Տունդրա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տունդրա ֆիններեն բառը նշանակում է ամայի վայր։ Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները։
Տունդրան համարվում է երկրագնդի բնական գոտիներից մեկը։
Տարածման շրջաններ
խմբագրելՀյուսիսային կիսագնդում այս գոտին տարածվում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ծայր հյուսիսային ափամերձ շրջաններում, Գրենլանդիայի առափնյա շրջաններում և որոշ այլ կղզիներում։
Հարավային կիսագնդում այն տարածվում է Անտարկտիդա մայրցամաքի Անտարկտիկա թերկաղզու ծայր հյուսիսային շրջաններում և որոշ կղզիներում։
Կլիմա
խմբագրելՏունդրայում կլիման մերձանտարկտիկական է։ Նրա հարավային սահմանը համընկնում է հուլիսյան +10 °C իզոթերմի հետ։
Ամռանը զով է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +10 °C-ից ցածր է, իսկ բացարձակ առավելագույնը հասել է +21 °C-ի։
Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -20 -50 °C-ի սահմաններում։
Տեղումների տարեկան քանակը 200 - 300 մմ. է։ Այստեղ տեղումները գերազանցում են գոլորշունակությանը։
Հողեր
խմբագրելՏունդրային բոնորոշ է հողի բազմամյա սառցույթը։ Ամռանը հողի ընդամենը 0,5 - 1,5 մետրանոց շերտ է հալվում, որին անվանում են գործունյա շերտ։
Հողի սառցույթի շնորհիվ հալոցքային ջրերը չեն ներծծվում, իսկ ցածր ջերմաստիճանների պայմաններում՝ չեն գոլորշանում և ձևավորում են ճահճային, տորֆաճահճային և տունդրագլեյան հողեր։
Բուսական աշխարհ
խմբագրելՍառը, անբարենպաստ կլիմայի պատճառով տունդրայում անտառներ բոլորովին չկան։ Անտառների համար հատկապես կործանարար են Արկտիկայից փչող ուժեղ ու սառը փոթորկալից քամիները։
Տունդրայում տարածված են այն բույսերը, որոնք չունեն խորը գնացող արմատներ, ինչպիսիք են մամուռներն ու քարաքոսերը։
Բուն կամ միջին տունդրայում աճում են նաև բևեռային կակաչ, բևեռային բոշխ, թթուհատ, մռամոշ և այլ հատապտուղներ, իսկ տունդրայի հարավային մասում, որտեղ գործունյա շերտը ավելի հզոր է, աճում են թփուտային գաճաճ ծառեր՝ գաճաճ կաղնի, բևեռային ուռենի, հապալասենի, կեչի և այլն։
Կենդանական աշխարհ
խմբագրելՏունդրայի բնորոշ կենդանիներից են կրծողները, հյուսիսային եղջերուն, բևեռային նապաստակը, աղվեսը, բուն, արջը, գայլը, կաքավը և այլն։ Այստեղ են բնակվում թռչուններից ՝ բևեռային բուերը, սագերը,բադերը, սպիտակ կաքավները և ուրիշ թռչունները։ Ամռանը այստեղ իրենց «հանգիստն» են անցկացնում բազմաթիվ թռչուններ (կերն առատ է, եղանակը՝ զով), որոնք մերձափնյա ժայռոտ կղզիներում ստեղծում են «թռչնաշուկաներ»։
Ճահճային պայմանները և խոնավ օդը այստեղ ստեղծում են նպաստավոր պայմաններ միջատներ բազմացման համար, հատկապես երկթևանիները(մոծակներ, մակրիցաները, մլակները) ,և նաև այստեղ են բնակվում ՝ մայիսյան բզեզը, սոճիի ցեց և ուրիշները։
Նաև գետերում և լճերում ապրում են ձկներ (նելմա, օմուլ, մանրաձուկ և այլն)։
Յուրացում
խմբագրելՏունդրան յուրացնելը դժվար է ոչ միայն դաժան կլիմայի, այլև հավերժական սառցույթի պատճառով։
Այս գոտում հիմնականում զբաղվում են եղջերվապահությամբ և ձկնորսությամբ։
Օգտակար հանածոներ
խմբագրելՏունդրայում հայտնաբերված են ածխի, երկաթի, նիկելի, պղնձի, գազի և այլն օգտակար հանածոների հսկայական պաշարներ։