Իոսիֆ Ստալին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստալին (այլ կիրառումներ)
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին (ռուս.՝ Иосиф Виссарио́нович Ста́лин, ի ծնե՝ Իոսեբ Բեսարիոնիս ձե Ջուղաշվիլի (վրաց.՝ იოსებ ბესარიონის ძე ჯუღაშვილი), դեկտեմբերի 18, 1878[1][2][3][…], Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][8][9] - մարտի 5, 1953[4][5][6][…], Կունցևոյի ամառանոց, Վոլինսկոյե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[10]), բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային կուսակցական, քաղաքական և զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։
Իոսիֆ Ստալին Иосиф Сталин იოსებ სტალინი | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 3, 1922 - հոկտեմբերի 16, 1952 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մոլոտով (պատասխանատու քարտուղար) | ||
Հաջորդող | Գեորգի Մալենկով (դե ֆակտո) | ||
| |||
մայիսի 6, 1941 - մարտի 5, 1953 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մոլոտով | ||
Հաջորդող | Գեորգի Մալենկով | ||
| |||
նոյեմբերի 25, 1917 - հունվարի 20, 1918 | |||
Նախորդող | Պաշտոնը ստեղծվեց | ||
Հաջորդող | Պաշտոնը լուծարվեց | ||
| |||
մարտի 15, 1946 - մարտի 3, 1947 | |||
Նախորդող | նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար | ||
Հաջորդող | Նիկոլայ Բուլգանին | ||
| |||
1917 - հուլիսի 7, 1923 | |||
Նախորդող | Պաշտոնը ստեղծվեց | ||
Հաջորդող | Պաշտոնը լուծարվեց | ||
| |||
հուլիսի 19, 1941 - փետրվարի 25, 1946 | |||
Նախորդող | Սեմյոն Տիմոշենկո | ||
Հաջորդող | նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար | ||
Կուսակցություն՝ | ՌՍԴԲԿ (1901-1918) ԽՄԿԿ (1918–1953) | ||
Կրթություն՝ | Թբիլիսիի հոգևոր ճեմարան (մայիսի 29, 1899) և Գորիի ծխական դպրոց (հունիս 1894) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հեղափոխական, հրապարակախոս, պետական գործիչ և լեզվաբան | ||
Ազգություն | վրացի | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1878[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | մարտի 5, 1953[4][5][6][…] (74 տարեկան) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Դինաստիա | Ստալինների ընտանիք[7] | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ | ||
Ի ծնե անուն | վրաց.՝ იოსებ ბესარიონის ძე ჯუღაშვილი | ||
Հայր | Վիսարիոն Ջուղաշվիլի | ||
Մայր | Եկատերինա Գելաձե | ||
Ամուսին | Եկատերինա Սվանիձե (1906-1907) Նադեժդա Ալիլուևա (1919-1932) | ||
Զավակներ | Յակով Ջուղաշվիլի Վասիլի Ջուղաշվիլի Սվետլանա Ալիլուևա Արտյոմ Սերգեև (որդեգրված) | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ |
Խորհրդային Միության հերոս | ||
1920-ական թվականներին դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, նաև ամբողջ Խորհրդային Միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ։ Նրա կառավարման տարիներին 1930-ական թվականների բռնաճնշումները դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, որտեղ տառապում էին անհիմն մեղադրանքներով դատապարտված բազում մարդիկ։
Ծայրահեղ բռնի միջոցներով Ստալինը իրականացրել է ԽՍՀՄ ինդուստրացումն ու կոլեկտիվացումը։ Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս՝ Վոլգոգրադ) քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») ժամանակ (1941 թվականի օգոստոսի 8-ից) և հետպատերազմյան շրջանում եղել է ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար։ Կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը։ Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը։ Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել նացիստական Գերմանիային։ Ստալինին նաև շնորհվել է «Գեներալիսիմուս» կոչումը։
Հետպատերազմյան տարիներին Ստալինի նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները։
