Բացել գլխավոր ցանկը

Սոֆոկլես[4][5] ((/ˈsɒfəkliːz/, հին հուն․՝ Σοφοκλῆς, Sophoklēs, մոտ. մ. թ. ա. 496[1], Կոլոնոս[2] - մ. թ. ա. 406[1], Աթենք, Հին Աթենք)[6], հին հույն երեք ողբերգակներից մեկը, ում գործերը պահպանվել են: Նրա առաջին թատերախաղերը գրվել են ավելի ուշ, քան Էսքիլոսինը, բայց Եվրիպիդեսի գործերից ավելի վաղ կամ գրեթե նույն ժամանակ: Սոֆոկլեսը գրել է շուրջ 123 պիես[7], սակայն դրանցից ամբողջությամբ պահպանվել են միայն հետևյալ յոթը՝ «Այաս», «Անտիգոնե», «Տրաքինուհիներ», «Էդիպուս արքա», «Էլեկտրա», «Ֆիլոկտետես» և «Էդիպուսը Կոլոնոսում» [8]: Շուրջ 50 տարի Սոֆոկլեսը ամենահայտնի թատերագիրն է ճանաչվել Աթենք քաղաք-պետությունում, բազմիցս հաղթել այստեղ անցկացվող մրցույթներում, որոնք տեղի էին ունենում Լենեայի և Դիոնիսոսի կրոնական փառատոների ժամանակ: Նա մասնակցել է ավելի քան 30 մրցույթի, հաղթել է մոտ 24 անգամ և երբեք երկրորդ հորիզոնականից ցածր տեղ չի զբաղեցրել: Էսքիլոսը հաղթել է 13 մրցույթում և երբեմն պարտվել է Սոֆոկլեսին, մինչդեռ Եվրիպիդեսը հաղթել է չորս մրցույթում[9]:

Սոֆոկլես
Ny Carlsberg Glyptothek - Sophokles.jpg
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 496[1]
ԾննդավայրԿոլոնոս[2]
Վախճանվել էմ. թ. ա. 406[1]
Վախճանի վայրԱթենք, Հին Աթենք
Մասնագիտությունողբերգակ
Լեզուհին հունարեն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ժանրերհին հունական ողբերգություն
Ուշագրավ աշխատանքներԷդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե, Ֆիլոկտետես, Այաս, Էլեկտրա և Տրաքինուհիներ
ԶավակներIophon?[3] և Ariston?
Սոֆոկլես Վիքիքաղվածքում
Sophocles Վիքիպահեստում

Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններն են «Էդիպուսը» և «Անտիոգենեն»: Դրանց սովորաբար անվանում են «Թեբեական» ողբերգություններ, ընդ որում՝ այդ երկուսից յուրաքանչյուրը մաս է կազմել մի-մի առանձին քառերգության, որոնց մնացած երեքական մասերը կորել են: Սոֆոկլեսը ներգործել է թատերգության զարգացման վրա, հատկապես նրանով, որ ավելացրել է երրորդ դերասանին՝ դրանով իսկ կրճատելով երգչախմբի դերը դիպաշարը (սյուժեն) ներկայացնելու գործում և ավելի մեծ դինամիզմ (շարժունություն) հաղորդելով թատերախաղին: Բացի այդ, նրա ստեղծած կերպարներն առավել ամբողջական են, քան նախորդ թատերագիրներինը, ինչպես օրինակ, Էսքիլոսի կերպարները [10]:

