական ընտրությունն է թույլատրում լավագույնս պաշտպանել իր շահը[11]։ Քաղաքական որոշումների կայացումը՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից, պահանջում է տվյալ հասարակության բոլոր քաղաքացիների հավասար և արդյունավետ հնարավորությունների առկայություն։
- ուրիշներին հայտնել իր քաղաքական հայացքները;
- տարբեր աղբյուրներից ստանալ տեղեկատվություն տարբեր այլընտրաքային առաջարկությունների և դրանցից բխող հնարավոր հետևանքների մասին;
- մասնակից լինել որոշման վերջնական ընտրությանը՝ հավասար ընտրության ճանապարհով։
ներկայացված չափանիշները բնորոշում են ոչ միայն քաղաքական գործընթացը, այլ նաև այդ գործընթացի հետ կապված հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքը[12]։ Հիմնականում ժողովրդավարական պետությունը պետք է ապահովի անձնական ազատությունների պաշտպանություն, որը անհրաժեշտ է ընտրական գործընթացի թափանցիկության և մրցակցության համար։ Ամենակարևորը նաև ընտրություններին մասնակցության, ազատ ընտրության, թեկնածության առաջադրման, ԶԼՄ-ներով անձնական քաղաքական հայացքների արտահայտման, քաղաքական խմբերի ստեղծման և նրանց գործունեությանը մասնակից լինելու իրավունքն է։
Ժողովրդավարական հիմնարար մոդելների խնդիրը քաղաքացիների գործունեության որոշման շրջանակի որոշումն է, որոնց վրա տարածվում է քաղաքական հավասարությունը, բայց նման դեպքում խոսքն այն հասարակության մասին է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի պետությամբ կառավարելու հավասար հնարավորություններ, սակայն համաձայն ժամանակակից մետեցումների, բոլորը կամ մեծամասնությունը պետք է լինեն լիրավ քաղաքացիներ[13]։
Համաձայն Կարլ Փոփերի, ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է բաց հասարակություն, որտեղ բոլոր անդամները քննադատորեն են տրամադրված թաբի հանդեպ՝ հիմնվելով անձնական մտավոր ունակությունների և քննադատական մտածողության վրա, ինչպես նաև ելնելով այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել համատեղ քննարկումների արդյունքում[14]։
Դենիել Բելլի պնդմամբ, որպես ժողովրդավարական հասարակության հիմնական չափորոշիչ և ժողովրդավարության թափանցիկության ցուցանիշ ծառայում է սոցիալական վերելակի առկայությունը՝ անկախ սոցիալական ծագումից, որին հնարավոր է հասնել միայն սոցիալական աստիճանի գագաթին բարձրանալու գձտումների միջոցով, նպատակ ունենալով ընդգրկվել հասարակության ընրանու շարքերը[15]։
Ժողովրդավարության ինստիտուտները
խմբագրելՏարբեր պետությունների ժողովրդավարության իրականացման մոտեցումների համեմատությունն ինքնին յուրօրինակ է։ Դրա հետ մեկ տեղ հնարավոր է նաև իրականացնել բազմաթիվ դասակարգումներ՝ ելնելով իշխանության գերիխող ճյուղից, իշխանության տարածքային աստիճանակարգից, գործող կուսակցությունների քանակից և այլն։ Հետագա ընդհանրացումը հնարավորություն է տալից բացահայտել այն հիմնարար քաղաքական ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են կատարյալ ժողովրդավարության հաստատման համար։
Ժողովրդավարության պրատիկ իրականացումը կախված է մի շարք պայմաններից, հատկապես բնակչության թվաքանակից և տարածքի չափից։ Օրինակ, խոշոր վարչական միավորումներն ի տարբերություն փոքր միավորների իրենց կազմով առավել միատարր են և քաղաքաան կյանքին մասնակցելու համար ունենում են լավագույն հնարավորություններ[16]։ Առավել սեղմ հանրություններում հնարավոր է կազմակերպել արյունավետ բանավեճեր և ներայացնել այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով քաղաքացին կարող է անմիջականորեն ազդել վարվող քաղաքականության վրա։ Դրա համար, իրենց չափերով փոքր կառույցներին առավել հեշտ է բավարարել ժողովրդավարացման չափանիշներով։ Սակայն հարկ է նաև նշել, որ բնակչության թվաքանակի նվազմամբ ցածրանում է նաև իշխանության իրական ծավալը և որոշումների կայացման հնարավորությունները, հատկապես այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են պաշտպանության և տնտեսական ոլորտների հետ։ Այս հակասության լուծման ճանապարհներից մեկի հիմքում ընկած է տարբեր մակարդակների միավորներում վարչական և հասարակական ուղղություններում ազդեցության ոլորտների բաժանման սկզբունքը՝ քաղաքների և շրջանների բաժանման ճանապարհով, որը հնարավոր է հաստատել կառավարման ներկայացուցչական ձևերի ներդրման արդյունքում։
Ժողովրդավարական համակարգերի տիպաբանությունը
խմբագրելՏարբեր ժողովրդավարական պետությունների քաղաքական համակարգերի միջև գոյություն ունեն մի շարք տարբերություններ։ Ստորև ներկայացվում են ժողովրդավարական համակարգերի հիմնական տեսակները[17]․
- Իշխանության գերիշխող ճյուղը