Մահացել է 1953 թվականին՝ 74 տարեկան հասակում։ Թաղմանը մասնակցում էին Մոսկվայի գրեթե բոլոր բնակիչները։ Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել։ Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի և Ի. Ստալինի դամբարան)։ Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին՝ 1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի պանթեոնում։
Համարվելով 20-րդ դարի ամենանշանավոր դեմքերից մեկը, Ստալինը միջազգային մարքսիստ–լենինիստական շարժման մեջ համատարած անձի պաշտամունքի սուբյեկտ էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Ստալինի ժողովրդականությունը Ռուսաստանում չի նվազել։ Այնուամենայնիվ, ստալինյան ամբողջատիրական համակարգը պատասխանատու է զանգվածային բռնաճնշումների, էթնիկական զտումների, զանգվածային տեղահանությունների, մահապատիժների և արհեստական սովերի համար, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ։
Ծագում
խմբագրելԻոսիֆ Ջուղաշվիլին ծնվել է վրացու ընտանիքում (մի շարք աղբյուրներում հնչում է Ստալինի նախնիների օսեթական ծագման օսեթական ծագման մասին վարկածը[փա՞ստ]) Թիֆլիսի նահանգի Գորի քաղաքում։ Ստալինի կենդանության տարիներին և նրա մահից հետո երկար ժամանակ համարվում էր, որ նա ծնվել է 1879 թվականի դեկտեմբերի 9 (21)-ին, սակայն ուշ հետազոտությունները[11][12] հաստատել են ծննդյան այլ ամսաթիվ՝ 1878 թվականի դեկտեմբերի 6 (18) և մկրտման ամսաթիվը՝ 1878 թվականի դեկտեմբերի 17 (29)։
Ստալինն ուներ մարմնական թերություններ՝ ձախ ոտքի երկրորդ և երրորդ մատների սերտաճում, դեմքը մաշկային թերություններով էր։ 1885 թվականին նրան վրաերթի է ենթարկում մի կառք[13], որի հետևանքով տղան ստանում է ձեռքի լուրջ վնասվածք և հետագայում նրա ձեռքը մինչև վերջ չէր բացվում արմունկի մասում, այդ պատճառով էլ թվում էր աջ ձեռքից կարճ։ Ստալինը ցածրահասակ էր՝ 160 սմ։
Ծնողներ
խմբագրելՀայրը՝ Վիսարիոն Ջուղաշվիլին (Բեսո), ծագում էր Թիֆլիսի նահանգի Դիդի-Լիլո գեղջկական գյուղից, մասնագիտությամբ կոշկակար էր։ Ալկոհոլի ազդեցության տակ և կատաղության նոպաների ժամանակ[14] նա դաժանորեն ծեծի էր ենթարկում կնոջը՝ Եկատերինային և փոքր տղային՝ Սոսոյին (Իոսիֆին)[15][16][17][18]։ Պատահել են դեպքեր, երբ երեխան փորձում էր պաշտպանել մորը ծեծից։ Սակայն հայրը դանակ է նետել Վիսարիոնի վրա և արագ փախել[19]։ Գորիի ոստիկաններից մեկի տղայի պատմելով[20]՝ մի անգամ էլ Վիսարիոնը տուն է ներխուժել, որտեղ Եկատերինան և փոքր տղան՝ Սոսոն էին, հարձակվել է վերջիններիս վրա՝ գլխի վնասվածք հասցնելով տղային։
Իոսիֆը երրորդ երեխան էր ընտանիքում, մյուս երկու նորածինները մահացել են։ Իոսիֆի ծնունդից որոշ ժամանակ հետո հոր գործերը վատացել են[21], որից հետո հայրը սկսել է խմել։ Ընտանիքը հաճախ էր փոխում իր բնակավայրը։ Ի վերջո Վիսարիոնը լքեց կնոջը՝ փորձելով վերցնել տղային իր մոտ, սակայն Եկատերինան երեխային չտվեց Վիսարիոնին[21]։
Երբ Սոսոն տասնմեկ տարեկան էր, Վիսարիոնը մահացավ. ինչ-որ մեկը դանակահարել էր նրան[22]՝ հարբած կռվի մեջ ընկնելու ժամանակ։ Այդ ընթացքում Սոսոն էլ շատ ժամանակ էր անցկացնում փողոցում՝ Գորիի երիտասարդ ավազակների հետ[23]։
Մայրը՝ Եկատերինան, ծագում էր Գամբարեուլի գյուղից, ճորտային գյուղացու (այգեպանի)՝ Գելաձեի ընտանիքից, օրավարձով աշխատող էր։ Եղել է ծանր աշխատանքով ծարնաբեռնված կին, ով հաճախ էր ծեծի ենթարկում ողջ մնացած իր միակ տղային[14], սակայն ամբողջ հոգով նվիրված էր նրան[24][25][26]։ Ստալինի մանկության ընկեր՝ Դավիթ Մաչավարիանին ասում էր. «Կատոն Իոսիֆին շրջապատել էր չափից դուրս մայրական սիրով և գայլուհու նման պաշտպանում էր ամեն ինչից ու ամեն մեկից»[27]։ Սակայն որոշ աղբյուրների համաձայն Եկատերինան հիասթափված էր, քանի որ իր տղան այդպես էլ հոգևորական չդարձավ[14]։
Հեղափոխական գործունեության վաղ շրջան
խմբագրել1886 թվականին Եկատերինա Գեորգիևնան ուզում էր Իոսիֆին ուսման տալ Գորիի հոգևոր ուսումնարանում, սակայն քանի որ Իոսիֆը բացարձակապես չէր տիրապետում ռուսերենին, այնտեղ ընդունվել չհաջողվեց։ 1886-1888 թվականներին Իոսիֆին ռուսերեն սովորեցնելու գործը մոր խնդրանքով իրենց վրա վերցրեցին քահանա Քրիստոփոր Չերկվիանիի երեխաները։ Արդյունքում 1888 թվականին Սոսոն ընդունվեց ուսումնարանին կից ոչ թե առաջին նախապատրաստական դասարան, այլ միանգամից երկրորդ։ Հաջորդ տարվա սեպտեմբերին ընդունվեց ուսումնարանի առաջին դասարան, որն ավարտեց 1894 թվականի հունիսին։
