Գոնդվանա
Գոնդվանա, վարկածային մայրցամաք, որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում պալեոզոյան և մասամբ՝ մեզոզոյան դարաշրջաններում, հնագույն սուպերմայրցամաք, որն ընդգրկել է Հարավային Ամերիկայի մեծ մասը, Աֆրիկան (առանց Ատլասի լեռների), Մադագասկար կղզին, Արաբիան, Հինդուստան թերակղզին, Ավստրալիան (արևմտյան մաս) և Անտարկտիդայի մեծ մասը։ Ձևավորվել է մինչքեմբրիի վերջում (750-530 մլն. տարի առաջ) Ռոդինիա սուպերմայրցամաքի մասնատման արդյունքում։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գոնդվանայի տարածքում եղել է ընդարձակ սառցապատում, քարածխային և պերմի ժամանակաշրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գոնդվանան տրոհվել է առանձին ցամաքաբեկորների՝ սկսած տրիասի ժամանակաշրջանից։

Պալեոզոյան Գոնդվանա Խմբագրել
Վաղ պալեոզոյան դարաշրջանում (սիլուր) Գոնդվանան սառցակալել է[1], ինչը հանգեցրել է օրդովիկյան բնաջնջմանը։
Պրոտոմայրցամաքների տեղաշարժն ավելի քան 500 մլն տարի առաջ հանգեցրել է Տրանսգոնդվանյան Սուպերլեռան (Transgondwanan Supermountain) առաջացմանը։ Այն հսկայական դեր է կատարել ոչ միայն երկրաբանության, այլ նաև կենդանի օրգանիզմների զարգացման համար[2][3]։
Ապա մայրցամաքն սկսել է հակառակ շարժումը դեպի հյուսիս և քարածխային ժամանակաշրջանում (360 մլն տարի առաջ) միացել Լավրասիայի հետ՝ կազմելով Պանգեա հսկայական պրոտոմայրցամաքը։
Մեզոզոյան Գոնդվանա Խմբագրել
Յուրայի ժամանակաշրջանում՝ շուրջ 180 մլն տարի առաջ, Պանգեան նորից մասնատվել է՝ առաջացնելով Գոնդվանան և Հյուսիսային մայրցամաք Լավրասիան, որոնց բաժանել է Թետիս օվկիանոսը։
Հայտնի է, որ Գոնդվանան մեզոզոյան դարաշրջանում ծածկված է եղել ջունգլիներով[4]։ Բույսերից աճել են նոտոֆագուսներն ու սագոենազգիները[5]։ Կենդանական աշխարհը ներկայացվել է դինոզավրերով[6], որոնց թվում են եղել արգենտինոզավրերը, ադամանտիզավրերը, աբելիազավրեր և էոլոզավրեր[7]։ Մեզոզոյան Գոնդվանայում բնակվել են նաև պրիմատային պարկավոր կաթնասուններ և միանցքանիներ, ինչպես նաև պալեոգնատներ և պինգվիններ[8]։
Մայրցամաքի մասնատում Խմբագրել
150 մլն տարի առաջ (մեզոզոյան դարաշրջան) Գոնդվանան բաժանվել է երկու մասի՝ արևմտյան (Աֆրիկա, Արաբիա և Հարավային Ամերիկա) և արևելյան (Ավստրալիա, Անտարկտիդա, Մադագասկար և Հինդուստան), որոնց սահմանը դարձել է Մոզամբիկի նեղուցը։ 125 մլն տարի առաջ Արևելյան Գոնդվանան բաժանվել է «Հնդգասկարի» և Ավստրալա-Անտարկտիդայի, որոնց միջև սկսել է ձևավորվել Հնդկական օվկիանոսը։ 100 մլն տարի առաջ Հարավային Ամերիկան առանձնացել է Աֆրիկայից[9], որոնց միջև սկսել է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսը։ 90 մլն տարի առաջ տեղի է ունեցել Հինդուստանի ու Մադագասկարի բաժանումը։ 40 մլն տարի առաջ (արդեն կայնոզոյի դարաշրջանում) առանձնացել են Ավստրալիան ու Անտարկտիդան[10]։
Գոնդվանայից առանձնացող մայրցամաքների տեղաշարժը և Լավրասիայի հետ նրանց բախումը հանգեցրել է ակտիվ լեռնագոյացման։ Աֆրիկայի՝ Եվրոպայի վրա ունեցած ճնշման արդյունքը դարձել է Ալպերը, իսկ Հնդկաստանի ու Լավրասիայի բախման (50 մլն տարի առաջ) արդյունքում առաջացել են Հիմալայները։
Ստուգաբանություն Խմբագրել
Գոնդվանա անունն առաջարկել է ավստրիացի գիտնական Էդուարդ Զյուսը 1885 թվականին, որն այդ մայրցամաքը կոչել է Հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա տարածաշրջանի անունով (սանսկրիտ gondavana — «Գոնդայի անտառ»), որտեղ նկարագրվել են նստվածքային ստվերաշերտեր (պերմ-տրիասի ժամանակաշրջան), որոնք բնութագրական են այդ դարաշրջանի համար։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Единство Гондваны»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2019-11-20
- ↑ «Трансгондванская Супергора была причиной кембрийской эволюции»։ www.membrana.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին։ Վերցված է 2017-04-24