- Պառլամենտական (խորհրդարանական) ժողովրդավարություն. Կառավարությունը նշանակում է օրենսդրական մարմնի կողմից. Կառավարությունը և կառավարության ղեկավարը (վարչապետը) նույնպես կարող են հաշվետու լինել պետության ղեկավարին (միապետին, նախագահին կամ որևէ այլ հատուկ մարմնին)։ Պառլամենտական հանրապետությունում պետության ղեկավարը պարբերաբար ընտրվում է պառլամենտի կողմից կամ այդ պաշտոնը համատեղելիության կարգով զբաղեցնում է կառավարության ղեկավարը։
- Նախագահական հանրապետություն։ Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը։
- Գոյություն ունեն նաև խառը համակարգեր։
- Իշխանության տարածաշրջանային աստիճանակարգը
- Ունիտար պետություն. Քաղաքական իշխանությունը կենտրոնացված է կենտրոնական կառավարության ձեռքում, որն էլ որոշում է տարածաշրջանային իշխանության մարմինների իշխանական պարտականությունների ծավալը։
- Դաշնություն. Համաձայն Սահմանադրությանը, իշխանությունը բաժանված է կենտրոնական կառավարության և հարաբերական տարածաշրջանային ինքնավար կառավարությունների միջև։
- Օրենսդրական իշխանության կառուցվածքը
- Միապալատ պառլամենտ. Նորմատիվ ակտերն ընդունվում են հանդիպումների ժամանակ, կառավարության բոլոր անդամների մասնացությամբ։
- Երպալատ պառլամենտ. Գործադիր ժողովը կազմված է երկու պալատներից, որոնք ձևավորվում և գործում են առանձին-առանձին։ Մեկ նորմատիվ ակտը կարող է արժանանալ միայն մեկ պալատի հավակնությանը, իսկ մյուսը՝ երկու պալատների հավակնությանը։
- Ներկայացուցչական մարմինների ընտրական համակարգը
- Մեծամասնական (մաժորիտար) ընտրական համակարգ։ Տարածքը բաժանված է շրջանների, որոնցից յուրաքանչյուրն օրենսդրական ժողովում ունի մեկ ներկայացուցչի իրավունք։ Այդ պատգամավորը դառնում է այն թեկնածուն, ով հավաքում է ձայների մեծամասնությունը։
- Համամասնական ընտրական համակարգ. Քաղակաքական կուսակցույուններն օրենսդրական ժողովում ստանում են այնքան տեղեր, որոնք համամասնական են իրենց կողմից հավաքած ձայների քանակին։
- Խմբային ընտրական համակարգ։ Բնակչության որոշակի խմբեր առաջադրում են իրենց պատգամավորներին՝ համաձայն նախօրոք քննարկված քվոտայի։
- Առաջատար կուսակցությունների քանակը
- Երկկուսացական համակարգ։ Քաղաքական դաշտում գերիշխում են երկու խոշոր կուսակցություններ;
- Բազմակուսակցական համակարգ։ Կառավարության նշանակմանը հիմնականում հաջորդում է իշխող կոալիցիաիյի (աշինքի) ձևավորումը՝ երկու կամ ավելի կուսակցություններից, որոնք առաջադրվում են օրենսդրական ժողովին։
Ազատական (լիբերալ) ժողովրդավարության հիմնական ինստիտուտները
խմբագրելԱյսօր մի շարք ազատական ժողովրդավարության համար բնորոշ են հետևյալ ինստիտուտների առկայությունը[18].
- Ընտրովի պետական պաշտոններ։ Ժամանակակից ժողովրդավարությունները ներկայացուցչական են, համաձայն հիմնական օրենքի՝ նորմատիվ ակտերի և որոշումներ իրականացման հանդեպ անմիջական վերահսկումն իրականացվում են ժողովրդի կողմից ընտրված անձինք։
- Ազատ, արդար և հաճախակի անցկացվող ընտրություններ, որին իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի՝ (որպես ընտրող և որպես թեկնածու), համադրելով քաղաքացիների և իրենց միավորումների հետ շարունակական բաց քաղաքական մրցակցությունը։
- Կառավարության պատրաստակամությունը։ Տարվող քաղաքականությունը կախված է ինչպես ընտրությունների արդյունքներից, այնպես էլ ընտրողների նախասիրություններից։
- Խոսքի ազատություն։ Քաղաքացիներն կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը, քննադատել իշխանությանը, քաղաքական կուսակցությանը, հասարակական և տնտեսական կարգը և գերիշխող գաղափարախոսությունը։
- Տեղեկատվության այլընտրանքային և անկախ աղբյուրներից օգտվելու կարողություն։ Քաղաքացիներն ունեն այլ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, գրքերից և այլ աղբյուրներից տեղեկատվություն փնտրելու և ստանալու հնարավորություն։ Տեղեկատվության այլընտրաքային աղբյուրները պետք է հասանելի լինեն և վերահսկողության չենթարկվեն որևէ քաղաքական խմբի կողմից։
- Զարգացած քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպությունների ինքնավարություն և վերջիններիս պետական ինստիտուտների վրա ազդելու ունակություն։ Քաղաքացիներն իրավասու են հաստատել հարաբերականորեն անկախ խմբեր, այդ թվում նաև քաղաքական ուսակցություններ։
Այն քաղաքական համակարգերը, որոնք ներառում են վերոնշյալ ինստիտուտներն անվանվում են «Պոլիարխիա»։ Պոլիարխիայի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ենթադրում է քաղաքական մրցակցություն, քաղաքականության մեջ մասնակցային իրավունք և դաշնակցային կառավարում (կոալիցիա)։ Նմանօրինակ կառավարումը հակադիր է բռնատիրական կառավրամանը, երբ քաղաքական վեկտորի ընտրության ժամանակ գերիշխող է դառնում միայն մեկ խմբի նախասիրությունը։ Կարևոր է նաև մրցակցող ընտրանու պահանջարկը բնակչության լայն խավերի աջակցությանն արժանանալու համար, ինչը հիմնականում բնորոշ է օլիգարխիային։