1894 թվականի սեպտեմբերին Իոսիֆը ընդունելության քննություններ հանձնեց և ընդունվեց Թիֆլիսի ուղղափառ հոգևոր ճեմարան։ Այնտեղ նա ծանոթացավ մարքսիզմին և 1895 թվականին կապեր հաստատեց հեղափոխական մարքսիստների գաղտնի խմբի հետ, ովքեր Անդրկովկաս էին ուղարկվել կառավարության կողմից։ Հետագայում Ստալինը հիշում էր․ «Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվեցի 15 տարեկան հասակում, երբ կապվեցի ռուս մարքսիստների գաղտնի խմբի հետ, ովքեր այն ժամանակ ապրում էին Անդրկովկասում։ Այդ խմբերը մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա, որի արդյունքում ձևավորվեց մարքսիստական գաղտնի գրականության հանդեպ իմ սերը»[28]։
Անգլիացի պատմաբան Սայմոն Սեբակ-Մոնտեֆիորեի կարծիքով Ստալինը շատ տաղանդավոր աշակերտ էր, ով բոլոր առարկաներից բարձր գնահատականներ էր ստանում՝ մաթեմատիկայից, աստվածաբանությունից, հունարենից, ռուսաց լեզվից և այլն։ Ստալինին դուր էր գալիս պոեզիան, և երիտասարդ տարիքում նա գրում էր վրացերեն բանաստեղծություններ[29], որոնք ուշադրության են արժանացել ընթերցողի կողմից[30]։
1931 թվականին գերմանացի գրող՝ Էմիլ Լյուդվիգի հետ ասուլիսի ժամանակ, այն հարցին, թե «Ի՞նչը Ձեզ տարավ դեպի ընդդիմություն, միգուցե ծնողների վատ վերաբերմո՞ւնքը․․․»։ Ստալինը պատասխանել է. «Ո՛չ։ Իմ ծնողները բոլորովին էլ վատ չեն վարաբերվել ինձ։ Այլ հարց է՝ հոգևոր վարժարանը, որտեղ ես այդ ժամանակ սովորում էի։ Ծաղրանքի ռեժիմի և ճիզվիտական մեթոդների դեմ բողոքների պատճառով, որոնք կային ճեմարանում, ես պատրաստ էի դառնալ և իրոք դարձա հեղափոխական, մարքսիզմի կողմնակից…»[31]։
1898 թվականին Ջուղաշվիլին, հեղափոխական Վանո Ստուրուայի տանը, աշխատողների հետ հանդիպման ժամանակ, քարոզչի փորձ ստացավ և շուտով սկսեց ղեկավարել երիտասարդ երկաթուղայինների աշխատողներից կազմված խմբակը[32]. դասեր էր անցկացնում խմբակների համար և նույնիսկ մարքսիստական դասընթացների ծրագրեր էր կազմում նրանց համար[30]։ Նույն թվականի օգոստոսին Իոսիֆը մտնում է վրացական «Մասամե-դասի»[33] («Երրորդ խումբ») սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ։ Վ. Զ.Կեցխովելիի և Ա. Գ. Ջուղաշվիլիի հետ նա կազմում է այդ կազմակերպության հեղափոխական փոքրամասնության հիմքը[34], որի մեծամասնությունը «օրինական մարքսիզմի» հետևորդներ էին և հարում էին բուրժուական ազգայնականությանը։
1899 թվականի մայիսի 29-ին, կրթության հինգերորդ տարում նա հեռացվեց ճեմարանից «անհայտ պատճառով քնությանը չներկայանալու համար» (հավանաբար հեռացման պատճառը Իոսիֆ Ջուղաշվիլիի գործունեությունն էր՝ ճեմարանում աշակերտներին և երկաթուղային աշխատողներին մարքսիզմ քարոզելը)[35][36]։ Իր վկայականում ասվում է, որ նա ավարտել է չորս դասարան և ազգային վարժարաններում կարող է որպես ուսուցիչ աշխատել[13]։
Ճեմարանից հեռացվելուց հետո որոշ ժամանակ Ջուղաշվիլին աշխատում էր որպես կրկնուսույց[30]։ Նրա աշակերտներից էր նաև մանկության մտերիմ ընկերը՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը (ապագա հեղափոխական Կամոն)։
1899 թվականի դեկտեմբերի վերջերին Ջուղաշվիլին որպես դիտորդ ընդունվում է Թիֆլիսի ֆիզիկական աստղադիտարան[30]։
1900 թվականի ապրիլի 23-ին Իոսիֆ Ջուղաշվիլին, Վանո Ստուրուան և Զակրո Չոդրիաշվիլին կազմակերպեցին աշխատանքային մայովկա՝ մայիսմեկյան անլեգալ ժողով, որի ժամանակ հավաքվեցին 400-500 աշխատող։ Ցույցի ժամանակ ելույթ ունեցավ նաև Իոսիֆը։ Այդ ելույթը Ստալինի առաջին ելույթն էր հասարակության առջև։ Այդ թվականի օգոստոսին Ջուղաշվիլին մասնակցեց Թիֆլիսի աշխատավորների մեծ խմբի գործադուլի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև իրականացմանը։ Բողոքի ցույցերի կազմակերպմանը մասնակցեցին նաև հեղափոխական-աշխատողներ՝ Մ. Ն. Կալինինը (Պետերբուրգից Կովկաս էր ուղարկվել), Ս. Յ. Ալլիլուևը, ինչպես նաև Մ. Զ. Բոչորիձեն, Ա.Գ. Օկուաշվիլին, Վ. Ֆ. Ստուրուան։ Օգոստոսի 1-ից 15-ը գործադուլին մասնակցեցին շուրջ չորս հազար մարդ։ Արդյունքում ձերբակալվեցին ավելին քան հինգ հարյուր գործադուլի մասնակիցներ։