- ↑ Dmitriy Burov։ «Супергора как причина кембрийской эволюции»։ www.dinos.ru։ Վերցված է 2017-04-24
- ↑ Дождевые леса Гондваны
- ↑ «Австралийская биогеографическая область (Нотогея)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-21-ին։ Վերցված է 2019-11-20
- ↑ «Динозавры Южной Америки добрались до Австралии»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2019-11-20
- ↑ «Динозавры — древние ящеры на территории современной Южной Америки»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2014-01-04
- ↑ Все как в Австралии
- ↑ На Мадагаскаре живут змеи, населявшие еще Гондвану
- ↑ «Геология Антарктиды»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2019-11-20
Գրականություն Խմբագրել
- Anderson J. M., Anderson H. M., Archangelsky S., Bamford M., Chandra S., Dettmann M., Hill R., McLoughlin S., Rösler O. (1999)։ «Patterns of Gondwana plant colonisation and diversification»։ Journal of African Earth Sciences 28 (1): 145–167։ Bibcode:1999JAfES..28..145A։ doi:10.1016/S0899-5362(98)00083-9։ Վերցված է նոյեմբերի 25, 2017
- Barker N. P., Weston P. H., Rutschmann F., Sauquet H. (2007)։ «Molecular dating of the 'Gondwanan'plant family Proteaceae is only partially congruent with the timing of the break‐up of Gondwana»։ Journal of Biogeography 34 (12): 2012–2027։ doi:10.1111/j.1365-2699.2007.01749.x։ Վերցված է սեպտեմբերի 3, 2017
- Collins A. S., Pisarevsky S. A. (2005)։ «Amalgamating eastern Gondwana: The evolution of the Circum-Indian Orogens»։ Earth-Science Reviews 71 (3–4): 229–270։ Bibcode:2005ESRv...71..229.։ doi:10.1016/j.earscirev.2005.02.004
- Dalla Salda L. H., de Luchi M. G. L., Cingolani C. A., Varela R. (1998)։ «Laurentia-Gondwana collision: the origin of the Famatinian-Appalachian orogenic belt (a review)»։ Geological Society, London, Special Publications 142 (1): 219–234։ Bibcode:1998GSLSP.142..219D։ doi:10.1144/GSL.SP.1998.142.01.11։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017
- Torsvik T. H., Cocks L. R. M. (2013)։ «Gondwana from top to base in space and time»։ Gondwana Research 24 (3): 999–1030։ Bibcode:2013GondR..24..999T։ doi:10.1016/j.gr.2013.06.012։ Վերցված է սեպտեմբերի 18, 2013
- Torsvik T. H., Voo R. V. D. (2002)։ «Refining Gondwana and Pangea Palaeogeography: Estimates of Phanerozoic non‐dipole (octupole) fields»։ Geophysical Journal International 151 (3): 771–794։ Bibcode:2002GeoJI.151..771T։ doi:10.1046/j.1365-246X.2002.01799.x։ Վերցված է սեպտեմբերի 16, 2017
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պանգեա, Գոնդվանա, Լավրասի Archived 2019-11-20 at the Wayback Machine.
- Paleogeography — Երկրակեղևի պատմությանը նվիրված կայք
- Houseman Greg։ «Animation of the dispersal of Gondwanaland»։ University of Leeds։ Վերցված է հոկտեմբերի 21, 2008
- Barend Köbben, Colin Reeves, Maarten de Wit։ «Interactive animation of the breakup of Gondwana»։ ITC, University of Twente։ Վերցված է հոկտեմբերի 16, 2017
- Graphical subjects dealing with Tectonics and Paleontology
- Gondwana Reconstruction and Dispersion
- The Gondwana Map Project Archived 2019-09-20 at the Wayback Machine.
- van Hinsbergen Douwe J.J., Torsvik Trond H., Schmid Stefan M., Maţenco Liviu C., Maffione Marco, Vissers Reinoud L.M., Gürer Derya, Spakman Wim (September 2019)։ «Orogenic architecture of the Mediterranean region and kinematic reconstruction of its tectonic evolution since the Triassic»։ Gondwana Research։ doi:10.1016/j.gr.2019.07.009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 157)։ |