Հարձակում Փերլ Հարբորի վրա

Հարձակում Փերլ Հարբորի վրա[5], անակնկալ ռազմական հարձակում Ճապոնական կայսրության ռազմածովային նավատորմի ավիացիայի կողմից ԱՄՆ-ի (չեզոք երկիր այդ ժամանակ) Փերլ Հարբոր նավահանգստի վրա, 1941 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան 08:00-ից քիչ առաջ։ Հարձակումը առիթ հանդիսացավ, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես մուտք գործի Երկրորդ համաշխարհային պատերազմ հաջորդ օրը։ Ճապոնանական կայսրությունը անվանեց հարձակումը Հավայան ռազմագործողություն կամ AI ռազմագործողություն[6][7], և Գործողություն Z պլանավորման ընթացքում[8]։ Ճապոնիան իրականացրեց հարձակումը, որպես կանխող գործողություն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի դեմ, վերջինիս կողմից Հարավ արևելյան Ասիայում հնարավոր գործողությունները կանխելու համար ընդդեմ Ճապոնիայի։ Ճապոնիան ութ ժամվա ընթացքում նաև կոորդինացրեց հարձակումներ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ֆիլիպինների, Գուամի, Ուեյք կղզու և Բրիտանական կայսրության կողմից վերահսկվող Մալայայի, Սինգապուրի ու Հոնկոնգի դեմ[9]։

Հարձակում Փերլ Հարբորի վրա
Երկրորդ համաշխարհային պատերազմի Ասիական Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ
Attack on Pearl Harbor Japanese planes view.jpg
Ճապոնական օդանավից արված լուսանկար հարձակման սկզբին։
Թվական Դեկտեմբերի 7, 1941 (1941-12-07)
Վայր ԱՄՆ Օահու, Հավայի տարածաշրջան
Արդյունք Ճապոննիայի տակտիկական հաղթանակ, ԱՄՆ-ի մուտք Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հասբեն Կիմմել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վալտեր Շորտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Ալֆրեդ Տեոբալդ
Ճապոնական կայսրություն Տյուիտի Նագումո
Ճապոնական կայսրություն Իսորոկու Յամամոտո
Ճապոնական կայսրություն Միտսուո Ֆուչիդա
Կողմերի ուժեր
8 մարտանավ
8 հածանավ
30 էսկադրային ականակիր
4 սուզանավ
3 առափնյա մոտորանավակ
47 այլ նավ[1]
≈390 օդանավ
Մոբիլ ստորաբաժանում․
6 ավիակիր
2 մարտանավ
2 ծանր հածանավ
1 թեթև հածանավ
9 էսկադրային ականակիր
8 մեծ նավ
23 թեթև սուզանավ
5 միջին սուզանավ
414 օդանավ
(353 մասնակցեցին հարձակման)
Կորուստներ
4 ռազմանավ խորտակվեց
4 ռազմանավ վնասվեց
1 նախկին ռազմանավ խորտակվեց
3 հածանավ վնասվեց[2]
3 էսկադրային ականակիր վնասվեց
3 այլ նավ վնասվեց
188 օդանավ շարքից դուրս եկան
159[3] օդանավ վնասվեց
2,335 սպանված
1,143 վիրավոր
4 միջին սուզանավ խորտակվեց
1 միջին սուզանավ առգրավվեց
29 օդանավ խոցվեց
74 օդանավ վնասվեց
64 սպանվածkilled
1 գերի[4]

Հարձակումն սկսվեց Հավայան ժամանակով առավոտյան 7:48-ին (18:18 GMT)։ Նավահանգստի վրա հարձակվեցին 353[10] օդանավ (ներառյալ կործանիչներ, ռմբակոչիչներ և տորպեդոյով ռմբակոծիչներ) երկու ալիքով, վեց ավիակրից[10]։ ԱՄՆ նավատոմի ութ ռազմանավերից բոլորը վնասվեցին, վեցը՝ խորտակվեցին։ Բոլորը բացի Արիզոնայից հետագայում վերականգնվեցին, վեցը վերադարձվեցին ծառայության և մասնակցեցին պատերազմին։ Ճապոնացիները խորտակեցին կամ վնասեցին երեք հածանավ, երեք էսկադրային ականակիր, մեկ հակաօդային ուսումնական նավ և մեկ ականակիր։ Ընդհանուր 188 ԱՄՆ-ի օդանավեր շարքից հանվեցին, 2․403 ամերիկացի զոհվեցին, 1178-ը վիրավորվեցին[11]։ Կարևոր բազային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են էլեկտրակայան, դոկեր, նավահանգստային կառուցներ, կայանման վայրեր և վառելիքային և զինապահեստներ, սուզանավային կայանատեղիներ հարձակման չեն ենթարկվել։ Ճապոնիայի կորուստները համեմատաբար քիչ էին՝ 29 օդանավ, հինգ միջին սուզանավ և 64 զինծառայող։ Սուզանավերից մեկի սպաներից մեկը գերեվարվել է[12]։

Ճապոնիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին նույն օրն ավելի ուշ, սակայն հայտարարումը չուղարկվեց մինչև մյուս օրը։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին, ինչին ԱՄՆ-ն պատասխանեց պատերազմի հայտարարումով Գերմանիային և Իտալիային։ Կային բազմաթիվ պատմական նախադեպեր, որ Ճապոնիան ռազմական գործողություն է սկսել առանց պատերազմ հայտարարելու, սակայն բանակցությունների ընթացքում հարձակումը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը իր ելույթում որակեց անպատիվ ամսաթիվ։ Առանց պատերազմ հայտարարելու հարձակման համար Փերլ Հարբորի վրա հարձակումը Տոկիոյի դատավարություններում որակվեց որպես պատերազմական հանցագործություն[13][14]։

Նախապատմություն և հակամարտությունԽմբագրել

Դիվանագիտական նախապատմությունԽմբագրել

Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը հավանական էր համարում յուրաքանչյուր կող և նախապատրաստվում էին 1920-ական թվականներին։ Հարաբերությունները երկու երկրների միջև պահպանվում էր առևրային գործընկերոջ մակարդակին[15][16]։ Անհամաձայնությունները լուրջ աճ չունեցան միչև Ճապոնիայի ներխուժումը Մանջուրիա 1931 թվականին։ Նույն տասնամյակի ընթացքում Ճապոնիան ընդարձակվեց Չինաստանում՝ բերելով Երկրորդ Սինո-ճապոնական պատերազմին 1937 թվականից։ Ճապոնիան մեծ ներուժ օգտագործեց Չինաստանը մեկուսացնելու համար։

 
Փերլ Հարբորը 1941 թվականի հոկտեմբերի 30-ին, տեսարան հարավ արևելքից։

1937 թվականի դեկտեմբերից սկսած իրադարձությունները, ինչպիսիք էին Ճապոնիայի հարձակումը ԱՄՆ Փանայ ռազմանավի վրա, Էլիսոնի պատահարը և Նանկինի կոտորածը փոխեցին Արևմտյան հասարակության կարծիքը Ճապոնիայի նկատմամբ։ Վախենալով Ճապոնիայի ընդարձակումից[17]՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և ՖՐանսիան օգնեցին Չինաստանին վարկերով և ռազմամթերքով։

1940 թվականին Ճապոնիան ներխուժեց Ֆրանսիական Հնդկաչին՝ փորձելով կտրել Չինաստան հասնող մատակարարումները։ Միացյալ Նահանգները դադարեցրին Ճապոնիա ներմուծել օդանավերի մասեր, մեքենաների պահեստամասեր և ավիացիոն բենզին, ինչը Ճապոնիան հանարեց ոչ բարեկամական քայլ։ Միացյալ Նահանգները չդադարեցրին նավթի մատակակարումը, մասնակի, մասամբ Վաշինգտոնում տիրող տրամադրության պատճառով, որ հաշվի առնելով ճապոնական կախվածությունը ամերիկյան նավթից, նման գործողությունը, ամենայն հավանականությամբ, կդիտարկվեր որպես ծայրահեղ սադրանք[18][16][19]։

1940 թվականի կեսին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը Խաղաղօվկիանոսյան նավատորմը Սան Դիեգոյից տեղափոխեց Հավայան կղզիներ[20]։ Նա նաև հրամայեց ռազմաբազա ստեղծել Ֆիլիպիններում՝ հույս ունենալով, որ այս գործողություններով կզսպի Ճապոնիայի ագրեսիան։ Քանի որ Ճապոնիայի բարձր հրամանատարությունը (սխալմամբ) կարծում էր, որ ցանկացած հարձակում Միացյալ Թագավորության Ասիական գաղությների վրա, ներառյալ Սինգապուրի վրա[21] կներքաշի ԱՄՆ-ին պատերազմի մեջ, ավերիչ կանխարգելիչ հարվածը, կարծես, միակ միջոցն էր ամերիկյան ռազմածովային ուժերի միջամտությունը կանխելու համար[22]։ Ներխուժումը Ֆիլիպիններ նույնպես անհրաժեշտ էին համարում Ճապոնիայի հրամանատարները։ ԱՄՆ-ն կարծում էր, որ Ֆիլիպինները կպաշտպանի 40,000 էլիտար զինվորով, չնայած Դուգլաս ՄակԱրթուրը գտնում էր, որ կպահանջվի 10 անգամ ավելի զորք։ 1941 թվականի սկզբին ԱՄՆ-ի պլանավորողներն ակնկալում էին, որ պատերազմի սկիզբը կհեռանան Ֆիլիպիններից։ Նույն տարեթվին ավելի ուշ Ադմիրա Թոմաս Չարլս Հարթը, ով Ասիայի նավատորմի հրամանատարն էր, տվել էր այդ նպատակով հրամաններ[23]։