Ամբողջ XX դարի ընթացքում քաղաքագետներն այն կարծիքին էին, որ պետությունների մեծամասնության համար ընդունելի են վերոնշյալ ինստիտուտները և պրակտիկայում կարող են համարվել ժողովրդավարական[19]։ Նաև երկիրը կարող է համապատասխանել պոլիարխիային նույնիսկ համամասնական կառավարության, հանրաքվեների, կուսացության նախնական ընտրության, սոցիալաան հավասարության կամ տեղական ինքնաառավարման մակարդակում ժողորդավարության բացակայության դեպքում[20]։
Ժան Բոդրիյարը ենթադրում է, որ ժամանակակից ժողովրդավարական հասարակությունն իրենից ներկայացնոմ է սպառողի հասարակություն, որտեղ հավանական է իրական զգացողությունների, մշակույթի, իրական արժեքների բացակայություն, որտեղ մարդկային կյանքի իմաստավորումը գնում է դեպի յուրաքանչյուր գնով կապիտալիստական տնտեսության աճի որոշմանը և գլոբալացման արդյունքում առաջացած ժողովրդավարությունը վերածվում է ապրանքի տեսականու, որը որպես խնդիրների լուծման միջոց բարիությամբ փաթեթավորված վաճառվում է այլ մշակույթներին, որի պարտադրված լինելու դեպքում առաջացնում է մերժողական դիրքորոշում։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ ժողովրդավարույան առաջխաղացումը միջազգային տնտեսական գլոբալիզացիայի հետևանք է, որը ևս հանգեցնում է միջազգային մրցացուցյանը, արտագաղթի ուժեղացմանը, ինպչպես նաև զարգացած պետություններում աշխատավորների սոցիալական իրավունքների ուժեղացմանը[21]։
Նոամ Չոմսկիի կարծիքով, նեղ խմբերի շահերից ելնելով ԶԼՄ-ների հանդեպ վերահսկումը նպաստում է մասայական գիտակցության շահադրդմանը, երբ զանգվածին ներշնչում են այս կամ այն պատկերացումը կամ կարծիքը, որը նա ընկալում է ինչպես իր անձնականը կամ ստեղծվում է այնպիսի ազգային պատրանք, որի հիմքում ընած է ժողովրդավարական հայեցակարգը։
Տնտեսական ժողովրդավարություն
խմբագրելՄի շարք հեղինակներ այն կարծիքին են, որ ժողովրդավարական սկզբունքներն անհրաժեշտ է զարգացնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում։
Տնտեսական ժողովրդավարությունն ուսումնասիրվել է Բերնշտեյնի և իր հետևորդների աշխատություններում։ Այն որոշում է որպես չափորոշիչների հավաքածու, որոնք անհրաժեշտ են տնտեսական իշխանության բաշխման ժամանակ՝ անորոշությունների շտկման համար[22]։
Ժողովրդավարության տեսություն
խմբագրելԺողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմնական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։
Այս տեսության մեջ կարևոր ներդրում են ունեցել Արիստոտելը, Ջոն Լոքը, Դեվիդ Յումը, Շառլ Լուի Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ջոն Ստյուարդ Միլլը, Ջոն Դյուին, Յուրգեն Հաբերմասը, Ջոն Րոլզը, Հանա Արենդտը և այլ մտածողները։
Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։
Համեմատական քաղաքականության շրջանակներում գոյություն ունեն նախագծեր, որոնք ձգտում են աշխարհում չափել ժողովրդավարության մակարդակը՝ «Freedom House», «Cross-National Time-Series Data Archive», «Polity IV», «The Economist», «Democracy Barometer»։
Ժողովրդավարության արժեքաբանությունը
խմբագրելԺողովրդավարությունը որպես ինքնուրույն արեքաբանություն եղել է այլ արժեքների վրա ազդելու վերլուծության առարկա։
- այն օգնում է կանխարգելել դեսպոտիզմը (բռնատիրությունը),
- օգնում է մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները,
- օգնում է կրճատել հեռավորությունը մարդկանց և իշխանության միջև,
- այն քաղաքական ղեկավարությանն օգնում է ստանալ ավելի ընդգրկուն տեղեկատվություն,
- հնարավորություն է տալիս մարդկանց ապրել իրենց անձնական օրենքներով,
- երաշխավորում է մարդու իրավունքների և անձնական ազատությունների լայն մտահորիզոնը,
- մարդկանց իրենց քաղաքական որոշումների համար ընձեռում է բարոյական պատասխանատվություն,
- հնարավորություն է տալիս բոլոր իրավահավասար քաղաքացիներին, անկախ ռասայից, հենդերային հատկանիշներից, ծագումից, հասարակության մեջ առկա դիրքից և համոզմունքներից մասնակից լինել քաղաքական որոշումների կայացման գործընթացին,
- այն նպաստում է հնարավորությունների հավասարությանը, սոցիալական շարժունակությանը, ինչպես նաև սոցիալական անհավասարության նվազմանը,
- միայն նա կարող է ապահովել քաղաքական հավասարություն, երբ բոլոր քաղաքացիներն քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա ունեն հավասար հնարավորություններ,
- Ժողովրդավարական քաղաքներն ունեն ավելիւ հարուստ լինելու միտում և ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների ունեն մարդկային զարգացման առավել բարձր մակարդակ,
- Ժողովրդավարական պետությունները համամատաբար ավելի քիչ են պատերազմում միմյանց հետ։
Վերոնշյալ պնդումները շատ հաճախ հակառակորդների կողմից ընկալվում են իբրև ժողովրդավարության բացասական կողմեր։ Այսպիսով ժողովրդավարության դեմ առաջ են քաշվում հետևյալ փաստարկները[23].
