Սան Տոմե և Պրինսիպի
Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն, (պորտ. República Democrática de São Tomé e Príncipe, [sɐ̃ũ tu'mɛ i 'pɾı̃sɨpɨ]) պետություն Գվինեական ծոցի Սան Տոմե և Պրինսիպի կղզիների վրա, Աֆրիկայից 300 կմ արմ․։ Տարածությունը 964 կմ² է (Սան Տոմե՝ 836 կմ², Պրինսիպի՝ 128 կմ²), բն․՝ 97 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Սան Տոմե (24 հզ․ բն․, 1981)։
Սան Տոմե և Պրինսիպի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | հանրապետություն, ինքնիշխան պետություն, կղզային պետություն, երկիր, կղզեխմբային պետություն և Խորհրդարանական հանրապետություն | ||||
Ներառում է | Príncipe Autonomous Region?, São Tomé Province?, Água Grande?, Cantagalo?, Caué?, Lembá?, Lobata? և Mé-Zóchi? | ||||
Պետական լեզու | պորտուգալերեն | ||||
Մայրաքաղաք | Սան Տոմե | ||||
Օրենսդիր մարմին | Asamblea Nacional de Santo Tomé y Príncipe? | ||||
Երկրի ղեկավար | Carlos Vila Nova? | ||||
Կառավարության ղեկավար | Patrice Trovoada?[1] | ||||
Ազգաբնակչություն | ▲204 327 մարդ (2017)[2] | ||||
Հիմն | Independência total? | ||||
Կարգախոս | Unidade, Disciplina, Trabalho, Unity, Discipline, Labour, Единство, дисциплина, труд և Undod, Disgyblaeth a Llafur | ||||
Հիմնադրված է | հուլիսի 12, 1975 թ. | ||||
Արժույթ | São Tomé and Príncipe dobra? | ||||
Կենտրոնական բանկ | Central Bank of São Tomé and Príncipe? | ||||
Ժամային գոտի | UTC+0 և Africa/Sao_Tome?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +239 | ||||
Ինտերնետ-դոմեն | .st | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,618[4] | ||||
saotome.st |
Պետական կարգը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովրդական ասամբլեան։
Աշխարհագրություն
խմբագրելԿղզիներն ունեն հրաբխային ծագում։ Հիմնականում կազմված են բազալտներից։ Մակերևույթում առանձնանում են հրաբխային կոներ՝ խառնարանային ոչ մեծ լճերով։ Առավելագույն բարձրությունը 2024 մ է (Տոմե լեռ)։ Պրինսիպի կղզում կլիման հասարակածային է, մշտապես խոնավ, Սան Տոմեյում՝ անցումային, հասարակածայինից արևադարձայինի, անձրևոտ (հոկտեմբեր–մայիս) և չոր (հունիս–սեպտեմբեր) սեզոններով։ Ամսական միջին ջերմաստիճանները 23–27 °C են, տարեկան տեղումները՝ 1000–3000 մմ։ Կան բազմաթիվ գետակներ։ Տարածված են հասարակածային խիտ անտառները, գետաբերաններում՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհն աղքատ է; Շատ են թռչունները, սողունները։ Հարուստ է ծովային ֆաունան։
Բնակչություն
խմբագրել90%–ը աֆրիկացի բանտուներն են։ Պաշտոն. լեզուն պորտուգալերենն է, օրացույցը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակիչների 42%–ը հետևում է տեղական հավատալիքների։
Պատմություն
