Փյունիկերեն, փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ.թ.ա. II - I հազարամյակում և մ.թ. I հազարամյակի սկզբում, Փյունիկիայում և միջերկրածովյան ափերի փյունիկաբնակ վայրերում (Կիպրոս, Սիցիլիա, Սարդինիա, Մասսալիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա)։ Հյուսիսային Աֆրիկայում ուշ փյունիկերենը (պուներենը) պահպանվել է մինչև արաբական նվաճումների դարաշրջանը (VIII դար), բուն Փյունիկիայում՝ մինչև II դարը։ Արձանագրություններով ներկայանում է մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. IV դար։ Փյունիկերենի ձևաբանությունը, ինչպես նաև բառապաշարը մոտ է հին եբրայերենին։ Գրությունից դատելով՝ 29 համասեմական բաղաձայններից պահպանել է 22-ը։ Հին սեմական մյուս լեզուներից ամենամեծ տարբերությունը ձայնավորական համակարգի մեջ է։ Փյունիկերենն օգտագործել է փյունիկյան գիրը։

Infoboxforlang.png
𐤃𐤁𐤓𐤉𐤌 𐤊𐤍𐤏𐤍𐤉𐤌
𐤃𐤁𐤓𐤉𐤌 𐤊𐤍𐤏𐤍𐤉𐤌
dabarīm Kanaʿanīm

Փյունիկերեն
Inscription Theatre Leptis Magna Libya.JPG
Փյունիկերենով արձանագրություններ
Տեսակլեզու և հին լեզու
ԵնթադասՍեմական լեզուներ[1] և Canaanite?
ԵրկրներԼիբանան Լիբանան
Սիրիա Սիրիա
Իսրայել Իսրայել
Իսպանիա Իսպանիա
Իտալիա Իտալիա
Ալժիր Ալժիր
Թունիս Թունիս
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Մալթա Մալթա
ՇրջաններՄերձավոր Արևելք, Հարավարևելյան Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա
Գրերի համակարգՓյունիկերենի այբուբեն
IETFphn
ԳՕՍՏ 7.75–97фик 738
ISO 639-2phn
ISO 639-3phn
Commons-logo.svg Phoenician language Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

ԾանոթագրություններԽմբագրել