ԿյանքԽմբագրել

 
Գրողի մարմարյա արձան, հավանաբար Սոֆոկլեսի արձանն է

Սոֆոկլեսի հայրը՝ Սոֆիլլոսը, հարուստ էր և անդամակցում էր Ատտիկայի Կոլոնոս փոքրիկ համայնքին, որը դարձել է իր պիեսներից մեկի գեղարվեստական միջավայրը: Հավանաբար նա ծնվել է այստեղ[6][11]: Սոֆոկլեսը ծնվել է Մարաթոնյան ճակատամարտից մի քանի տարի առաջ` մ.թ.ա. 490 թ․ (ստույգ թվականը անհայտ է, հավանաբար մ.թ.ա. 497/6 թ․)[6][12]: Սոֆոկլեսը ծնվել է հարուստ ընտանիքում (որոշ աղբյուրների համաձայն` հայրը հյուսն, պղնձագործ կամ դաշույնագործ էր, իսկ «Վարք Սոֆոկլեսի» կենսագրականի անանուն հեղինակն ասում է, որ ոչ թե Սոֆիլլոսը արհեստավոր էր, այլ ատաղձագործ ու պղնձագործ ստրուկների տեր էր[13]): Սոֆոկլեսը լավ կրթություն է ստացել. սովորել է երգել, պարել ու կիթառ նվագել, մարմնամարզությամբ է զբաղվել: Ենթադրվում է, որ գեղեցիկ արտաքին է ունեցել: Նրա առաջին գրական նվաճումը եղել է մ.թ.ա. 468 թվականին, երբ նա Դիոնիսիոսի թատրոնի մրցույթում արժանացավ առաջին մրցանակի [6][14]՝ այդպիսով առավելության հասնելով այդ ժամանակների աթենյան թատերգության վարպետի՝ Էսքիլոսի հանդեպ: Պլուտարքոսն իր «Զուգահեռ կենսագրություններ»-ում պատմում է, որ երբ երիտասարդ Սոֆոկլեսը բեմադրում էր իր առաջին պիեսը (մ.թ.ա. 469/8 թ.), նրա և Էսքիլոսի միջև խիստ մրցակցություն ծագեց: Հանդիսականների շրջանում նկատելով բուռն տարաձայնությունններ և վեճեր` արքոն Ապսեփիոնը որոշեց սովորական վիճակահանությամբ դատավորներ չընտրել, այլ թատրոն եկած տասը ստրատեգոսներին, ներառյալ Կիմոնին, հանձնարարեց որոշում կայացնել: Այս պարագայում մրցակցությունն էլ ավելի անզիջում դարձավ: Հաղթող ճանաչվեց Սոֆոկլեսը, իսկ հուսահատված Էսքիլոսը, կարճ ժամանակ մնալով Աթենքում, զայրացած հեռացավ Սիկիլիա, որտեղ և կնքեց իր մահկանացուն: Սակայն այս պատմությունն այնքան էլ արժանահավատ չի թվում[15]: Թեև Պլուտարքոսը հաստատում է, որ սա Սոֆոկլեսի առաջին գործն էր, սակայն այժմ կարծում են, որ նրա առաջին գործը հավանաբար գրվել է մ.թ.ա. 470 թվականին[11]: Տրիպտոլեմուսը հավանաբար այն գործերից մեկն էր, որը նա ներկայացրել էր այդ փառատոնին[11]:

Մ.թ.ա. 480 թվականին Սալամիսի ճակատամարտում հույների հաղթանակը պարսիկների դեմ փառաբանող պարերգակների խմբի ղեկավար է ընտրվում Սոֆոկլեսը[16]: Նրա գործունեության վաղ շրջանում Կիմոնը եղել է նրա հովանավորը[6]: Մ.թ.ա. 443/2 թ. նա ընդգրկվել է Դելոսյան Միության գանձապահների խմբում՝ օգնելով կառավարել քաղաքի ֆինանսները Պերիկլեսի քաղաքական իշխանության ժամանակ[6]: Սոֆոկլեսի կենսագրության համաձայն` մ.թ.ա. 441 թ. նա դարձել է տասը ստրատեգոսներից (գործադիր պաշտոն Աթենքում) մեկը` այդպիսով լինելով Պերսիկլեսի կրտսեր գործընկերը: Նա նաև միացավ Սամոսի դեմ աթենյան արշավին[17]:

Մ.թ.ա. 420 թ. նա ընդունեց և իր տան զոհասեղանին դրեց Ասկլեպիոսի պատկերը, երբ այդ աստվածությունը ներկայացվեց աթենացիներին: Դրա համար աթենացիների կողմից նա հետմահու բնութագրվեց որպես Դեքսիոն (ընդունող) [18]: Մ.թ.ա. 413 թվականին նա դարձավ միջնորդ (probouloi), ով հակազդեց աթենացիների ավերածություններին Սիկիլիայում Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ [19]:

Սոֆոկլեսը մահացել է մոտ մ.թ.ա. 406/5 թվականին` ձմռանը, 90 կամ 91 տարեկանում՝ հասցնելով իր կյանքի ընթացքում տեսնել հույն-պարսկական պատերազմում հույների հաղթանակը, ինչպես նաև Պելոպոնեսյան պատերազմի արյունահեղությունը[6]: Ինչպես անտիկ շրջանի շատ հայտնի մարդկանց, այնպես էլ Սոֆոկլեսի մահվան շուրջ հյուսվել են շատ անստույգ պատմություններ: Նրա մահվան մասին ամենահայտնի վարկածն այն է, որ նա առանց շունչ քաշելու, մեծ լարումով փորձել է արտասանել երկար նախադասություն իր Անտիգոնեից: Ըստ մեկ այլ վարկածի` նա շնչահեղձ է եղել Աթենքի չորս փառատոներից մեկի (/ˌænθɪˈstɪəriə/ հուն.` Ἀνθεστήρια Anthestḗria) ժամանակ խաղող ուտելիս: Երրորդ վարկածի համաձայն` նա մահացել Դիոնիսիա քաղաքում իր գլխավոր հաղթանակի պարգևած երջանկությունից [20]: Մի քանի ամիս հետո մի երգիծաբան պոետ իր գործում, որը վերնագրված էր «Մուսաները», գրեց մի ներբող. «Օրհնյալ է Սոֆոկլեսը, ով ունեցավ երկար կյանք, միաժամանակ երջանիկ և տաղանդավոր մարդ էր և գրել էր բազմաթիվ լավ ողբերգություններ: Նա մահացավ առանց տառապելու որևէ դժբախտությունից» [21]: Համաձայն մեկ այլ վարկածի` նրա հարազատ որդիները փորձել են Սոֆոկլեսին կյանքի վերջին շրջանում անիրավունակ հայտարարել[22]. ասում են, որ նա դատարանում հերքել է նրանց մեղադրանքները` կարդալով հատված իր` այն ժամանակ դեռևս չհրապարակված «Էդիպուսը Կոլոնոսում» գործից: Նրա որդիներից մեկը և թոռը, ում անունը ևս Սոֆոկլես էր, նույնպես եղել են թատերագիրներ[23]:

Գործերը և գրական ժառանգությունըԽմբագրել

 
Հույն դերասան Էյոնի նկարը Սոֆոկլեսի «Անդրոմեդա»-ից, մ.թ.ա 430 թ.

