Տորսհավն (ֆար.՝ Tórshavn, դան․՝ Thorshavn, իսլ.՝ Þórshöfn, շվեդ.՝ Torshamn), Ֆարերյան կղզիների մայրաքաղաքն է և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է Տորսհավն կոմունայի կենտրոն հանդիսացող Ստրեյմոյ կղզու հարավարևելյան ափին։ Բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմում է 12 648 մարդ։

Քաղաք
Տորսհավն
Thorshavn
Զինանշան
Tórshavn Insigna.svg

Vestaravag torshavn, faroe islands, feb 2005.jpg
ԵրկիրՖարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ
ՔաղաքապետՀեդին Մորտենսեն
Հիմնադրված էX դար թ.
Այլ անվանումներHavn
Տվյալ կարգավիճակում1866 թվականից
Մակերես158 կմ²
ԲԾՄ24 մ
Բնակչություն12 648 մարդ (2015)
Խտություն78 մարդ/կմ²
Ագլոմերացիա20 000
Ազգային կազմֆատերցիներ
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Փոստային ինդեքսFO-100
Պաշտոնական կայքtorshavn.fo
##Տորսհավն (Ֆարերյան կղզիներ)
Red pog.png

ԲնութագրությունԽմբագրել

Քաղաքն, որը գտնվում է Ստրեյմոյ կղզու հարավ-արևելքում, հիմնադրվել է 10-րդ դարում և կոչվել ամպրոպի և կայծակի աստված Տորի պատվին։ Տորսհավն անվանումը բառացիորեն նշանակում է «Տորի նավահանգիստ»: Տորսհավնի հյուսիսային արվարձանը Ֆարերյան կղզիների մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Հոյվիկը:

Տեսարժան վայրերԽմբագրել

Արևմտյան եկեղեցի՝ կղզիների ամենաբարձր շինությունը (40,9 մետր)։

ՏրանսպորտԽմբագրել

Գործում է լաստանավային ուղևորափոխադրումներ դեպի Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա և Շոտլանդիա:

Տորսհավնը Հյուսիսային Ատլանտիկայի հանգուցային նավահանգիստ է հանդիսանում։

Քաղաքում գործում է ավտոբուսային հանգույց, որը նույնպես Տորսհավնը միացնում է այլ բնակավայրերի հետ։ Մոտակայքում գտնվող և Ֆարերյան կղզիների միակ օդանավակայան է Վագարը:

ԿլիմաԽմբագրել

Տորսհավն քաղաքն ունի մերձարկտիկական օվկիանոսային կլիմա, ձմռան և ամռան միջև ջերմաստիճանի շատ փոքր տատանումներով (ընդամենը 7 °C, ջերմաստիճանի գրեթե նույնպիսի տատանումներ ունեն բազմաթիվ քաղաքներ, որոնք գտնվում են արևադարձային կլիմայական գոտում) և տեղումների մեծ քանակություն։ Տորսհավնը նաև համարվում է երկրի ամենաամպամած բնակավայրը, ավելի քիչ քանակությամբ արևային ժամ դիտվում է միայն Ալեուտյան կղզիներում և Պատագոնիայի հարավում գտնվող առանձին կղզիներում։ Տարեկան այստեղ դիտվում է 841 արևային ժամ (օրական 2,4 ժամ)։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տորսհավն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10 10 11 13 20 20 20 22 20 13 12 11 22
միջին առավելագույնը (°C) 5,3 5,5 5,9 7,2 9,1 11,3 12,5 12,8 11,2 9,4 6,7 5,8 8,6
միջին ջերմաստիճանը (°C) 3,4 3,6 3,8 4,9 6,9 9,0 10,3 10,6 9,1 7,5 4,8 3,8 6,5
միջին նվազագույնը (°C) 1,2 1,5 1,5 2,6 4,8 7,0 8,3 8,5 7,1 5,4 2,7 1,6 4,4
բացարձակ նվազագույնը (°C) -7 -7 -7 -5 -2 1 1 2 1 -2 -5 -7 -7
տեղումների քանակը (մմ) 153 113 137 93 72 67 81 88 142 177 143 171 1437
Աղբյուր՝ World Climate, Weatherbase, World Climate Guide


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տորսհավնի կլիման վերջին 10 տարիների ընթացքում (2004 - 2013 թթ.)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 5,8 6,0 6,4 7,8 9,4 11,4 13,0 13,1 11,9 9,5 7,0 5,7 8,9
միջին ջերմաստիճանը (°C) 4,3 4,3 4,6 5,9 7,3 9,4 11,2 11,3 10,2 7,9 5,5 4,1 7,2
միջին նվազագույնը (°C) 2,8 2,6 2,7 3,9 5,1 7,5 9,4 9,5 8,5 6,4 4,1 2,8 5,4
Աղբյուր՝ www.weatheronline.co.uk

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Torshavn.fo, Vina- og samstarvsbýir»։ Tórshavn Municipality (ֆարյորերեն) 
  2. «Mariehamns stads vänorter»։ Արխիվացված է օրիգինալից January 24, 2012-ին։ Վերցված է April 30, 2016 

ՀղումներԽմբագրել