Միացյալ Նահանգները վերջապես կտրեցին նավթի արտահանումները Ճապոնիա 1941 թվականի հուլիսին, Ֆրանսիական Հնդկաչինը նվաճելուց հետո, մասամբ ներքին նավթի սպառման ամերիկյան նոր սահմանափակումների պատճառով[24]։ Այս որոշումից հետո Ճապոնիան որոշեց նվաճել նավթով հարուստ Հոլադնիայի արևելահնդկական ընկերությունը։ Օգոստոսի 17-ին Ռուզվելտը զգուշացրեց Ճապոնիային, որ Ամերիկան հակընդեմ քայլեր կձեռնարկի, եթե հարձակման ենթարկվեց «հարևան երկրները»[25]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ships and District Craft Present at Pearl Harbor, 0800 7 December 1941 U.S. Navy Historical Center»։ History.navy.mil։ Արխիվացված է օրիգինալից July 10, 2011-ին։ Վերցված է July 5, 2015 
  2. CinCP report of damage to ships in Pearl Harbor from ibiblio.org/hyperwar.
  3. «Overview of The Pearl Harbor Attack, 7 December 1941»։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2010-ին։ Վերցված է October 5, 2014 
  4. Gilbert 2009, էջ. 272 .
  5. Morison 2001, էջեր. 101, 120, 250
  6. Prange, Gordon W., Goldstein, Donald, & Dillon, Katherine. The Pearl Harbor Papers (Brassey's, 2000), p. 17ff; Google Books entry on Prange et al.
  7. For the Japanese designator of Oahu. Wilford, Timothy. "Decoding Pearl Harbor", in The Northern Mariner, XII, #1 (January 2002), p. 32fn81.
  8. Fukudome, Shigeru, "Hawaii Operation". United States Naval Institute, Proceedings, 81 (December 1955), pp. 1315–1331
  9. Gill G. Hermon (1957)։ Royal Australian Navy 1939–1942։ Australia in the War of 1939–1945. Series 2 – Navy 1։ Canberra: Australian War Memorial։ էջ 485։ LCCN 58037940։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2009-ին։ Վերցված է June 16, 2015 
  10. 10,0 10,1 Parillo 2006, էջ. 288
  11. «Pearl Harbor Facts»։ About։ Վերցված է October 5, 2014 
  12. «Kazuo Sakamaki, 81, Pacific P.O.W. No. 1»։ The New York Times։ December 21, 1999 
  13. Yuma Totani (April 1, 2009)։ The Tokyo War Crimes Trial: The Pursuit of Justice in the Wake of World War II։ Harvard University Asia Center։ էջ 57 
  14. Stephen C. McCaffrey (September 22, 2004)։ Understanding International Law։ AuthorHouse։ էջեր 210–229 
  15. GPO 1943, էջ. 96
  16. 16,0 16,1 GPO 1943, էջ. 94
  17. Werner Gruhl (2007)։ Imperial Japan's World War Two: 1931–1945։ Transaction Publishers։ էջ 39։ ISBN 978-0-7658-0352-8 
  18. Worth Roland H., Jr. (January 27, 2014)։ No Choice but War: The United States Embargo Against Japan and the Eruption of War in the Pacific։ Jefferson, North Carolina: McFarland, Incorporated։ ISBN 978-0786477524 
  19. Toland, Japan's War.[պարզաբանել]
  20. Shift Of Our Fleet To Atlantic Studied, New York Times, June 23, 1940, "Except for the Atlantic Battle Squadron, the entire fleet is now in the Pacific, based at Pearl Harbor, Hawaii."
  21. Harper Tim (2009-09-07)։ «Japan's gigantic second world war gamble»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2016-12-07 
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Edward S. Miller (2007), War Plan Orange: The U.S. Strategy to Defeat Japan, 1897–1945, Naval Institute Press, pp. 63, ISBN 978-1-59114-500-4, https://books.google.com/books?id=uZ0Bw4c8vKwC 
  24. GPO 1943, էջ. 125
  25. Chapter IV The Showdown With Japan August–December 1941 Strategic Planning for Coalition Warfare, 1941–1942