Կլիսթենես
Կլիսթենես (Κλεισθένης, մ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3], Հին Աթենք, Ատիկա, Հունաստան - անհայտ, Հին Աթենք, Ատիկա, Հունաստան), մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թ.-ին տապալել այն։ Մ.թ.ա 509 թ.-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։
Կլիսթենես հին հունարեն՝ Κλεισθένης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 565[1] կամ մոտ մ. թ. ա. 570[2][3] |
Ծննդավայր | Հին Աթենք, Ատիկա, Հունաստան |
Մահացել է | անհայտ |
Մահվան վայր | Հին Աթենք, Ատիկա, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Երկեր | Athenian Revolution? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Megacles?[4][5], մայր՝ Agariste of Sicyon?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի արխոնտ |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Gaetano De Sanctis. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1931.
- ↑ 2,0 2,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 3,0 3,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 https://www.enciclopedia.cat/EC-GEC-0018261.xml
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Любкер Ф. Clisthenes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 304—305.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 483)։ |