Օուլու (ֆիններեն՝ Oulu [ˈoulu], շվեդ.՝ Uleåborg [ˈʉːleɔˌbɔrj]), Ֆինլանդիայի մեծությամբ հինգերորդ քաղաքը (գտնվում է Բոտնիկի ծոցի հյուսիս-արևելյան մասում), Օուլու նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Օուլույոկի գետի Բալթիկ ծովի Բոտնիկի ծոց թափվելու հատվածում։ Օուլուն Հյուսիսային Ֆինլանդիայի ամենահին քաղաքներից է՝ հիմնադրվել է 1605 թվականին։

Բնակավայր
Օուլու
ֆիններեն՝ Oulun kaupunki
շվեդ.՝ Uleåborgs stad
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1605 թ.
Առաջին հիշատակում1327
Մակերես2972,44 կմ²
ԲԾՄ15 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1]
Բնակչություն214 814 մարդ (փետրվարի 29, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ8
Փոստային դասիչ90100–90800
Ավտոմոբիլային կոդO
Պաշտոնական կայքouka.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Օուլու (Ֆինլանդիա)##
Օուլու (Ֆինլանդիա)

Պատմություն խմբագրել

Ըստ 1323 թվականի պայմանագրի Նովգորոդի հանրապետության և Շվեդիայի թագավորության միջև տարածաշրջանը, որտեղ գտնվում է ժամանակակից Օուլուն, մտել է Նովգորոդյան Երկրի կազմի մեջ։

Ելնելով Նովգորոդի տարեգրություններից, կարելի է ենթադրել, որ Օուլուի գետաբերանի մոտ 1370-ական թվականների կեսին արդեն գոյություն է ունեցել առևտրական (կամ առևտրաձկնորսական) գյուղ (արվարձան), որը բարենպաստ պայմաններ է ունեցել երկրամասի ամենակարևոր տնտեսական, քաղաքական և ռազմավարական կետը դառնալու համար։ Այս բնակավայրը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է տեղական սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքում տեղի բնակչության կողմից և առաջացել տարերայնորեն, իր չափերով դժվար թե առանձնապես մեծ լիներ։

 
Լքված երկաթուղու կամուրջը Տոպպիլա[fi] շրջանում
 
Հեծանվային ճանապարհ Åströminpuisto այգում

Օուլույոկի գետը (Օվլա, Ուլեո) եղել է ռուսական Պրիբոտնիայի առավել կարևոր գետերից, որը հին ջրային ճանապարհով Պիելինեն (շվեդ.՝ Pielisjärvi) լճի համակարգի միջոցով կապված է Սպիտակծովյան Կարելիային և Մերձլադոգյան Կարելիային․ հենց այս գետի վրա (և, ընդհանրապես, այս ջրային ճանապարհով) ռուսները ընկան Պրիբոտնիայի մեջ, և դրա վրա, ակնհայտորեն, տեղի են ունեցել Նովգորոդի հետ Պրիբոտնիայի առևտրային հարաբերությունները։ Նովգորոդցիների տնտեսական և քաղաքական կապերը մերձափնյա ծովի ափի և Պրիբոտնիայի այլ գետերի (որոնք նույնպես թափվում էին Բոտնիկի ծոց) (տարածաշրջանի յոթ գետերից վեցը) բնակչության հետ, առավել հեշտ էր իրականացնել Օուլուի գետաբերանից։

1375 թվականին (ըստ Նովգորոդի չորրորդ և Սոֆիայի առաջին մատենագրության) «գծել են նոր քաղաքի հիմքերը»։ Այս տեղեկությունն, ամենայն հավաականությամբ կապված է 1377 թվականի Նովգորոդի առաջին, Նովգորոդի չորրորդ և Սոֆիայի առաջին տարեգրությունների այն տեղեկության հետ, որում Նովգորոդի արշավանքի մասին ասվում է․ «դեպի Օվլայի ափին գտնվող նոր քաղաք»։ Երկու տեղեկությունները հասկանալու համար առավել մեծ նշանակություն ունի երկրորդ տեղեկագրում հիշատակված կոնկրետ աշխարհագրական անվանումը՝ Օվլա գետի անունը (Օուլույոկի)։ Լրացուցիչ ցուցումներ է տալիս Սոֆիայի տարեգրությունը, որը տեղեկացնում է, որ նովգորոդցիների 1377 թվականի արշավը կատարվել է «Տիվրոլի օվկիանոսի ծովում» (դեպի Օվլայի ափին գտնվող նոր քաղաք)։ «օվկիանոսի ծով» արտահայտությամբ այստեղ ենթադրվում է Բոտնիկի ծոցը․ Տիվրոլան տեղնք կամ գետ է Պրիբոտնիայում։