1901 թվականի մարտի 21-ին ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց աստղադիտարանում, որտեղ ապրում և աշխատում էր Ջուղաշվիլին։ Այնուամենայնիվ, նա խույս տվեց ձերբակալումից, անօրինական կերպով դարձավ ընդհատակյա գործիչների հեղափոխական[30]։
Ճանապարհ դեպի իշխանություն
խմբագրելՄինչև 1917 թվական
խմբագրել1901 թվականի սեպտեմբերին Բաքվում Լադո Կեցխովելու կողմից հիմնված «Նինա» տպարանում սկսեց տպագրվել անօրինական «Բրձոլա» («Պայքար») թերթը։ Առաջին համարի առաջին էջը պատկանում էր քսաներկուամյա Իոսիֆ Ջուղաշվիլիին։ Այս հոդվածը Ստալինի հայտնի առաջին քաղաքական աշխատանքն էր[30]։
1901 թվականի նոյեմբերին նա մտավ Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության (ՌՍԴԱԿ) Թիֆլիսի կոմիտեի շարքերը, որի հանձնարարականով նույն ամսին մեկնեց Բաթում, որտեղ մասնակցում է էսդեկովյան կազմակերպության ստեղծմանը[30]։ Կուսակցական մականունը Կոբա։
1903 թվականին՝ ռուսական սոցիալ-դեմոկրատների՝ բոլշևիկներ և մենշևիկների պառակտումից հետո, միացավ բոլշևիկներին[37]։
1905 թվականի դեկտեմբերին ՌՍԴԱԿ-ի Կովկասյան միության կողմից որպես պատվիրակ Թամերֆորսում (Ֆինլանդիա)[38] մասնակցում է ՌՍԴԱԿ-ի առաջին համագումարին, որտեղ առաջին անգամ անձամբ հանդիպեց Վ. Ի. Լենինին։
1906 թվականի մայիսին որպես Թիֆլիսի պատվիրակ Ստոկհոլմում մասնակցում է ՌՍԴԱԿ չորրորդ համագումարին, որը նրա առաջին արտերկրա ուղևորությունն էր։
1906 թվականի հուլիսի 16-ի գիշերը Թիֆլիսի Սուրբ Դավիթ եկեղեցում Իոսիֆ Ջուղաշվիլին ամուսնանում է Եկատերինա Սվանիձեի հետ։ Այս ամուսնությունից 1907 թվականին ծնվում է Ստալինի առաջին որդին՝ Յակովը։ Տարեվերջին Ստալինի կինը մահանում է տիֆից։
1907 թվականին Ստալինը պատվիրակ է Լոնդոնում ՌՍԴԱԿ-ի հինգերորդ համագումարում։
Մի շարք պատմաբանների կարծիքով, 1907 թվականի ամռանը Ստալինը մասնակից է դառնում այսպես կոչված «Թիֆլիսյան բռնագրավմանը»[39] (բռնագրավված փողերը[13][40] նախատեսված էին կուսակցության ծախսերի համար)։
1910 թվականից Ստալինը հանդիսանում էր Կովկասի գծով կուսակցության Կենտկոմի լիազոր անձը («Կենտկոմի լրտես»)[41]։
1912 թվականի հունվարին ՌՍԴԱԿ-ի Կենտկոմի պլենումում տեղի ունեցած ՌՍԴԱԿ վեցերորդ (Պրահայի)[36] Համառուսաստանյան համագումարից հետո, Լենինի առաջարկով[42] Ստալինը համատեղության կարգով նաև ընտրվում է Կենտկոմ և ՌՍԴԱԿ Կենտկոմի Ռուսական բյուրո։
1912-1913 թվականներին, աշխատելով Պետերբուրգում, բոշլևիկյան «Պրավդա» թերթի գլխավոր աշխատակիցներից մեկն էր։
1912 թվականին[43] Իոսիֆ Ջուղաշվիլին վերջնականապես ընդունում է «Ստալին» կեղծանունը[44]։
1913 թվականի մարտին Ստալինը հերթական անգամ ձերբակալվեց, բանտ նետվեց և աքսորվեց Ենիսեյան նահանգի Տուրուխանյան երկրամաս, որտեղ մնաց մինչ 1916 թվականի աշնան վերջը։ Աքսորի ժամանակ նամակագրական կապ կար Լենինի հետ։ Ավելի ուշ Ստալինի աքսորը շարունակվում էր Աչինսկ քաղաքում, որտեղից 1917 թվականի մարտի 12-ին վերադարձավ Պետրոգրադ։
1917 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությանը հաջորդած Ռուսական քաղաքացիական պատերազմում բոլշևիկները հաղթանակ են տանում և գալիս են իշխանության՝ 1922 թվականին ստեղծելով Խոհրդային Միությունը։ Երկու տարի անց, Վլադիմիր Լենինի մահվանից անմիջապես հետո Ստալինն աքսորում է Լև Տրոցկիին և դառնում ԽՍՀՄ-ի ղեկավարը։
Ղեկավարությունը 1920-ականներին և 1930-ականներին
խմբագրելԼենինի թաղման հոգսերն ստանձնելուց և կատարելուց հետո Ստալինը, քանի որ Առաջին Համաշխարհային պատերազմից և Ռուսական քաղաքացիական պատերազմից սովն ու աղքատությունն էլ ավելի էին սրվել, բազում հնգամյա ծրագրեր է մշակում Սովետական Միության արդյունաբերությունը զարգացնելու համար։ Նրա օրոք նաև փոխվում է հին օրացույցը, որն օգտագործվում էր Ռուսական Կայսրությունում։
Չնայած այդ ամենին, մարդկանց ավելի բուռն ալիքներով սկսեցին աքսորել Սիբիր։ Գուլագներում տիրող վիճակն էլ ավելի վատացավ։ Սկսվեց Մեծ Բռնաճնշումը։ Դրա հետրևանքով բազում մտավորականներ Միության բոլոր անկյուններից (այդ թվում՝ նաև Հայաստանից, օրինակ՝ Եղիշե Չարենցը) աքսորվեցին և ենթարկվեցին մահապատժի։