- այն որոշակի խմբերին հնարավորություն է ընձեռում առաջ քաշել իրենց շահերը՝ օգտահործելով մյուսներին, ինչը նպաստում է փոխվստահության վատթարացմանը,
- նպաստում է մեծամասնության կողմից փոքրամասնության վրա դիկտատուրա հաստատելու հնարավորությանը,
- որոշումներ կայացողները դառնում են այն խմբերը, որոնք չեն տիրապետում բավարար տեղեկատվությանը,
- այն արդյունավեր չէ տնտեսության առումով։
Վ. Ռայկերը[24] քննադատում էր այն ինչը նա անվանում էր «ժողովրդավարության պոպուլիստական տեսությաուն», որի ակունքններն ըստ նրա դեռ Ժ. Ժ. Ռուսսոի ժամանակաշրջանում էին նկատելի դառնում, վերջինս հիմնված էր այն գաղափարի վրա, որ առկա է ժողովրդի կամք, որը հիմնված է ժողովրդի որոշակի վերացական երևույթի վրա և ժողովրդավարությունն այդ կամքի որոշման լավագույն գործիքն է։ Վերջինիս կարծիքով ընտրական բոլոր համակարգերը կրում են շահադրդական բնույթ և դրդում են մարդկանց լինել ոչ ազնիվ։ Քանի որ հնարավոր չէ բացահայտել ընտրողների ոչ ազնիվ լինելը և այն թե ինչ մակարդակներում է դրսևորվել այդ վարքագիծն ընտրությունների ժամանակ, ապա հնարավոր չէ ստեղծել այնպիսի ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կկարողանային արտացոլել բոլոր քաղաքացիների նախասիրությունները[25]։
Մեծամասնության բռնատիրություն
խմբագրելԵթե նույնիսկ կայացված որոշումը հաշվի է առնում քաղաքացիների մեծամասնության նախասիրությունները, այն իրավունքի և բարոյականության տեսակետից կարող է հասարակության մի մասի համար ունենալ անընդունելի հետևանքեր։ Մի շարք տեսություններում նմանատիպ որոշումները համարվում են ոչ լեգիտիմ։ Համընդհանուր ընտրական իրավունքի իրականացումը և համամասնական ընտրական համակարգը նպաստում են շահերի առավել հստակ պատկերացմանը, սակայն այն չի նպաստում խնդրի լուծմանը։ Եվ ելքի հիմքում նմանատիպ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել հակակշռի և զսպվածության այնպիսի համակարգեր, որոնք կպաշտպանեն փոքրամասնությանը մեծամասնության կողմից իրականացվող անօրինակությունից՝ չհակազդելով ժողովրդավարության սկզբունքներին։
Ենթադրվում էին հետևյալ մոտեցումները[26].
- Որոշումների կայացման համար դասակարգված մեծամասնության կամ փոխհամաձայնեցման պայման;
- Իշխանության տարանջատում (օրենսդիր, գործադիր, դատական);
- Անկախ դատավորի կողմից որոշումների չեղարկման հնարավորություն, եթե այն չի խախտում սահմանադրական իրավունքը և ազատությունը;
- Իշխանության ապակենտրոնացում, վերջինիս տարանջատումն ըստ տարածքային մակարդակների;
- Զանգվածների նախասիրությունների զտում։
Հարկ է նաև նշել, որ վերոշարադրյալ չափորոշիչները կարող են ունենալ նաև բացասական ազդեցություն, օրինակ՝ քաղաքական լճացում կամ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոլորտի կրճատում։
Ժողովրդավարության կայունություն
խմբագրելՊետության կայունության համար անհրաժեշտ է որպեսզի քաղաքացիները կատարեն իշխանության կողմից այն բոլոր որոշումները, որոնք նույնիսկ անընդունելի են հենց իրենց կողմից։ Այն նշանակում է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, իշխանության փոփոխությունը հանգիստ է ընթանում, իսկ ընդդիմությունն իրավասու է արտահայտել իր անհամաձայնությունը,սակայն միայն օրենքի շրջանակում։ Հետևաբար կայուն ժողովրդավարության համար կարևորագույն պայմանը քաղաքացիների մոտ ժողովրդավարական լեգիտիմության առկայությունն է։ Այս պարագայում կարևոր է հիմնարար արժեքների առկայությունը, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական վարքագծի սկզբունքային դրսևորումների վերաբերյալ համաձայնության հաստատմանը[27]։ Այն նպաստում է քաղաքացիների շրջանակներում վստահության հաստատմանը և արդարացնում է այդ իրավունքների պաշտպանության համար ուժի կիրառումը[28]։
Մի շարք հեղինակներ ենթադրում են, որ հասարակության կողմից ժողովրդավարական սկզբունքների և սահմանադրական իրավունքների ընդունումն իբրև մշակութային արժեքներ պետությանը ճգնաժամի ժամանակ տալիս է կայունություն[29][30]։ Միևնույն ժամանակ արդյունավետ իրավական համակարգի բացակայությունը ժողովրդավարական հասարակությունը թողում է առանց պաշտպանության և չարաշահումների համար հիմք է առաջացնում իշխանության, քաղաքական ընտրանու և հանցավոր խմբավորումների կողմից։
Ավտորիտարիզմ և ժողովրդավարություն
խմբագրելԱվտորիտար պետությունում իշխանությունը կենտրոնացված է կառավարող խմբի ձեռքերում, որը իր գործողություններում չունի որևէ սահմանափակում, պայմանավորված պատասխանատվության բացակայությամբ՝ իրենց կողմից ղեկավարվողների հանդեպ[31]. Այսպիսով ավտորիտար ռեժիմը այժմյա ներկայացուցչական ժողովրդավարությունից տարբերվում է մի շարք չափորոշիչներով[32].