Սոֆոկլեսի ամենավաղ նորարությունը երրորդ դերասանի ավելացումն էր, որը հետագայում նվազեցրեց երգչախմբի դերը և մեծ հնարավորություն ստեղծեց կերպարների և նրանց միջև կոնֆլիկտի զարգացման համար[10]: Էսքիլեսը, որը գլխավորում էր աթենյան թատերգությունը Սոֆոկլեսի վաղ ստեղծագործական շրջանում, հետևելով վերջինիս օրինակին, կյանքի վերջին շրջանում իր երկերում նույնպես ավելացրեց երրորդ դերասան [10]: Արիստոտելը ողջունում է Սոֆոկլեսի կողմից բեմանկարչության (սցենոգրաֆիայի) ներմուծումը և կիրառումը: Եվ մինչև թատերգության հին վարպետ Էսքիլոսի մահը` մ.թ.ա 456/455 թվականը, Սոֆոկլեսը արդեն Աթենքի նշանավոր թատերագիրն էր [6]:

Դրանից հետո Սոֆոկլեսը հաղթեց թատերական շատ մրցույթներում՝ 18 անգամ Դիոնիսոսի և 6 անգամ Լենեայի փառատոներում[6]: Ի հավելումն թատերական երկերում կառուցվածքային նորամուծության` Սոֆոկլեսի երկերում կերպարներն առավել զարգացած են՝ ի տարբերություն վաղ թատերագիրների[10] գործերի: Սոֆոկլեսի համբավն այնքան մեծ էր, որ օտար տիրակալները հրավիրում էին նրան իրենց արքունիք, և, ի հակադրություն Էսքիլեսի, ով իր մահկանացուն կնքեց Սիցիլիայում, և կամ Եվրիպիդեսի, ով մի որոշ շրջան ապրեց Մակեդոնիայում, Սոֆոկլեսը երբեք չընդունեց այդ հրավերներից և ոչ մեկը [6]: Արիստոտելն իր «Պոետիկայում» (մոտ մ.թ.ա. 335 թ.) ներկայացնում է Սոֆոկլեսի «Էդիպուս արքան» որպես ողբերգության ժանրի բարձրագույն նվաճում, որը կարևոր գնահատական է և խորը հարգանքի նշան [24]:

Յոթ գործերից միայն երկուսը կարելի է հստակ թվագրել՝ «Ֆիլոկտետեսը» (մ.թ.ա. 409 թ.) և «Էդիպուսը Կոլոնոսում» (մ.թ.ա. 401 թ., բեմադրվել է Սոֆոկլեսի մահից հետո թոռան կողմից) [25]: Մյուսներից «Էլեկտրան» ունի ոճական նմանություն այս երկու գործերի հետ, որը թույլ է տալիս ենթադրել, որ հավանաբար գրվել է նրա գործունեության վերջին շրջանում: Կրկին հիմք ընդունելով ոճական տարրերը` ենթադրվում է, որ «Այաքսը», «Անտոգինեն» և «Տրաքինուհիները» վաղ շրջանի երկեր են, իսկ «Էդիպուս արքան» կապվում է Սոֆոկլեսի ստեղծագործական կյանքի միջին շրջանի հետ: Սոֆոկլեսի գործերի մեծ մասը պարունակում են վաղ ճակատագրապաշտության և սոկրատյան տրամաբանության նախնական տարրեր, որպես հունական ողբերգության ավանդույթների հիմք [26][27]:

«Թեբեական» ողբերգություններԽմբագրել

Թեբեական ողբերգությունների մեջ մտնում են երեք գործեր` «Էդիպուս արքա», «Էդիպուսը Կոլոնոսում» և «Անտիգոնե»: Այս երեք ողբերգությունները պատկերում են Թեբեում տիրող վիճակը Էդիպ արքայի թագավորության ընթացքում և նրա մահվանից հետո [28]: Դրանք հաճախ հրատարակվել են մեկ ընդհանուր գրքով [29]: Սոֆոկլեսը, սակայն, գրել է այդ գործերը տարբեր ժամանակներում տարբեր փառատոների մրցույթների համար: «Թեբեական» ողբերգությունները ոչ միայն եռերգություն չեն (երեք երկ, որ ունեն շարունակական պատում), այլև անգամ նախապես մտածված շարք չեն, և կան անհամատեղություններ նրանց միջև [28]: Նա գրել է նաև այլ պիեսներ Թեբեի մասին, ինչպես օրինակ, «Էպիգոնին» (Հին հուն.` Ἐπίγονοι), որից միայն հատվածներ են պահպանվել [30]։ Ողբերգություններից յուրաքանչյուրը առնչվում է Էդիպուսի մասին առասպելին, ըստ որի` նա սպանեց հորը և ամուսնացավ մոր հետ` առանց իմանալու, որ նրանք իր ծնողներն են: Նրա ընտանիքը դատապարտված էր երեք սերունդ:

ԹեմաԽմբագրել

«Էդիպուս արքայում» գլխավոր հերոսը Էդիպուսն է: Էդիպուսի սպանությունը ծրագրված է եղել նրա ծնողների` Լայոսի և Իոկաստեի կողմից` կասեցնելու գուշակության իրականանալը: Հովիվը, որին հրամայվել էր մանկանը թողնել Կիթերոն լեռան վրա, խղճում է նրան և հանձնում Կորնթոսի արքա Պոլիբոսի հովվին, որն էլ Էդիպուսին տանում է Պոլիբոսի ու նրա կնոջ` Մերոպեի պալատ:

Այստեղ էլ նա մեծանում է: Էդիպուսը մի օր իմանում է Դելֆյան պատգամախոսի գուշակությունն իր մասին, որ ինքը սպանելու է հորը և ամուսնանա մոր հետ: Դրանից խուսափելու, իր ծնողներին չվնասելու համար նա հեռանում է Կորնթոսից (այդ պահին նա դեռ չգիտեր, որ որդեգրված էր): Ճանապարհին` խաչմերուկի մոտ, նա հանդիպում է մի մարդու` ծառաների ուղեկցությամբ ընթացող: Էդիպուսը և այդ մարդը կռվում են, և Էդիպուսը սպանում է այդ մարդուն (նա իր հայրն էր` Լայոսը, թեպետ այդ ժամանակ ոչ ոք չգիտեր դրա մասին): Թեբեացիներին Սֆինքս հրեշից  ազատելուց հետո նա դառնում է Թեբեի գահակալը և ամուսնանում այրիացած թագուհու` Իոկաստեի հետ, ով իր մայրն էր: Այսպիսով սկսվում է սարսափելին: Երբ բացահայտվում է ճշմարտությունը մեկ այլ ճշմարտության հետևից, սակայն խճճելով դելֆյան գուշակությունը, Իոկաստան ինքնասպանություն է գործում, իսկ Էդիպուսը կուրացնում է իրեն և հեռանում Թեբեից: Գուշակությունը կատարվում է: Կրեոնը` Իոկաստեի եղբայրը, դառնում է թագավոր, իսկ Էդիպուսը, մինչ հեռանալը, խնդրում է Կրեոնին հոգ տանել իր երեխաներին: Էդիպուսի զավակները միշտ կրելու են ամոթի և նվաստացման դրոշմը իրենց հոր արարքի պատճառով [31]:

«Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգության մեջ արտաքսված Էդիպուսը և նրա դուստր Անտիգոնեն գալիս են Կոլոնոս, որտեղ հանդիպում են Աթենքի արքային` Թեսևսին: Էդիպուսը մահանում է, և կոնֆլիկտը ծավալվում է նրա որդիների` Պոլինիկեսի և Էտեոկլեսի միջև:    

«Անտիգոնե» ողբերգության գլխավոր հերոսը Էդիպուսի դուստրն է` Անտիգոնեն: Նա կանգնած է բարդ ընտրության առաջ` թողնել իր եղբոր` Պոլինիկեսի դին` գիշատիչների բաժին դառնա, կամ ինքնազոհության ճանապարհով հուղարկավորել նրան:  Երկրի թագավորը` Կրեոնը, արգելել է Պոլինիկեսի մարմինը հողին հանձնել, քանի որ նա հայրենիքի դավաճան էր: Անտիգոնեն որոշում է ինքնազոհության գնալ. հողին է հանձնում նրա մարմինը: Կրեոնը մահվան է դատապարտում նրան: Վերջիվերջո Կրեոնը փորձում է ազատել Անտիգոնեին իր պատժից, բայց նրա որոշումը վրա է հասնում չափազանց ուշ. Անտիգոնեն ինքնասպանություն է գործում: Նրա ինքնասպանությունը պատճառ է դառնում Կրեոն արքայի երկու հարազատ մարդկանց ինքնասպանության` նրա որդի Հեմոնի, ով պիտի ամուսնանար Անտիգոնեի հետ, և կնոջ` Եվրիդիկեի, որը միակ որդու մահից հետո կյանքին վերջ է տալիս:      

Կառուցվածքը և անհամապատասխանություններըԽմբագրել

 
Էդիպուսը Կոլոնոսում . կտավը՝ Ժան-Անտուան-Թեոդոր Գիրուսի (1788), Դալլասի արվեստի թանգարան