Մահապատժի էին ենթարկվում նաև բարձր պաշտոն ունեցող մարդիկ, օրինակ՝ Նիկոլայ Եժովը, ով պատասխանատու էր բազում մարդկանց աքսորվելուն և մահապտժի ենթարկվելուն։ Այդպիսի մարդկանց սպանելուց հետո Ստալինի լուսանկարներից հանում՝ «ջնջում» էին նրանց։
Ստալինի հրամանով էլ 1930-ականների սկզբին կազմակերպվում է Հոլոդոմորը, որի պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ սովամահ են լինում։
Երկրորդ Համաշխարհային պատերազմ, դրանից առաջ և հետո (1939 - 1945)
խմբագրել1932 թվականին Սովետական Միության և Ճապոնական Կայսրության միջև սկսվեցին սահմանային կոնֆլիկտներ Չինաստանի հյուսիսային հատվածում՝ Մանչուրիայում, որն օկուպացվել էր ճապոնացիների կողմից։ Սակայն պաշտոնապես պատերազմ չհայտարարվեց, քանի որ ըստ Ստալինի ԽՍՀՄ-ն դեռ պատրաստ չէր։ Դրա պատճառով էլ Խալխին Գոլի ճակատամարտում սովետական հաղթանակից հետո կնքվում է հաշտության պայմանագիր։
Այդ ընթացքում Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը, և մի շարք Եվրոպական երկրներում սկսեցին հաստատվել ֆաշիստական կառավարություններ։ Դրա պատճառով Եվրոպայում կոմունիստներին սկսեցին ավելի շատ նեղել։ Օրինակ՝ Ավստրիայում 1934 թվականին սկսվեց կարճ քաղաքացիական պատերազմ կոմունիստների և ֆաշիստների միջև, որն ավարտվեց վերջինների հաղթանակով։
Ստալինին այս ամենը դուր չէր գալիս, քանի որ Արևմուտքում ավելի էին ուժեղանում նացիստները, իսկ Արևելքում՝ իմպերիալիստ ճապոնացիները։ Նրա հրամանով Իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ օգնություն տրամադրվեց հակա-ֆաշիստներին, չնայած, որ նրանք պարտվեցին։ Ստալինը նաև ցանկություն հայտնեց աջակցելու Չեխոսլովակիային, որը որոշ պատճառներով չստացվեց։
Սակայն Գերմանիան առաջարկում է ստորագրել մի պայմանագիր, ըստ որի նրանց միջև ոչ մի պատերազմ չի լինի, և թե ինչպես նրանք կկիսեն Արևլեյան Եվրոպական երկրներ և տարածքներ, որոնք Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռուսական Կայսրությունից անկախություն էին ձեռք բերել։ Ստալինը համաձայնում է, և ստորագրվում է Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը, ինչից ԽՍՀՄ-ն շատ տարածքներ է ձեռք բերում։
Բայց, 1941 թվականի հունիսի 22-ին Նացիստական Գերմանիան հարձակվում է Սովետական Միության վրա՝ խզելով պայմանագիրը։ Սկսվում է Մեծ Հայրենական Պատերազմը։ Ստալինի համար սա շոկային էր։ Պատերազմի ընթացքում Ստալինը հիմնականում մնում է Մոսկվայում, նույնիսկ Մոսկվայի ճակատամարտի ընթացքում։
Երբ նացիստները գրոհում են դեպի Ստալինգրադ քաղաքը, որն անվանվել էր ղեկավարի անունով, Ստալինը հրամայում է, որ ոչ ոք «ոչ մի քայլ հետ» չգնա։ Այդ քաղաքը ոչ միայն կարևոր էր աշխարհագրական առումով, այլ նաև իր անվանումով։ Ստալինգրադի ճակատամարտը դառնում է ամենաարյունահեղը՝ մարդկության պատմության մեջ։ Այն ավարտվում է Կարմիր բանակի հաղթանակով։
Պատերազմի ընթացքում Ստալինը հանդիպում է Բրիտանական Կայսրության վարչապետ Ուինսթոն Չերչիլի և ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ Թեհրանում և Ղրիմի Յալտա քաղաքում, որտեղ որոշվում են մի շարք կարևոր հարցեր։
Նացիստների պարտությունից հետո ԽՍՀՄ-ն խզում է հաշտության պայմանագիրը և հարձակվում է Գերմանիայի դաշնակից Ճապոնական Կայսրության վրա։ Բայց Ստալինն իրեն կրկին դավաճանված է զգում, երբ ԱՄՆ-ը Ճապոնիայի վրա է գցում ատոմային ռումբերը և ամբողջությամբ օկուպացնում այն, թեպետ սկզբում ծրագրված էր այն բաժանել Սովետական Միության հետ։
Իոսիֆ Ստալինը հետպատերազմյան շրջանում օգնություն է տրամադրում Չինաստանի և Կորեայի կոմունիստներին, որի շնորհիվ ԽՍՀՄ-ը ձեռք է բերում իր համար կարևոր դաշնակիցներ։
Գաղափարական հիմնավորումներ