- իշխանական մարմիններում տեղի չեն ունեցել ընտրություններ կամ եղել են այլընտրանքային բնութի կամ էլ ընդդիմության ֆորմալ/ձևական/ հաղթանակի պայմաններում տեղի չի ունեցել իշխանափոխություն;
- ընտրվողների իշխանությունը հաճախ սահմանափակվել է չընտրվող և ուժեղ կազմակերպությունների կողմից /բանակ, եկեղեցի, կուսակցություն/;
- ընդդիմությունը ենթարկվել է հետապնդումների;
- ԶԼՄ-ները վերահսկվել են պետության կողմից՝ ենթարկվելով գրաքննության և ճնշումների։
Միաժամանակ քաղաքագետները նշում են, որ 1990-ական թվականներիդ աճել է հրբրիդային ռեժիմների թիվը, որոնք իրենց մեջ կրում են ինչպես ավտորիտարիզմի, այնպես էլ ժողովրդավարության հատկանիշները։ Նման դեպքերում հաճախակի են կազմակերպվում ընտրություններ և առկա են քաղաքական մրցակցության տարրեր և ընդդիմությունը կարող է ինչպես մարտահրավեր նետել իշխանական ուժերին, այնպես էլ վերջինիս գործադիր մարմիններում, դատարանում կամ ԶԼՄ-ներում դարձնել ավելի թույլ։ Սակայն վարչարարական ռեսուրսների օգտագործման պայմաններում իշխանության և ընդդիմության ուժերն անհավասար են դառնում[33]։ Որպես կարևորագույն ցուցանիշ հանդես է գալիս իրավաական պետության զարգացվածության մակարդակը։ Համաձայն Ադամ Պշեվորսկու ժողովրդավարությունն իրենից ներկայացնում է անորոշ արդյունքների պայմանում գործողությունների որոշակիություն[34]։
Նմանատիպ մոդելը սկզբունքորեն տարբերվում է այն համակարգից, որտեղ իշխանությունն ինքն է հաստատում սուբյեկտների /դերակատարների/ փոխհամագործակցությունը՝ միաժամանակ ձևավորելով այդ ամենի համար անհրաժեշտ կառավարման մեխանիզմեր[35]։ Ոչ իրավական պետություններում իշխանության առանձին մամինները կարող են չեղարկել կամ շրջանցել օրենքները, որոնք կարգավորում են այդ մարմինների լիազորությունները[36]։ Այս ամենը հնարարվորություն է ընձեռնում ԶԼՄ-Ների և դատական մարմինների շահադրդման (մոնիպուլյացիայի) համար, հիմնականում ընդիմադիր ուժերին պատժելու նկատառումներից ելնելով[37]։
Freedom House-ի и Радио «Свобода»-ի քաղաքագետների կարծիքով, ժամանակակից ավտորիտար ռեժիմները ևս սղացնում են ժամանակակից ժողովրդավարության իմաստը, այն ներկայացնելով որպես Արևմուտքի կողմից օտար արժեքների պարտադրանք՝ խոչընդոտելով այնպիսի միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ինչպիսիք են ՄԱԿ, ՀԱՊԿ և ԵՏՄ, երիտասարդությանը դաստիարակելով ժողովրդավարության հանդեպ թշնամական տրամադրություններով։
Որոշակի քաղաքագետների կողմից առանձնացվում է նաև դելեգատիվ ժողովրդավարություն, որտեղ օրենսդիր իշխանությունն իրեն է ենթարկում գործադիրին և ընտրողների կամքը նմանատիպ դեպքերում սկսում է կրել երկրորդական բնույթ, սակայն իշխանափոխությունն իրական է դառնում, իսկ քաղաքացիական իրավունքները՝ պաշպանված[36]։
Ժողովրդավարության տեսակներ
խմբագրելՔաղաքական ռեժիմ
խմբագրելԺողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել։ Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին։ Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար[38]։
Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում։ Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը։ Նունյն հնարավոր է ասել նաև պլուտոկրատիայի վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը։
էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։
Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։
Լիբերալ /ազատական/, ինչպես նաև հաճախակի օգտագործվող բուրժուական կամ սահմանադրական ժողովրդավարությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա։
- հասարակության համաձայնության և մեծամասնության կամքի արտահայտմամբ իրականացվող կառավարում;
- պարբերաբար իրականացվող ընտրությունների ճանապարհով խաղաղ իշխանափոխություն;
- հասարակական փոխզիջում և կոմպրոմիսի հաստատում;
- քաղաքական որոշումների կայացման գործընթացում տեղեկատվական գաղտնիության առկայություն;
- քաղաքական որոշում ների կայացման գործընթացի վրա քաղաքացիների ազդեցության հնարավորություն;