խմբագրելXV դարից կղզիները գաղութացրել է Պորտուգալիան։ Շաքարի պլանտացիաներում աշխատեցնելու համար մեծ քանակությամբ աֆրիկացի նեգրեր են բերվել այստեղ։ XVI–XVII դդ․ Սան Տոմե կղզին Աֆրիկայի, Վեստ Ինդիայի և Բրազիլիայի միջև ստրկավաճառության կարևոր տարանցիկ կենտրոն էր։ Կղզիների բնակիչները անընդհատ (դեռևս XVI դարից) պայքարել են գաղութարարների դեմ։ XX դ․ 2-րդ կեսին ազատագրական շարժումը գլխավորել է 1960-ին ստեղծված Սան Տոմեի և Պրինսիպիի ազատագրության կոմիտեն (1972-ից` Շարժում հանուն Սան Տոմեի և Պրինսիպի կղզիների ազատագրության կազմակերպություն)։ 1974-ի նոյեմբերին Շարժման և Պորտուգալիայում 1974-ի հեղաշրջումից հետո ստեղծված կառավարության ներկայացուցիչների միջև կնքվեց համաձայնագիր Սան Տոմեի և Պրինսիպին անկախություն տալու վերաբերյալ։ 1975-ի հուլիսի 22-ին Ազգային ժողովը Սան Տոմեի և Պրինսիպի հռչակեց անկախ դեմոկրատական հանրապետություն։
Քաղաքական կուսակցություններ
խմբագրելՍան Տոմե և Պրինսիպիի ազատագրության համար շարժում․ երկրի միակ ղեկավար քաղաքական կազմակերպությունն է, ստեղծվել է 1960-ին։
Տնտեսություն
խմբագրելՍան Տոմե և Պրինսիպի ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ուղղությունը պետ․ սեկտորի հետագա ամրապնդումն է։ Անկախությունից հետո անցկացվում են դեմոկրատական վերափոխումներ․ իրականացվում է ագրարային ռեֆորմ. հողն ազգայնացվում է, ստեղծվում են կոոպերատիվներ, ազգայնացվել է պորտուգ․ «Բանկո նասիոնալ ուլտրամարինով բանկի բաժանմունքը։ Արտաքին առևտրի մենաշնորհը պատկանում է պետությանը։ Մշակվում է երկրի տարածքի 1/3-ը։ Զարգացած են պլանտացիոն տնտեսությունները։ Մշակում են կակաո (բերքահավաքը 1980-ին՝ 7 հզ․), սուրճ, բանան, ձիթատու և կոկոսյան արմավենի, քինաքինայի ծառ, կորեկ, եգիպտացորեն, յամս։ Անասնապահությունն ունի տեղական նշանակություն։ Արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտ․ հումքը մշակող ձեռնարկություններով։ Կարևոր նշանակություն է ստանում ձկնորսությունը (1980-ին որսը՝ 1,8 հզ․ ա), ձկնարդյունաբերությունն ու փայտամշակումը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 287 կմ է (1980)։ Կղզիների միջև կա ծովային և օդային կապ։ Հիմնական նավահանգիստներն են Սան Տոմեն և Սանտու Անտոնյուն։ Արտահանում է կակաո (արտահանվող ապրանքի արժեքի 80%-ը, 1980), կոպրա, սուրճ, ներմուծում՝ սննդամթերք (ներմուծվող ապրանքի արժեքի 40%–ը), նավթամթերք, լայն սպառման ապրանքներ են։ Առևտր․ հիմնական գործընկերներն են Պորտուգալիան, Նիդերլանդները, Անգոլան, ԴՖՀ, ԱՄՆ։ Դրամական միավորը դոբրան է։
Լուսավորություն
խմբագրելԲնակչության 85%–ը անգրագետ է։ Պարտադիր է ուսուցումը 6–12 տարեկանների համար։ Դպրոցների կեսից ավելին մասնավոր են կամ պատկանում են կաթոլիկ միսիոներներին։ 7 տարեկանից ընդունվում են 4-ամյա տարրական դպրոց։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է (2+3)։ Ուսուցումը՝ պորտուգ․։ Մասնագիտական ուսուցումը իրականացվում է տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա։ Ոչ լրիվ միջնակարգ կրթության հիմքի վրա տարրական դպրոցի ուսուցիչներ է պատրաստում մանկավարժական ուսումնարանը։
Մամուլը, ռադիոհաղորդումներ
խմբագրել«Դիարիո դա ռեպուբլիկա» («Dia՛rio da Repúblican), կառավարական շաբաթական լրատու։ Հրատարակվում է 1836-ից, Սան Տոմեյում։ «Ռեվոլյուսաո» («Revolučao»), կառավարական օրաթերթ։ Լույս է տեսնում 1975-ից, Սան Տոմեյում։ Կառավարական ռադիոն է Սան Տոմե և Պրինսիպի ազգային ռադիոն։ Գտնվում է Սան Տոմեյում։ Հիմնվել է 1958-ին։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Տոմե և Պրինսիպի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 170)։ |