խմբագրելՍտալինի ելույթները որպես կանոն գաղափարապես հիմնավորված էին լինում․ հղումներ էր կատարում Լենինից, եթե համապատասխան մեջբերում կար, իսկ եթե նման մեջբերում չկար, նոր դոգմա էր հորինում։ Այդ գաղափարական հիմնավորումը հենված էր լինում դասակարգերի և դասակարգային պայքարի հայեցակարգի վրա։ Բայց Լենինը, ինչպես նաև Մարքսը, դասակարգային հասարակությունում էր դիտարկում պատմական գործընթացներում և մարդկանց վարքում դասակարգերի և դասակարգային պայքարի հետաքրքրությունները, իսկ սոցիալիզմը համարվում էր անդասակարգ հասարակություն (1936 թվականին Ստալինն էր այդպես հայտարարել) և այդ իսկ պատճառով որևէ հասարակական-քաղաքական երևույթ դասակարգային պայքարով չէր կարելի հիմնավորել։ Մյուս կողմից, ինչպես բացատրել վնասարարների, դիվերսանտների, մարդասպանների գոյությունը ԽՍՀՄ-ում, որոնցից տարեկան 10 մլն մարդ համակենտրոնացման ճամբարների շարքերն էր համալրում։
Ահա նրանք էլ, այդ «կենդանի մարդիկ» միավորվելով դասկարգի մեջ այս անդասակարգ հասարակությունում, Ստալինի հետ «մահացու պայքար էին մղում»։
Կյանքի վերջին օրեր
խմբագրելՊետական անվտանգության ոչ պաշտոնական աշխատակցուհի Տիմոշչուկի նամակից Ստալինը տեղեկանում է իր անձնական բժիշկ Վինոգրադովը դավադրություն է կազմակերպում։ «Բժիշկների գործով»․ ձերբակալվեցին Ստալինի անձնական բժիշկները և շատ չանցած «խոստովանեցին իրենց մեղքը»։ «Բժիշկ-վնասարարների մերկացման գործում կառավարությանը ցուցաբերած օժանդակության համար» 1953 թվականի հունվարի 21-ին Լիդիա Տիմոշչուկը պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Այս պարգևատրությունը բացահայտ կոչ էր հասարակությանը․ գրեք մատնություններ և նույնպես կպարգևատրվեք[45]։
Ստալինի մահից հետո «բժիշկների գործը» վերանայելով, եզրակացրեցինք, որ այդ ամոթալի գործը հենց Ստալինի կողմից էր հորինված։ Նա չհասցրեց այդ գործը ավարտին հասցնել։ - Նիկիտա Խրուշչով, «ԽՄԿԿ 20–րդ համագումարի փակ նիստի հաշվետվություն», էջ 44
|
Բերիան առաջարկում է իր բժշկի ծառայություները, սակայն Ստալինը մերժում է և այլևս մոտ չի թողնում որևէ բժշկի, այլ ինքնուրույն է բուժվում՝ մնալով առանց բժշկի հսկողության։
Ամենից շատ վախենում էր թունավորումից։ Նրան մատուցված յուրաքանչյուր հացի, մսի, մրգերի հետ կցված էր լինում թունագետի ստորագրությամբ և կնիքով հաստատված «ակտ»՝ «թունավորող նյութեր հայտնաբերված չեն» մակագրությամբ։ Երբեմն բժիշկ Դյակովը հայտնվում էր Կրեմլի մեր բնակարանում իր անոթներով և բոլոր սենյակներից օդի նմուշներ էր վերցնում։ - Ս․ Ալելուևա․ «Միայն մեկ տարի», էջ 335-336
|
Պատմությունը հիշում է, որբ բժիշկների դիմակի տակ գործել են մարդասպաններ և Հայրենիքի դավաճաններ «բժիշկներ» Լևինի, Պլետնյովի տիպի, որոնք Խորհրդային Միության թշնամիների հանձնարարությամբ կանխամտածված սխալ բուժմամբ սպանեցին մեծագույն ռուս գրող Մաքսիմ Գորկիին, Խորհրդային պետության նշանավոր գործիչ Վալերի Կույբիշևին և Վյաչեսլավ Մենժինսկիին։ - Ստալին, «Պրավդա», 1953 թվականի հունվարի 13
|
Լև Լևինը (1870-1938) Ստալինի նախկին բժիշկն էր, իսկ հիմա՝ Վլադիմիր Վինոգրադովն (1882-1964) էր։ Ըստ Ստալինի երկուսն էլ ուզում էին նրան սպանել, բայց ինքը կենդանի մնաց իր անձնական զգոնության շնորհիվ։ ՆԳ Ժողկոմի օրգանները ոչ այն ժամանակ (Հենրիխ Յագոդա (1934-1936)), ոչ էլ հիմա (Լավրենտի Բերիա) ժամանակին չբացահայտեցին «բժիշկների շրջանում վնասարար, ահաբեկչական կազմակերպության» նպատակները։ Յագոդան չբացահայտեց, քանի որ «ձախ օպորտունիստ էր և ազգի թշնամի», իսկ Բերիայի անգործությունը պարզելու և նրան պատժելու նպատակով Ստալինը պլաններ էր կազմել[45]։
Ստալինի հոդվածներ է հրատարակում «պրավդա» թերթում, կոչ անելով համախմբվել Կոմունիստական կուսակցության շուրջը, զգոն լինել, շնորհակալություն է հայտնում բժիշկների գործի բացահայտման վերաբերյալ թերթի խմբագրություն ուղղված բազմաթիվ շնորհավորանք–նամակների համար։ «Պրավդա» թերթի յուրաքանչյուր համարում մինչ փետրվարի 27-ը մարդասպանների, լրտեսների, վնասարարների, ժողովուրդնրի թշնամիների և բուրժուա ազգայնականների վերաբերյալ հոդվածներ են լույս տեսնում։ Քաղաքական առաջատար թերթի և ոչ մի համար առանց աչալրջության և ժողովրդի թշնամիների մասին հիշեցումների լույս չի տեսնում։ Եժովյան ռեպրեսիայի ժամանակների նման համատարած և նպատակամղված լրտեսամանիա է ներարկվում։