- հակակշռի և զսպվածության համակարգի միջոցով մեծամասնության կողմից ամենաթողության կանխում;
- իրավունքի գերակայություն;
- մարդու քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքների երաշխավորում,
- ընդդիմության իրավունքների երաշխավորում։
Իմիտացիոն ժողովրդավարությունը ևս ենթադրում է ժողովրդի իշխանություն, սակայն բավականին քիչ է մարդկանց ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա, քանի որ մարդկանց մի մասը կարող է զրկված լինել ընտրական իրավունքից կամ ընտրված ներկայացուցիչները չեն սահմանում կառավարության ամբողջ քաղաքականությունը, կամ օրենսդիր իշխանությունն իրեն է ենթարկում գործադիր կամ դատական իշխանությունը, կամ դատական համարկարգը ի վիճակի չի լինում ապահովել սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքները[39]։ Այդ մոդելի բազմազանությունը հանդիսանում է գերիշխող կուսակցության համակարգով։
Տեսություն
խմբագրելԺամանակակից քաղաքագիտական գրականության մեջ առկա են նաև ժողովրդավարության մի շարք այլ տեսական հայեցակարգեր։
Ագրեգատիվ մոդելը դիտարկում է ժողովրդավարրությունը որպես իրավական մեխանիզմերի հավաքածու, որոնք փոխզիջման հաստատման միջոցով հասարակության տարբեր շրջանակներում ապահովում են կայուն հավասարակշռություն։
Դելիբերատիվ /խորհրդատվական/ տեսությունը ենթադրում է որոշումների կայացում՝ հասարակական քննարկումների միջոցով։
Համակարգային տեսությունը ժողովրդավարական պետության դերը տեսնում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին հասարակական պատկերացումների պաշտպանության և իրականացման մեջ։
Փոխհամաձայնեցված /կոնսենսուսային/ ժողովրդավարությունը ձգտում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հաշվի են առնում նախասիրությունների ավելի լայն շրջանակ և ենթադրում են ոչ միայն մեծամասնության հետաքրքրությունները։
Մեծամասնական հայեցակարգն ներառում է ընտրապայքարի պահանջները՝ հաշվի առնելով մեծամասնության կամքը, որի համար էլ քաղաքական ինստիտուտները պետք է նպաստեն իշխանության համակենտրոնացմանը, այլ ոչ թե վերջինիս ապակենտրոնացմանը։
Մինիմալիստական հայեցակարգը ընկալում է ժողովրդավարությունը որպես կառավարման համակարգ, որտեղ քաղաքացիներն օրինկանացնում են իրենց այն իրավունքները, որոնց հիմքում ընկած է ընտրությունների միջոցով իշխանության իրականացման գործընթացը, այն պատճառով, որ վերջիննեի մոտ բացակայում է անհրաժեշտ ժամանակի և գիտելիքների պաշարը։ Նմանատիպ պայմաններում առաջնային է դառնում ընտրվողի պայքարը՝ ընտրողների ձայների համար։
Մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է իրավական նորմերի մշակմանը քաղաքացիների մասնակցությունը՝ կարևորելով քաղաքական ակտիվությունը և իրենց կողմից կայացված որոշումների համար քաղաքացիների պատասխանատու լինելը։
Տնտեսական ժողովրդավարությունը պնդում է, որ քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում անհրաժեշտ է տարանջատել անձնական և պետական սեփականությունը։
Հասարակական շարժումներ
խմբագրել«Ժողովրդավարություն» հասկացությունը երբեմն օգտագործվում է հասարական շարժումների անվանումների մեջ։
Սոցիալ-ժողովրդավարությունը հանդես է գալիս ժողովրդավարության շրջանակներում հավասարության հաստատման օգտին։
Քրիստոնեական ժողովրդավարությունը ձգտում է լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները՝ ելնելով քրիստոնեական սկզբունքներից։
Ժողովրդավարությունը և հանրապետությունը
խմբագրելՄինչև XVIII դարը «Ժողովրդավարություն» հասկացությունը ենթադրել է ուղիղ ժողովրդավարություն՝ փոքր քաղաքներում, որտեղ ամբողջ բնակչությունն ի վիճակի է համատեղ հավաքվել։ Նույն իմաստով այս հասկացությունն օգտագործել է ԱՄՆ-ի մտածողներից մեկը՝ Ջեյմս Մեդիսոնը՝ «ժողովրդավարություն» անվանելով ներկայացուցչական կառավարման համակարգը[40]։ Մի շարք այլ առաջնորդներ /Ջեյմս Ուիլսոն, Ջոն Մարշալ, Թոմաս Ջեֆերսոն/ սկսեցին ամերիկյան համակարգն անվանել «ժողովրդավարություն», քանի որ վերջնական արդյունքում իշխանության աղբյուրը եղել է հասարակությունը, դրա համար էլ երկու հասկացություններն էլ օգտագործվել են փոխանակաբար իմաստով։