Ամենայն հավանականությամբ, երկու տեղեկություններում էլ խոսքը վերաբերում է շվեդական կողմից ձեռնարկված փորձին, որը տեղի է ունեցել 1375 թվականին Օուլու գետի վրա գտնվող ամրոցի կառուցման ժամանակ, որը գտնվում է Բոտնիկի ծոցում, և ռուսական արշավին՝ նոր շվեդական ամրոցի տիրապետման Պրիբոտնիայում ռուսական իշխանության վերականգնման համար։ Սակայն անհասկանալի է մնում գրավոր աղբյուրներում միայն մեկ անգամ օգտագործվող «կորելա յոթանասունական» արտահայտությունը[3]։

Հաջորդ տարի Հռոմի Պապ Գրիգորիոս XI-ը միջամտել է հակամարտությանը։ Դրանից կարճ ժամանակ անց ռուսներն ստիպված են եղել լքել այդ հողերը։

Այնուամենայնիվ, չնայած Շվեդիայի տիրապետության տակ գտնվող Պրիբոտնիկի հողերի փոխանցմանը, որն իրականում տեղի ունեցավ 1375 թվականին, պաշտոնապես այս տարածքը երկար ժամանակ շարունակում էր համարվել երկու պետությունների կողմից որպես Ռուսաստանի տիրապետում։ 1323 թվականին պայմանագրով հաստատված սահմանը օրինականորեն շարունակեց գոյություն ունենալ ևս երկու հարյուր տարի, և ռուս-շվեդական պայմանագրերի գոյատևող գրեթե բոլոր տեքստերում՝ XV-XVI դարերի 1473, 1482, 1487, 1497, 1504, 1510, 1535, 1561 թվականներին ավանդական այս սահմանագիծը եղել է Սեստրա գետից («från Systrene», «ex flumine Sester») մինչև Բոտնիկի ծոց։

1590 թվականին Oulunsaari կղզում գտնվող ամրոցների տեղում կառուցվել է ապարանք, որը դարձել է Հյուսիսային Օստրոբոտնիայի վարչական կենտրոնը։ 1595 թվականի Տյավզինոյի պայմանագիրը շվեդներից հետո ամրացրեց Օուլուի ողը շրջանը և Օուլույարվի գետը։

Քաղաքի հիմնադրում խմբագրել

 
Օուլուի քաղաքապետարանի շենքը (1887) Ֆինլանդիայի փոստային քարտի վրա, 1920

1605 թվականի ապրիլի 8-ին Շվեդիայի թագավոր Կառլ IX Վասան կարգադրել է ամրոցի դիմաց հիմնել բնակավայր, իսկ 1610 թվականին նրան շնորհել է քաղաքի կարգավիճակ։ 1651 թվականին Օուլույում բնակվել է շուրջ 400 մարդ, 1682 թվականին՝ շուրջ 800։ 1612 թվականին Օուլույում բացվել է առաջին դպրոցը։

1714-1721 թվականների Հյուսիսային պատերազմի արդյունքում Ֆինլանդական իշխանության մեծ մասը բռնազավթվել է ռուսական զորքերի կողմից, և Օուլուն հայտնվել է չեզոք գոտում՝ ռուսական և շվեդական զորքերի միջև։ Սակայն, ըստ Նիշտադտի հաշտության պայմանագրի, 1721 թվականին Ֆինլանդական իշխանությունը կրկին մեկնել է Շվեդիա։ Պատերազմի հետևանքով Օուլուի բնակչությունը նվազել է մոտ 400-ով։

Պատերազմից հետո քաղաքը շարունակում էր աճել, 1724 թվականին Toppila-ում կառուցվեց նոր նավահանգիստ, և 1765 թվականին, երբ Օուլուին շնորհվեց արտաքին առևտրի իրավունք, նրա բնակչությունը կազմեց մոտ 1400 մարդ։

1776 թվականից Օուլուն դարձել է Օուլու նահանգի մայրաքաղաքը (ձևավորված Օստրոբոտնիա նահանգից) և նահանգապետի նստավայրը։ Բնակչությունն աճել է մինչև 2400 մարդ։ Ավելին, 18-րդ դարի վերջին Օուլուն դարձել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը (3400 բնակիչ)՝ մայրաքաղաք Տուրկուից հետո։

1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի ժամանակ Օստրոբոտնիայում կատաղի մարտեր էին ընթանում, և Օուլուն դառնում է շվեդական զորքերի հենակետը։ Համաձայն 1809 թվականի Ֆրիդրիխսգամի հաշտության պայմանագրի, Ֆինլանդիայի տարածքի մեծ մասը, ներառյալ Օստրոբոտնիան անցնում է Ռուսաստանին և դառնում Ֆինլանդիայի մեծ իշխանություն։