Փետրվարի 17-ին «Իզվեստիա» թերթը հաղորդում է գեներալ Կասինկինի «անժամանակ» մահվան մասին, որը ղեկավարում էր Ստալինի անվտանգության համար պատասխանատու Կրեմլի պարետային ծառայությունը։
Փետրվարի 17-ին Ստալինը ընդունում է Հնդկաստանի հյուպատոս Կ․ Մենոնին։ Նրա հետ երկարատև զրույցի ընթացքում Ստալինը նոթատետրում գայլեր էր նկարում և պարզապես, իր նկարները մեկնաբանելով նկատում է, որ գյուղացիները խելացի են վարվում, որ կատաղած գայլերին ոչնչացնում են։ Ստալինը մտածում էր Քաղբյուրոյի կատաղած գայլերի մասին[46]։
Այդ օրը Լև Մեխլիսի հուղարկավորությունն էր։ Նա միակ մարդն էր Կենտկոմում, որը կարող էր ասել․
Ես եմ հարթել Ստալինի իշխանության գաղափարախոսական ուղին՝ Լենինի հին գվարդիայի բոլոր դիակների վրայով, ես էլ նրան դարձրել եմ հզոր առաջնորդ և բոլոր գիտությունների հանճարեղ պարագլուխ։ |
Ստալինի շնորհիվ «Պրավդա» թերթի խմբագիր Մեխլիսը գլխավոր խմբագիր դարձավ, «խոշոր զտումից» հետո՝ Կենտկոմի անդամ, իսկ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի Գլխավոր քաղվարչության պետ՝ գեներա-գնդապետի կոչմամբ, պատերազմի ավարտից հետո՝ Պետական հսկողության մինիստր։ Սակայն «սիոնիստների գործից» և «բժիշկների գործից» հետո Ստալինը կարևորեց նրա հրեա լինելը․ եթե հրեա է, ուրեմն սիոնիստ է, եթե սիոնիստ է, ուրեմն սիոնիստ բժիշկների հանձնարարական տվողը կարող էր լինել։ Մինչև բժիշկների դատը լինելը Ստալինը Մեխլիսին գործուղման է ուղարկում Սարատով, որտեղ նրան առանց վկաների բանտարկում են, տեղափոխում Մոսկվայի Լեֆորտովյան բանտ, որի հիվանդանոցում անհրաժեշտ վկայություններ տալուց հետո 1953 թվականի փետրվարի 13-ին մահանում է[47]։
Ստալինն իր իրական մտադրությունները թաքցնելու մեծ վարպետ էր, նաև վիրտուոզ դերասան էր։ Նախ շահում էր իր ընտրած զոհի վստահությունը, ապա հանկարծակի շշմեցնող հարված էր հասցնում․ այս կանոնով առաջնորդվում էր և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության հարցերում։ Մի առանձնահատուկ բան հորինելով քողարկում էր մտածված հարվածը։
Այդպես եղավ 1953 թվականի փետրվարի 28-ին Կունցևոյի ամառանոցում ճաշկերույթի ժամանակ, երբ Բերիային` իր ճանապարհից հեռացնելու մտադրությունը քողարկելով, սեղանի թամադա առաջադրեց․ կովկասյան սովորույթի համաձայն քանի դեռ Բերիան թամադա է, նա կարող է ղեկավարել անգամ Ստալինին, հենց իր տանը։ Ստալինը չէր կարող ենթադրել, որ կարող է խաբվել և առավել ևս, որ դա կդառնար իր կյանքի վերջին ճաշկերույթը։
Մահ
խմբագրելՄարտի 1-ի համարում կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի ԽՄԿԿ Կենտկոմի որոշումն է և կրկին լրտեսների, մարդասպանների, խորհրդային ժողովուրդների թաքնված թշնամիների մասին հիշեցումներ։ Իսկ հաջորդ և մյուս բոլոր համարներում, նույնիսկ քաղաքական բաժիններում Պրավդան դադարում է ազգի թշնամիների մասին որևէ նյութ տպագրել։
Քաղաքական հեղաշրջում էր իրականացվել Բերիա, Մալենկով, Խրուշչով և Բուլգանին քառյակի կողմից, որոնք մինչև լույս Ստալինի Կունցևոյի ամառանոցում ճաշկերույթի էին։ Պրավդա թերթում 1953 թվականի մարտի 4-ին Պետական հաղորդագրության մեջ ասվում էր․
․․․ընկեր Ստալինի ծանր հիվանդությունը կհանգեցնի նրա ղեկավարության համեմատաբար երկարատև չմասնակցության։ |
Թաղված է Կրեմլի պատի պանթեոնում։
Հետաքրքիր է իմանալ
խմբագրելԹևավոր խոսքեր և դարձվածքներ
խմբագրել- Որպես կանոն այս խոսքերը վերագրվում են Ստալինին․
Կա մարդ՝ կա խնդիր, մարդը չկա՝ չկա և խնդիրը - ռուս.՝ Есть человек — есть проблема, нет человека — нет проблемы
|
Սակայն որևէ վկայություն չկա այն մասին, որ նա ասել է այս խոսքերը։ Այս խոսքերը Անատոլի Նաումովիչ Ռիբակովի (1911 — 1998) «Արբատի երեխաները» (1987 թ․) վեպից են։ Այդպես է ասում Վ․ Ի․ Ստալինը 1918 թ․ Ցարիցինում գնդակահարությունների մասին։ «Մահը լուծում է բոլոր խնդիրները։ Մարդը չկա, չկա և խնդիրը։» Հետագայում, Ա․ Ռիբակովը գրել է․
Այս դարձվածքը հնարավոր է ինչ-որ մեկից լսել եմ, հնարավոր է ինքս եմ հորինել։ Այդպիսին էր ստալինյան սկզբունքը։ Ես պարզապես այն հակիրճ ձևակերպել եմ[48]։ - Ա․ Ն․ Ռիբակով «Վեպ–հիշողություն», 1997 թ․
|