Դեստյութ դե Թրասին և Ջեյմս Միլլը ներկայացուցչական կառավարման մասին արտահայտվել են որպես հեղափոխական հայտնագործության մասին, որը հնարավորություն է ընձեռնում ժողովրդավարության կառուցման համար՝ ավելի լայն տարածքում։ 1831-1832 թթ. ԱՄՆ կատարած այցից հետո Ալեքսիս դե Թոկվիլը նույնպես այն անվանեց ժողովրդավարություն, որտեղ կառավարման հիմքում ընկած է ինքնորոշման գաղափարը։
Իմմանուիլ Կանտը «հանրապետություն» էր անվանում իրավական պետությունը՝ իշխանության, հակակշռի և զսպվածության համակարգի, անձնական իրավունքների պաշտպանության և կառավարությունում որոշակի ներկայացուցչական մակարդակի տարանջատմամբ։ Հանրապետությունը նա հակադրում էր ժողովրդավարությանը որպես համընդհանուր ընտրական իրավուքնի և մեծամասնության անսահմանափակ իշխանությամբ օժտված համակարգ։ Մարդկության պատմության նպտակը նա համարում էր համընդհանուր իրավական քաղաքացիական հասարակության հաստատումը, որտեղ յուրաքանչյուրի ազատությունը լինելու է համատեղելի ուրիշների ազատության հետ[41]։
Մի շարք ժամանակակից քաղաքագներ այն կարծիքին են, որ «ժողովրդավարություն» և «հանրապետություն» հասկացությունները չունեն որևէ տարբերություն։
Ժովրդավարություն և կրոն
խմբագրելՔրիստոնեական եկեղեցին, իր առաջացման պահից հիմնվել է կրևորագույն ժողովրդավարական սկզբունքների վրա՝ եկեղեցական հիերարխիայի գաղտնի ընտրություն, որտեղ բարձրագույն պաշտոնները կարող էին զբաղեցնել միայն եկեղեցականները՝ անկախ իրենց ազգային և դասային պատկանելիությունից[42]։ Իսլամը նույնպես հիմնվում է որոշակի ժողովրդավարական սկզբունքների վրա, համաձայն շարիաթի իշխանափոխության ամենաճիշտ միջոցը ընտրություն է և բարձրագույն հոգևոր հեղինակություն կարող է դառնալ յուրաքանչյուր մուսուլման՝ անկախ իր ծագումից[43]։
Որոշ քրիստոնյաներ այն կարծիքին են, որ ժողովրդավարությունը համատեղելի չէ քրիստոնեության հետ, այն հիմնավորմամբ, որ ամբողջ իշխանոթյունը Ասծո իշխանությունն է[44]։
Սակայն մյուս կողմից էլ բողոքականությունը սովորեցնում է, որ բոլոր մարտիկ հավասար են Ասծո առջև, ուրեմն վերջիններս հավասար են նաև իշխանության առջև, Աստված կոչ է արել մարդկանց լինել քահանաներ և թագավորներ, ինչն իր հերթին ենթադրում է ինքնակառավարում, Աստված շնորհել է կյանք և հավատք, ուրեմն և իրավունք և ազատություն[45][46]։
Կաթոլիկությունը պնդում է, որ հասարակությունը և պետությունը գոյատևում են պայմաններ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ է անձի ինքնադրսևորման համար, և իշխանությունը պետք է լինի մոտ քաղաքացիներին։ Ուղղափառության մեջ պնդվում է, որ իշխանությունը բաժանված է մարդկանց միջև, որը կարող է հստատել իր կառավարման համակարգը[47]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Hyland J. L. Democratic Theory: The Philosophical Foundations. Manchester: Manchester Univ. Press, 1995. ISBN 978-0-7190-4517-2
- ↑ Christiano, 2006
- ↑ Примеры документов с подобной формулировкой: часть 1 статьи 3 Конституции РФ, часть 2 статьи 20 Основного закона ФРГ, статья 3 Декларации прав человека и гражданина.
- ↑ 4,0 4,1 Иванец Г. И., Калинский И. В., Червонюк В. И. Конституционное право России: энциклопедический словарь — М.: Юрид. лит., 2002.
- ↑ 5,0 5,1 Аристотель. Политика. Книга 3.
- ↑ Шумпетер Й. Капитализм, Социализм и Демократия Արխիվացված 2009-06-30 Wayback Machine / Пер под ред. В. С. Автономова. — М.: Экономика, 1995. ISBN 5-282-01415-7
- ↑ Хантингтон С. Третья волна: Демократизация в конце XX века = The Third Wave: Democratization in the Late Twentieth Century. — М.: РОССПЭН, 2003. — С. 16−17. — 368 с. — ISBN 5-8243-0391-6, Կաղապար:ISBN с опечаткой
- ↑ Даль Р. Смещающиеся границы демократических правлений // Русский журнал. Октябрь 2000. Ч. 1 Ч. 2
- ↑ Фукуяма Ф. Конец истории и последний человек / Пер. с англ. М. Б. Левина. М.: АСТ, 2004.