Սոֆոկլեսի երկերը գրվել են 36 տարիների ընթացքում և չեն կազմվել ժամանակագրական կարգով, սակայն գրվել են հաջորդաբար` «Անտիգոնե», «Էդիպուս արքա» և «Էդիպուսը Կոլոնոսում»: Այս ողբերգությունները չեն գրվել իբրև եռերգություն, այսինքն` երկերի խումբ, որ միասին է ներկայացվում, այլ երեք տարբեր երկերի առանձին մասեր են: Արդյունքում կան մի շարք անհամապատասխանություններ: Այսպես` արքա Կրեոնը Ապոլլոնի խորհրդով որոշում է էդիպուսին վտարել Թեբեից: «Էդիպուս արքայի» վերջում Կրեոնին ասվում է նաև, որ հոգ տանի Էդիպուսի դուստրերին` Անտիգոնեին և Իսմենեին: Ի հակադրություն այս ամենի` մյուս ողբերգություններում պայքար կա Էդիպուսի երկու որդիների` Էտեոկլեսի և Պոլինիկեսի միջև իրավահաջորդության համար: «Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգության մեջ Սոֆոկլեսը փորձում է այս անհամապատասխանությունները հարթել կապակցված մեկ ամբողջության մեջ. Իսմենեն բացատրում է, որ իր եղբայրները սկզբում կամենում էին գահը զիջել Կրեոնին: Այնուամենայնիվ, նրանք հանկարծակի որոշում են հսկել թագավորության գործերը` վիճելով այն հարցի շուրջ, թե ով է իրավասու դա անել: «Էդիպուսը Կոլոնոսում» երկում առավել հստակ է ամեն ինչ. Էտեոկլեսը և Պոլինիկեսը նույնպես մեղավոր են, նրանք համաձայն են, որ իրենց հայրը արտաքսվի, որն էլ նրանց դեմ ամենամեծ մեղադրանքն է [28]:

Այլ երկերԽմբագրել

«Թեբեական» ողբերգություններից բացի, պահպանվել են նաև Սոֆոկլեսի հինգ այլ ստեղծագործություններ` «Այաս», «Տրաքինուհիներ», «Էլեկտրա» և «Ֆիլոկտետես», վերջինը մ.թ.ա. 409 թվականին հաղթանակ է բերել Սոֆոկլեսին մրցույթներից մեկում:  

«Այասում» կենտրոնական կերպարը Տրոյական պատերազմի հերոս Այասն է` Թելամոնի որդին, որին դավաճանում են, և նա ինքնասպանություն է գործում: Այասը խիստ վիրավորվում է, երբ Աքիլլեսի զենք ու զրահը, փոխանակ իրեն հանձնելու, տալիս են Ոդիսևսին: Չնայած նրա հանդեպ իր թշնամությանը, Ոդիսևսը համոզում է Մենելայոսին և Ագամեմնոնին, որ Այասին ըստ կարգի հուղարկավորեն:   

«Տրաքինուհիները» նկարագրում է Դեյանիրայի կողմից Հերակլեսի պատահաբար իրականացված սպանությունը (նրա հայտնի 12 սխրագործություններից հետո): Դեյանիրան,  իբրև գայթակղության հնարք, թույն է լցնում նրա հանդերձանքի մեջ, որը և պատճառ է դառնում Հերակլեսի տանջալից մահվան: Ճշմարտությունն իմանալուն պես Դեյանիրան ինքնասպանություն է գործում:  

«Էլեկտրայի» սյուժեն համընկնում է Էսքիլոսի «Օրեստիա» եռերգության սյուժեի հետ: Այստեղ նկարագրվում է, թե ինչպես Էլեկտրան և Օրեսթեսը վրեժխնդիր են լինում Կլիտեմնեստրայից և Էգիսթոսից իրենց հոր` Ագամեմնոնի սպանության համար:  

«Ֆիլոկտետեսում» վերապատմվում է առասպելական Ֆիլոկտետեսի պատմությունը` մի աղեղնաձիգ, որը հունական նավատորմի մի մասի կողմից թողնվել էր Լեմնոս կղզում` Տրոյայի ճանապարհին: Հասկանալով, որ իրենք չեն կարող հաղթել Տրոյական պատերազմն առանց Ֆիլոկտետեսի աղեղի` հույներն ուղարկում են Ոդիսևսին և Նեոպտելեմոսին նրան հետ բերելու: Սակայն Ֆիլոկտետեսը հրաժարվում է միանալ զորքին: Եվ միայն Հերակլեսի հայտնությամբ է, որ հաջողվում է համոզել Ֆիլոկտետեսին գնալ Տրոյա:      

Հատվածաբար պահպանված երկերԽմբագրել

Ստորև ներկայացվում է այն 120 երկերի վերնագրերի ցուցակը, որ վերագրվում են Սոֆոկլեսին. դրանց ստեղծման թվականի մասին քիչ բան է հստակ հայտնի: Ենթադրվում է, որ «Ֆիլոկտետեսը» գրվել է մ.թ.ա. 409 թվականին, իսկ «Էդիպուսը Կոլոնոսումը» բեմադրվել է մ.թ.ա. 401 թվականին` Սոֆոկլեսի մահից հետո, նրա թոռան նախաձեռնությամբ: Ըստ հունական փառատոներին ներկայացվող պիեսների համար սահմանված կարգի` պետք էր ներկայացնել եռերգություն սատիրների մեկ դրամայի հետ:  Հայտնի չէ ոչ միայն այս 120 ստեղծագործությունների ստեղծման թվականը, այլև թե ինչպես են դրանք խմբավորվել:


«Ichneutae» երկից հատվածներ են հայտնաբերվել Եգիպտոսում 1907 թվականին: «Էպիգոնի» գործից հատվածներ հայտնաբերվել են 2005 թվականի ապրիլին Օքսֆորդի համալսարանի կլասիցիստների կողմից ինֆրակարմիր տեխնոլոգիայի կիրառմամբ, որը մինչ այդ կիրառվել էր արբանյակի պատկերման համար: Ողբերգությունը ներկայացնում է Թեբեի երկրորդ պաշարման պատմությունը: Ահա Սոֆոկլեսի հատվածաբար պահպանված գործերի ցանկը.  