Ֆինլանդիայի մեծ իշխանություն խմբագրել

1822 թվականին Օուլուում տեղ է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով 395 տնից 330-ն այրվել է։

1854 թվականի հունիսին, Ղրիմի պատերազմի ժամանակ, Օուլուի խարսխակայանի վրա խարիսխ է գցել անգլիական նավատորմը։ Քաղաքի 5800 բնակիչները նախընտրեցին դիմադրություն ցույց չտալ և հանձնվել։ Համալրելով պարենի պաշարներն՝ անգլիացիները սահմանափակվեցին շինարարության մեջ գտնվող մի քանի առևտրային նավերի այրմամբ։

Օուլույոկիի առաջին կամուրջը կառուցվել է 1869 թվականին, և այժմ քաղաքի 6870 բնակիչները կարող են վճարով անցնել գետն առանց նավակների։ 1886 թվականին բացվել է Հելսինկի-Օուլու երկաթուղային ճանապարհը։

Անկախ Ֆինլանդիա խմբագրել

1917-1918 թվականների քաղաքացիական պատերազմը մի փոքր անդրադարձավ Օուլուին, միայն Ռաաթի կղզու համակենտրոնացման ճամբարում մահացան մոտ 90 «կարմիրներ», քաղաքում ևս մոտ 10 մարդ սպանվեց «սպիտակամորթների» կողմից։

1919 թվականին, երբ Օուլուում բնակվում էր շուրջ 15200 մարդ, տեղի ունեցան քաղաքային խորհրդի առաջին ընտրությունները, որտեղ ընտրվեց 36 մարդ, որոնցից 5-ը կանայք էին։

1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Օուլուն երկու անգամ՝ 1940 թվականի հունվարի 1-ին և 21-ին ենթարկվել է խորհրդային ավիացիայի ռմբակոծումների, որոնց ընթացքում սպանվել են 25000-անոց քաղաքի հինգ բնակիչ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օուլուում տեղակայված էին ֆիննական և գերմանական զորքերի սպասարկող զորքերն ու շտաբները, ընդ որում գերմանական կայազորը հաշվվում էր մինչև 4000 մարդ։ Քաղաքի ներսում կար երկու համակենտրոնացման ճամբար (ֆիննական և գերմանական) Կարմիր բանակի գերեվարված զինծառայողների համար, որոնք, մասնավորապես, օգտագործվել են Մերիկոսկիի հիդրոէլեկտրակայանի և Հիետասարի կղզի տանող կամրջի կառուցման համար։ 1944 թվականի փետրվարյան ռմբակոծությունը ամենամեծ վնասը հասցրեց քաղաքին։ 1944 թվականի սեպտեմբերի 19-ին ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, որի համաձայն ֆինները պարտավորվել են երկրից դուրս մղել գերմանական զորքերը, գերմանական կայազորը հրաժեշտի բանկետից հետո խաղաղ հեռացել է Օուլուից։ Հետագայում, հյուսիսում գերմանական և ֆիննական զորքերի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո, գերմանացիները ոչնչացրել են գրեթե ողջ ֆիննական Լապլանդիան, ներառյալ նրա մայրաքաղաք Ռովանիեմին։

Պատերազմից հետո քաղաքն արագ աճել է։ 1958 թվականին Օուլուում բացվել է համալսարան, իսկ 1965 թվականին կարճ ժամանակով քաղաքը հարակից հողերի հաշվին դարձել է խոշորագույնը Ֆինլանդիայում։ 1973 թվականին քաղաքում բացվել է Nokia ընկերության առաջին մասնաճյուղը, իսկ 1980-ական թվականների սկզբին քաղաքային խորհուրդը ստրատեգիական որոշում կայացրեց Օուլուն դարձնել բարձր տեխնոլոգիաների կենտրոն, ինչն էլ հաջողությամբ իրականացրեց հետագա երկու տասնամյակում։

Կլիմա խմբագրել

Օուլուն գտնվում է մերձհյուսիսաբևեռային կլիմայական գոտում՝ ցուրտ, ձյունոտ ձմեռներով և կարճ ու տաք ամառներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է - 2.7 °C (36.9 °F): Միջին տեղումները 508 մմ է․ հիմնականում լինում են ամռան վերջին և աշնանը։