- ↑ Dahl R. A. Democracy. Энциклопедия Британника Chicago: Encyclopædia Britannica, 2007. Vol. 17, No. 179. См. также [1](անգլ.)
- ↑ Роберт Даль. Проблемы гражданской компетентности
- ↑ Plattner M. F. Liberalism and Democracy: Can’t Have One Without the Other (անգլ.) // Foreign Affairs. March-April, 1998.
- ↑ Dahl R. A. Democracy // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences / Ed. N. J. Smelser, P. B. Baltes. Oxford: Elsevier, 2001. ISBN 0-08-043076-7
- ↑ Поппер К. Открытое общество и его враги
- ↑ Белл Д. Грядущее постиндустриальное общество
- ↑ Даль Р. Полиархия, плюрализм и пространство / Лекция; пер. А. П. Цыганкова. Берген, 1984.
- ↑ Линц Х. Достоинства парламентаризма // Век XX и мир. Пределы власти. № 2-3, 1997.
- ↑ Карл Т. Л., Шмиттер Ф. Что есть демократия? //Journal of Democracy. Summer 1991. Volume 2. Number 3. P. 75-88.
- ↑ Сартори Дж. Вертикальная демократия Արխիվացված 2012-03-22 Wayback Machine // Полис. 1993 № 2.
- ↑ Coppedge M., Reinicke W. H. Measuring Polyarchy // Studies in Comparative International Development. 1990. Vol. 25, No. 1. P. 51.
- ↑ Бодрийяр Ж. Общество потребления
- ↑ Бодрийяр Ж. Насилие глобального
- ↑ Diamond L. J. Three paradoxes of democracy // Journal of Democracy. 1990. Vol. 1, No. 3. P. 48.
- ↑ Riker W.H. Liberalism against Populism: A Confrontation Between the Theory of Democracy and the Theory of Social Choice. — Prospect Heights: Waveland Press, 1988.
- ↑ Барбашин М.Ю. Институциональная демократия и социальные дилеммы: опыт постсоветских трансформаций. — Saarbrucken, Germany: LAP Lambert Academic Publishing, 2011. — С. 168. — ISBN 978-3-8433-0978-3
- ↑ Fishkin J. S. Democratic Theory // International Encyclopedia of the Social & Behavioral Sciences / Ed. N. J. Smelser, P. B. Baltes. Oxford: Elsevier, 2001. ISBN 0-08-043076-7
- ↑ Higley J., Burton M. Elite Foundations of Liberal Democracy. New York: Rowman & Littlefield, 2006. ISBN 978-0-7425-5361-3
- ↑ Липсет С. М. Размышления о легитимности // Апология. 2005. № 5.
- ↑ Закария Ф. Будущее свободы: нелиберальная демократия в США и за их пределами. М.: Ладомир, 2004. ISBN 5-86218-437-6
- ↑ Арон Р. Демократия и тоталитаризм / Пер. с фр. Г. И. Семёнова. М.: Текст, 1993. Гл. IX. О разложении конституционно-демократических режимов
- ↑ Կաղապար:Из
- ↑ Levitsky S., Way L. A. The rise of competitive authoritarianism(անգլ.) // Journal of Democracy. 2002. Vol. 13, No. 2. P. 51.
- ↑ Gandhi J., Przeworski A. Authoritarian institutions and the survival of autocrats(անգլ.) // Comparative Political Studies. 2007. Vol. 40, No. 11. P. 1279.
- ↑ Лукин А. Россия и Китай: Ищем новое слово // Ведомости. 2007-11-12. № 213 (1987).
- ↑ Мелянченко Н. Общие методологические подходы к стратегии развития здравоохранения РФ (на период 2008—2017 гг.). Приложение 4. Развитие системы врачебного самоуправления — необходимое условие построения цивилизованной страховой модели М., 2002.
- ↑ 36,0 36,1 О’Доннелл Г. Делегативная демократия / Пер. с англ. (Journal of Democracy. 1994. Vol. 5, No. 1. P. 55.)
- ↑ Undermining Democracy. 21st Century Authoritarians. Արխիվացված 2011-07-17 Wayback Machine(անգլ.) Freedom House, 2009.
- ↑ Концепции и определения демократии / Фененко А. В. — М.: КомКнига, 2006. — ISBN 5-484-00878-6
- ↑ Merkel W. Embedded and Defective Democracies // Democratization. 2004. Vol. 11, No. 5. P. 33.
- ↑ Madison J. Federalist papers. 1833. No. 10.(անգլ.)
- ↑ И.Кант Идея всеобщей истории во всемирно-гражданском плане
- ↑ Казаков М. М. Становление церковной организации в христианизирующейся Римской империи в IV в. // Научно-практическая конференция «Вторые Авраамиевские чтения». Смоленск, СГУ, 27-28 октября 2004 г.
- ↑ Фаткуллин Г. Равенство всех перед Богом и законом неоспоримо // Newslab.ru. 16 ноября 2012
- ↑ См. Կաղապար:Библия, Կաղապար:Библия, Կաղապար:Библия
- ↑ Democracy. Encyclopedia of Protestantism. Vol. 2. at Google Books
- ↑ Лютер М. Свобода христианина Արխիվացված 2017-07-29 Wayback Machine. 1520.
- ↑ Должен ли православный человек быть монархистом? Արխիվացված 2011-09-09 Wayback Machine // Фома. Март, 2008. № 3/59
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդավարություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 345)։ |