  • Aias Lokros (Ajax the Locrian)
  • Aias Mastigophoros (Ajax the Whip-Bearer)
  • Aigeus (Aegeus)
  • Aigisthos (Aegisthus)
  • Aikhmalôtides (The Captive Women)
  • Aithiopes (The Ethiopians), or Memnon
  • Akhaiôn Syllogos (The Gathering of the Achaeans)
  • Akhilleôs Erastai ([male] Lovers of Achilles)
  • Akrisios
  • Aleadae (The Sons of Aleus)
  • Aletes
  • Alexandros (Alexander)
  • Alcmeôn
  • Amphiaraus
  • Amphitryôn
  • Amycos
  • Andromache
  • Andromeda
  • Antenoridai (Sons of Antenor)
  • Athamas (two versions produced)
  • Atreus, or Mykenaiai
  • Camicoi
  • Cassandra
  • Cedaliôn
  • Cerberus
  • Chryseis
  • Clytemnestra
  • Colchides
  • Côphoi (Mute Ones)
  • Creusa
  • Crisis (Judgement)
  • Daedalus
  • Danae
  • Dionysiacus
  • Dolopes
  • Epigoni (The Progeny)
  • Eriphyle
  • Eris
  • Eumelus
  • Euryalus
  • Eurypylus
  • Eurysaces
  • Helenes Apaitesis (Helen's Demand)
  • Helenes Gamos (Helen's Marriage)
  • Herakles Epi Tainaro (Hercules At Taenarum)
  • Hermione
  • Hipponous
  • Hybris
  • Hydrophoroi (Water-Bearers)
  • Inachos
  • Iobates
  • Iokles
  • Iôn
  • Iphigenia
  • Ixiôn
  • Lacaenae (Lacaenian Women)
  • Laocoôn
  • Larisaioi
  • Lemniai (Lemnian Women)
  • Manteis (The Prophets) or Polyidus
  • Meleagros
  • Minôs
  • Momus
  • Mousai (Muses)
  • Mysoi (Mysians)
  • Nauplios Katapleon (Nauplius' Arrival)
  • Nauplios Pyrkaeus (Nauplius' Fires)
  • Nausicaa, or Plyntriai
  • Niobe
  • Odysseus Acanthoplex (Odysseus Scourged with Thorns)
  • Odysseus Mainomenos (Odysseus Gone Mad)
  • Oeneus
  • Oenomaus
  • Palamedes
  • Pandora, or Sphyrokopoi (Hammer-Strikers)
  • Pelias
  • Peleus
  • Phaiakes
  • Phaedra
  • Philoctetes In Troy
  • Phineus (two versions)
  • Phoenix
  • Phrixus
  • Phryges (Phrygians)
  • Phthiôtides
  • Poimenes (The Shepherds)
  • Polyxene
  • Priam
  • Procris
  • Rhizotomoi (The Root-Cutters)
  • Salmoneus
  • Sinon
  • Sisyphus
  • Skyrioi (Scyrians)
  • Skythai (Scythians)
  • Syndeipnoi (The Diners, or, The Banqueters)
  • Tantalus
  • Telephus
  • Tereus
  • Teukros (Teucer)
  • Thamyras
  • Theseus
  • Thyestes
  • Troilus
  • Triptolemos
  • Tympanistai (Drummers)
  • Tyndareos
  • Tyro Keiromene (Tyro Shorn)
  • Tyro Anagnorizomene (Tyro Rediscovered).
  • Xoanephoroi (Image-Bearers)

Սոֆոկլեսն իր երկերի մասինԽմբագրել

Պլուտարքոսի տրակտատի մի պարբերության մեջ (De Profectibus in Virtute 7) Սոֆոկլեսը քննարկում է իր իսկ աճն իբրև գրող։ Պլուտարքոսի այս տրակտատի աղբյուրն ամենայն հավանականությամբ «Epidemiae of Ion of Chios» գիրքն է, որում պահպանվել են Սոֆոկլեսի շատ զրույցներ։ Ենթադրվում է, որ հենց այս գիրքն է պարունակում Սոֆոկլեսի կարծիքն իր զարգացման մասին, քանի որ Իոնը Սոֆոկլեսի ընկերն էր, իսկ Պլուտարքոսն էլ կիրառել է այդ գիրքը[32]։ Չնայած Պլուտարքոսի որոշ մեկնաբաններ կարծում են, որ Սոֆոկլեսն ասում է, թե ինքն ընդօրինակել է Էսքիլեսին, թարգմանությունը նույնը չի ասում, այլ այն, որ նա ծաղրել է Էսքիլեսի գրվածքները։ Ս․ Մ․ Բոուրան վիճարկում է թարգմանության հետևյալ տողը․ «Լիովին ուսումնասիրելով Էսքիլեսի մեծությունը, հետո իմ սեփական հայտնագործության ցավալի հնարամտությունը` այժմ երրորդ ելույթով փոխվում է մտքերի արտահայտման իմ ոճը՝ դառնալով առավել հղկված և արտահայտիչ»[33]։

