Ստալինգրադի ճակատամարտ
Ստալինգրադի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ռազմաբեմի («Հայրենական Մեծ պատերազմ») հիմնական և վճռական ճակատամարտը, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի (այժմ՝ Վոլգոգրադ) վերահսկման համար։
Թվական | |
---|---|
Մասն է | Հայրենական մեծ պատերազմ |
Վայր | Ստալինգրադ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ |
Կոչվել է (անունով) | Q27910202? |
Արդյունք | ԽՍՀՄ հաղթանակո |
Հակառակորդներ | |
երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրներ
| |
Հրամանատարներ | |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1942 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը[1][2][3][4]։
Համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհով։ Գերմանական 6-րդ բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում[5]։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակն այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը[6]։
Ռազմական գործողությունները ընթացել են երկու փուլով։ Նախ` սովետական զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունը, ապա 1942 թվականի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի։
Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակի միավորումները, իտալական բանակի 8-րդ դիվիզիան։ Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է հակառակորդի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող։ Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ։
Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը։
Ստալինգրադի ճակատամարտին մասնակցելու համար Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 112 պատերազմի մասնակիցներ, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին զվարդիականի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McDougal Littell, (2006)
- ↑ Roberts (2006: 143)
- ↑ Biesinger (2006: 699): "On August 23, 1942, the Germans began their attack."
- ↑ «Battle of Stalingrad». Encyclopædia Britannica. «By the end of August, … Gen. Friedrich Paulus, with 330,000 of the German Army's finest troops… approached Stalingrad. On August 23 a German spearhead penetrated the city's northern suburbs, and the Luftwaffe rained incendiary bombs that destroyed most of the city's wooden housing.»
- ↑ Taylor (1998) Vol IV, p. 142
- ↑ Bellamy, (2007)