Օուլու, 1981-2010 normals, records 1921 - presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.3
(48.7)
7.8
(46)
11.5
(52.7)
23.9
(75)
29.9
(85.8)
32.3
(90.1)
33.3
(91.9)
30.5
(86.9)
25.4
(77.7)
20.5
(68.9)
11.2
(52.2)
8.2
(46.8)
33.3
(91.9)
Միջին բարձր °C (°F) −6
(21)
−5.7
(21.7)
−0.9
(30.4)
5.6
(42.1)
12.5
(54.5)
17.9
(64.2)
20.9
(69.6)
18.3
(64.9)
12.5
(54.5)
5.8
(42.4)
−0.4
(31.3)
−4
(25)
6.37
(43.47)
Միջին օրական °C (°F) −9.6
(14.7)
−9.3
(15.3)
−4.8
(23.4)
1.4
(34.5)
7.8
(46)
13.5
(56.3)
16.5
(61.7)
14.1
(57.4)
8.9
(48)
3.3
(37.9)
−2.8
(27)
−7.1
(19.2)
2.66
(36.78)
Միջին ցածր °C (°F) −13.6
(7.5)
−13.3
(8.1)
−8.8
(16.2)
−2.6
(27.3)
3.3
(37.9)
9.0
(48.2)
12.2
(54)
10.1
(50.2)
5.4
(41.7)
0.8
(33.4)
−5.5
(22.1)
−10.8
(12.6)
−1.15
(29.93)
Ռեկորդային ցածր °C (°F) −37.5
(−35.5)
−41.5
(−42.7)
−32
(−26)
−21.4
(−6.5)
−9.1
(15.6)
−6.1
(21)
3.6
(38.5)
−1.5
(29.3)
−8
(18)
−20.6
(−5.1)
−33
(−27)
−37.2
(−35)
−41.5
(−42.7)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
26
(1.02)
26
(1.02)
20
(0.79)
37
(1.46)
46
(1.81)
71
(2.8)
65
(2.56)
44
(1.73)
45
(1.77)
36
(1.42)
30
(1.18)
477
(18.78)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10 8 8 6 7 7 9 10 9 10 11 10 105
% խոնավություն 87 86 82 73 67 66 71 76 82 86 90 89 80
Միջին ամսական արևային ժամ 24 69 137 208 273 296 283 212 133 69 28 8 1740
Աղբյուր #1: Finnish Meteorological Institute
Աղբյուր #2: FMI (record highs and lows 1961- present)[4]

Finnish Meteorological Institute(record highs and lows 1921-1961)[5]

Բնակչություն խմբագրել

 
Օուլուի բնակչության շարժը 1880-2010 թվականներին[6]

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Օուլուի բնակչությունը կազմել է 139151 մարդ, որոնցից 48,9%-ը եղել են տղամարդիկ, 51,1%-ը՝ կանայք։

Կրթություն խմբագրել

1958 թվականին հիմնադրված Օուլուի համալսարանում[7] առկա են 4 ֆակուլտետներ՝ ուսուցման հետևյալ հիմնական ուղղություններով՝ կենսատեխնոլոգիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հյուսիսային շրջանների հիմնախնդիրներ և շրջակա միջավայրի պաշտպանություն։ 2003 թվականին այնտեղ սովորել է 15829 ուսանող, աշխատել 3096 դասախոս և գիտական աշխատող, որից 236-ը՝ պրոֆեսորներ։

Օուլու քաղաքի կիրառական գիտությունների համալսարանը[8], որը հիմնադրվել է 1992 թվականին, մասնագետներ է պատրաստում հետևյալ ուղղություններով՝ բնական ռեսուրսներ և շրջակա միջավայր, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, բիզնես և կառավարում, սոցիալական պաշտպանություն, սպորտ և առողջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն և տրանսպորտ։ Կիրառական գիտությունների համալսարանում սովորում է մոտ 7700 ուսանող։

Բացի սովորական տարրական և միջնակարգ դպրոցներից[9], Օուլուում գործում է նաև միջազգային դպրոց[10]՝ անգլերեն լեզվով ուսուցմամբ։

Պատմութուն խմբագրել

Լուսանկարներ խմբագրել

  • «Фотоистории Juha Lehtomäki». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 5-ին.
  • Фотографии Оулу 2000—2001 годов от Juha Hintsala Արխիվացված 2016-03-12 Wayback Machine
  • «Ouluphotos.com — Juha Kalaoja». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  • Фотоархив газеты Kaleva Արխիվացված 2019-07-02 Wayback Machine

Web-տեսախցիկներ խմբագրել

Տարբեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  3. Шаскольский И. П. «Новгородские владения на берегах Ботнического залива (XIII—XIV вв.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին.
  4. «FMI open data». Finnish Meteorological Institute. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. [1]
  6. Oulu 1960—2000 15.6.2007. Oulun kaupunki. Viitattu 21.11.2010
  7. համալսարան(չաշխատող հղում)
  8. «Օուլու քաղաքի կիրառական գիտությունների համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Школы города». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 5-ին.
  10. «Международная школа». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2005 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուլու» հոդվածին։