Այստեղ Սոֆոկլեսն ասում է, որ ինքն ավարտել է Էսքիլեսի երկերի մակարդակը՝ նկատի ունենալով, որ անցել է Էսքիլեսի ոճն ընդօրինակելու փուլով, բայց արդեն ավարտել է այն։ Սոֆոկլեսի կարծիքը Էսքիլեսի մասին շատ խառն է։ Նա միանշանակորեն բավականին հարգում էր Էսքիլեսին և իր գործունեության վաղ շրջանում նրան նմանվելու փորձեր կատարել է, սակայն նա վերապահումներ ուներ Էսքիլեսի ոճի վերաբերյալ[34], որը և վերջ դրեց նրան ընդօրինակելուն։ Սոֆոկլեսի առաջին բեմելը, երբ նա ընդօրինակում է Էսքիլեսին, հիշատակվում է որպես «լեզվի էսքիլեսյան պերճանք»[35]։ Սոֆոկլեսի երկրորդ ելույթը ամբողջապես ինքնուրույն էր։ Նա ներկայացնում է հանդիսատեսի շրջանում զգացմունքներ արթնացնելու նոր ձևեր, ինչպես իր «Այասում», երբ Այասը ծաղրի է ենթարկվում Աթենեի կողմից, բեմը դատարկվում է, որպեսզի նա միայնակ լինի ինքնասպանություն կատարելու համար[36]։ Սոֆոկլեսը իր կայացմանն անդրադառնալով՝ հիշատակում է իր երրորդ ելույթը՝ տարբեր մյուս երկուսից։ Այս մեկի ժամանակ նա առավել մեծ ուշադրություն է դարձնում մտքերի արտահայտմանը։ Նրա կերպարները խոսում են շատ բնական ձևով և իրենց կերպարի ապրումներին համապատասխան արտահայտչականությամբ[37]։

