Կարպատներ (ուկրաիներեն՝ Карпати, գերմ.՝ Karpaten, հունգ.՝ Kárpátok, ռումիներեն՝ Carpaţi, սերբ.՝ Карпати), լեռնային համակարգ է Կենտրոնական Եվրոպայում։ Կարպատյան լեռները հանդիսանում են Ալպերի արևելյան կառուցվածքային շարունակությունը։

Կարպատներ
Morskie oko o swicie.jpg
Տեսակլեռնաշղթա և լեռնահամակարգ
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա, Flag of Ukraine.svg Ուկրաինա, Flag of Austria.svg Ավստրիա, Flag of the Czech Republic.svg Չեխիա, Flag of Slovakia.svg Սլովակիա, Flag of Poland.svg Լեհաստան, Flag of Hungary (1989-2003).svg Հունգարիա և Flag of Romania.svg Ռումինիա
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Կազմված էԱրևմտյան Կարպատներ, Արևելյան Կարպատներ և Տրանսիլվանիայի Ալպեր
Բարձրություն (ԲԾՄ)2655 մետր
Երկարություն1700 կմ
Մեծագույն գագաթԳեռլախովսկի Շտիտ

Կարպատները տարածվում են Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Սերբիայում և մասամբ Ավստրիայում։

ԱնվանումԽմբագրել

Ենթադրում են, որ անվանումն ունի թրակա֊իլլիրական ծագում. առաջացել է կա՛մ կարպի ցեղանունից, կա՛մ «ժայռ» հասարակ անունից (այս իմաստով ալբաներենում պահպանվել է Karpe բառը)։ Ոմանք էլ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է նախահնդեվրոպական կարո ― «քար» բառը[1]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Կարպատները հյուսիս-արևելքում կազմում են աղեղ (մոտավորապես 1500 կմ. երկարությամբ)։ Լեռներն ամենամեծ բարձրությանն են հասնում հյուսիս-արևմուտքում (2655 մ.)։ Կարպատներում մշտնջենական ձյուն և սառցադաշտեր չկան։

Կարպատներում կան բավական շատ օգտակար հանածոներ։ Նախալեռնային եզրային կոտրվածքը, որ Կարպատները շրջափակում է արևելքից և հարավից, հարուստ է նավթով, բնական գազով, կերակրի և կալիումական աղերով։ Լեռներում կան երկաթի և գունավոր մետաղների հանքեր։

Կարպատները Կենտրոնական Եվրոպայի ամենահարուստ անտառապատ շրջաններից մեկն են։ Խիտ անտառներով պատված են լեռների լանջերը։ Կաղնու-հաճարենու լայնատերև անտառները, բարձրությանը համեմատ, աստիճանաբար փոխվում են խառն անտառների, ապա եղևնու-եղևենու փշատերև անտառների։ Ավելի բարձր վայրերում տարածված են կոր բներով ծառերը, որոնք աստիճանաբար անհետանում են, սկսվում է մարգագետինների գոտին, այսպես կոչված, պոլոնինները։ Լեռների ամենաբարձր մասերում, ժայռերի ու քարքարոտ վայրերի միջև պատահում են ցածրահասակ, ալպյան բուսականություն ունեցող առանձին մասեր։

Կենդանական աշխարհը Կարպատներում ավելի լավ է պահպանված, քան Ալպերում։ Այստեղ կա արջ, լուսան, կզաքիս, վայրի կատուր, ինչպես նաև վարազ, այծյամ, վայրի այծ։

Այստեղ բնակչությունը հիմնականում կետրոնացած է նախալեռներում և լեռների ստորին լանջերում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 341