ԳրականությունԽմբագրել

  • Beer, Josh (2004). Sophocles and the Tragedy of Athenian Democracy. Greenwood Publishing. 0-313-28946-8
  • Bowra C.M. (1940)։ «Sophocles on His Own Development»։ American Journal of Philology 61 (4): 385–401։ JSTOR 291377։ doi:10.2307/291377։ (subscription required (help)) 
  • Finkel Raphael։ «Adler number: sigma,815»։ Suda on Line: Byzantine Lexicography։ Վերցված է 2007-03-14 
  • Freeman, Charles. (1999). The Greek Achievement: The Foundation of the Western World. New York: Viking Press. 0-670-88515-0
  • Hubbard, Thomas K. (2003). Homosexuality in Greece and Rome: A Sourcebook of Basic Documents.
  • Johnson, Marguerite & Terry Ryan (2005). Sexuality in Greek and Roman Society and Literature: A Sourcebook. Routledge. 0-415-17331-0
  • Lloyd-Jones, Hugh & Wilson, Nigel Guy (ed.) (1990). Sophoclis: Fabulae. Oxford Classical Texts.
  • Lloyd-Jones, Hugh (ed.) (1994). Sophocles: Ajax. Electra. Oedipus Tyrannus. Edited and translated by Hugh Lloyd-Jones, Loeb Classical Library No. 20.
  • Lloyd-Jones, Hugh (ed.) (1994). Sophocles: Antigone. The Women of Trachis. Philoctetes. Oedipus at Colonus. Edited and translated by Hugh Lloyd-Jones, Loeb Classical Library No. 21.
  • Lloyd-Jones, Hugh (ed.) (1996). Sophocles: Fragments. Edited and translated by Hugh Lloyd-Jones, Loeb Classical Library No. 483.
  • Lucas, Donald William (1964). The Greek Tragic Poets. W.W. Norton & Co.
  • Plato. Plato in Twelve Volumes, Vols. 5 & 6 translated by Paul Shorey. Cambridge, MA, Harvard University Press; London, William Heinemann Ltd. 1969.
  • Schultz, Ferdinand (1835). De vita Sophoclis poetae commentatio. Phil. Diss., Berlin.
  • Scullion, Scott (2002). Tragic dates, Classical Quarterly, new sequence 52, pp. 81–101.
  • Seaford Richard A. S. (2003)։ «Satyric drama»։ in Simon Hornblower and Antony Spawforth։ The Oxford Classical Dictionary (revised 3rd ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 1361։ ISBN 978-0-19-860641-3 
  • Smith Philip (1867)։ «Sophocles»։ in William Smith։ Dictionary of Greek and Roman Biography and Mythology 3։ Boston: Little, Brown, and Company։ էջեր 865–73։ Արխիվացված է օրիգինալից 2 February 2007-ին։ Վերցված է 2007-02-19 
  • Sommerstein, Alan Herbert (2002). Greek Drama and Dramatists. Routledge. 0-415-26027-2
  • Sommerstein, Alan Herbert (2007). "General Introduction" pp. xi–xxix in Sommerstein, A.H., Fitzpatrick, D. and Tallboy, T. Sophocles: Selected Fragmentary Plays: Volume 1. Aris and Phillips. 0-85668-766-9
  • Sophocles. Sophocles I: Oedipus the King, Oedipus at Colonus, Antigone. 2nd ed. Grene, David and Lattimore, Richard, eds. Chicago: University of Chicago, 1991.
  • Encyclopædia Britannica, Inc. "Macropaedia Knowledge In Depth." The New Encyclopædia Britannica Volume 20. Chicago: Encyclopædia Britannica, Inc., 2005. 344–46.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #11925151n // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. 2,0 2,1 2,2 L. C. Sophocles // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 25. — P. 424–429.
  3. Любкер Ф. Iophon // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 665.
  4. Սոֆոկլես, Թոփչյան Արամ, Էդոյան Հենրիկ (2016)։ Մուրադյան Գոհար, ed.։ Ողբերգություններ։ Երևան: Զանգակ։ ISBN 9789939684482 
  5. Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Համբարձումյան Համազասպ Ասատուրի, Քալանթար Լևոն Ալեքսանդրի, eds. (1950)։ Հույն ողբերգակներ։ Երևան: Հայպետհրատ 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Sommerstein (2002), p. 41.
  7. The exact number is unknown, the Suda says he wrote 123, another ancient source says 130, but no exact number "is possible", see Lloyd-Jones 2003, p. 3.
  8. Suda (ed. Finkel et al.): s.v. Σοφοκλῆς.
  9. ՍոֆոկլեսԲրիտանիկա հանրագիտարանում
  10. 10,0 10,1 10,2 10,3 Freeman, p. 247.
  11. 11,0 11,1 11,2 Sommerstein (2007), p. xi.
  12. Lloyd-Jones 1994, p. 7.
  13. Սոֆոկլես (2016)։ Ողբերգություններ։ Երևան: Զանգակ։ էջեր 6–7։ ISBN 978-9939-68-448-2 
  14. Freeman, p. 246.
  15. Ողբերգություններ։ Երևան: Զանգակ։ 2016։ էջեր 9–10։ ISBN 978-9939-68-448-2 
  16. McGraw-Hill Encyclopedia of World Drama: An International Reference Work in 5 Volumes, Volume 1, "Sophocles".
  17. Beer 2004, p. 69.
  18. Clinton, Kevin "The Epidauria and the Arrival of Asclepius in Athens", in Ancient Greek Cult Practice from the Epigraphical Evidence, edited by R. Hägg, Stockholm, 1994.
  19. Lloyd-Jones 1994, pp. 12–13.
  20. Schultz 1835, pp. 150–1.
  21. Lucas 1964, p. 128.
  22. Cicero recounts this story in his De Senectute 7.22.
  23. Sommerstein (2002), pp. 41–42.
  24. Aristotle. Ars Poetica.
  25. The first printed edition of the seven plays is by Aldus Manutius in Venice 1502: Sophoclis tragaediae [sic] septem cum commentariis. Despite the addition 'cum commentariis' in the title, the Aldine edition did not include the ancient scholia to Sophocles. These had to wait until 1518 when Janus Lascaris brought out the relevant edition in Rome.
  26. Lloyd-Jones 1994, pp. 8-9.
  27. Scullion, pp. 85–86, rejects attempts to date Antigone to shortly before 441/0 based on an anecdote that the play led to Sophocles' election as general. On other grounds, he cautiously suggests c. 450 BC.
  28. 28,0 28,1 28,2 Sophocles, ed Grene and Lattimore, pp. 1–2.
  29. See for example: "Sophocles: The Theban Plays", Penguin Books, 1947; Sophocles I: Oedipus the King, Oedipus at Colonus, Antigone, University of Chicago, 1991; Sophocles: The Theban Plays: Antigone/King Oidipous/Oidipous at Colonus, Focus Publishing/R. Pullins Company, 2002; Sophocles, The Oedipus Cycle: Oedipus Rex, Oedipus at Colonus, Antigone, Harvest Books, 2002; Sophocles, Works, Loeb Classical Library, Vol I. London, W. Heinemann; New York,Macmillan, 1912 (often reprinted) - the 1994 Loeb, however, prints Sophocles in chronological order.
  30. Murray, Matthew, "Newly Readable Oxyrhynchus Papyri Reveal Works by Sophocles, Lucian, and Others", Theatermania, 18 April 2005. Retrieved 9 July 2007.
  31. Sophocles. Oedipus the King. The Norton Anthology of Western Literature. Gen. ed. Peter Simon. 8th ed. Vol. 1. New York: Norton, 1984. 648–52. Print. 0-393-92572-2
  32. Bowra, p. 386.
  33. Bowra, p. 401.
  34. Bowra, p. 389.
  35. Bowra, p. 392.
  36. Bowra, p. 396.
  37. Bowra, pp. 385–401.

Արտաքին հղումներԽմբագրել