- Առաջատար կոմբայնավարների խորհրդակցության ժամանակ (1935 թ․ դեկտեմբերի 1) ելույթ ունեցողներից մեկը՝ Ա․ Գ․ Տիլբան ասել է․
Թեկուզ և ես կուլակի որդի եմ, բայց ես ազնվորեն կպայքարեմ բանվորների և գյուղացիների շահերի համար։ |
Ի պատասխան հնչել է Ստալինի հետագայում թևավոր դարձած խոսքերը․
Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում։ - ռուս.՝ Сын за отца не отвечает Ի․ Վ․ Ստալին
|
Այս խոսքերը լայնորեն լուսաբանվել են խորհրդային թերթերում, չնայած հետագա բռնաճնշումներով գործնականում հակառակն է հաստատվել[48]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Ստալինի մահը։ Վերջին վկան Արխիվացված 2016-09-26 Wayback Machine
- Ստալինի Մոտակա ամառանոցը Կունցևոյում Արխիվացված 2016-10-27 Wayback Machine
- Ստալինի գաղտնի ելույթը Արխիվացված 2016-09-26 Wayback Machine
Իոսիֆ Ստալինի նախնիները (Ջուգաշվիլի) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելԱ․ Ավտորխանով А.Авторханов. Загадка смерти Сталина Новый мир. 1991. No5. էջ 194-233.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Сталин Иосиф Виссарионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Hingley R. F. Encyclopædia Britannica
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ 8,0 8,1 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/10412097.stm
- ↑ 9,0 9,1 http://www.independent.co.uk/news/world/europe/georgia-stalin-museum-to-show-how-tyrant-ruled-by-terror-7631148.html
- ↑ 10,0 10,1 http://www.ducksters.com/biography/joseph_stalin.php
- ↑ Ի․ Կիտաև, Լ․ Մոշկով, Ա․ Չերնև Ե՞րբ է ծնվել Ի․ Ստալինը Իզվեստիա թերթ, 1990 թվական, № 11
- ↑ Գեորգի Չերնյավսկի Երբ է իսկապես ծնվել Ստալինը և ինչու է դա այդքան կարևոր(չաշխատող հղում), Կասկադ Արխիվացված 2013-06-08 Wayback Machine, № 210, 26.03.2004
- ↑ 13,0 13,1 13,2 Սվյատոսլավ Ռիբաս «Ստալին», 2-րդ հրատարակություն, ք․ Մոսկվա, Մոլոդայա գվարդիա հրատարակչություն, 2010 թվական, էջ 11
- ↑ 14,0 14,1 14,2 Даниель Ранкур-Лаферриер / «Психика Сталина» / Програсс-академия. 1996 г. Москва, Стр. 68
- ↑ Iremaschuiili J. Stalin und die Tragodie Georgiens: Erinnerungen. В., 1932. P. 10-12
- ↑ Barmine A. One who survived: The life story of a Russian under the Soviets. N.Y., 1945. P. 262
- ↑ Antonov-Ovsiyenko A. The time of Stalin: Portrait of a tyranny. N.Y., 1983. P. 233—234
- ↑ Даниель Ранкур-Лаферриер / «Психика Сталина» / Програсс-академия. 1996 г. Москва, Стр. 12
- ↑ Аллилуева С. Только один год. N.Y.: Harper & Row Publishers, 1969. С. 360
- ↑ Davrichewy J. Ah! Ce qu’on rigolait bien avec mon copain Staline. Paris, 1979. P. 36-37
- ↑ 21,0 21,1 Рыбас С. Ю. Сталин. — 2-е изд. — М.: Молодая гвардия. 2010. — стр. 10
- ↑ Аллилуева С. Двадцать писем к другу. N.Y.: Harper & Row, 1967. P. 145
- ↑ Davrichewy J. Ah! Ce qu’on rigolait bien avec mon copain Staline. Paris, 1979.
- ↑ Iremaschuiili J. Stalin und die Tragodie Georgiens: Erinnerungen. В., 1932. p. 10-12, 28
- ↑ Allilueva S. Only one year. N.Y., 1969., P. 360
- ↑ Allilueva S. Twenty letters to a friend. N.Y., 1967., P. 153
- ↑ Davrlchewy J. Ah! Ce qu’on rigolait bien avec mon copain Staline. P., 1979., P. 34
- ↑ Сталин И. В. Сочинения. Т. 13, М, Государственное издательство политической литературы, 1951 г, с. 113
- ↑ Ստալինի կյանքի և մահվան գաղտնիքները
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 30,6 Семанов С. Н., Кардашов В. И. Иосиф Сталин, жизнь и наследие. — М: Новатор, 1997
- ↑ Беседа Сталина с писателем Эмилем Людвигом // Огонёк, № 23, 1932
- ↑ Островский А. В. Кто стоял за спиной Сталина? at Google Books
- ↑ Всемирный биографический энциклопедический словарь. — М.: Большая Российская энциклопедия, 1998
- ↑ Лев Балаян. Сталин и Хрущёв. — М.: Эксмо, Алгоритм, 2009 г
- ↑ А. А. Чернобаев. Сталин Иосиф Виссарионович / Политические деятели России 1917 г. Биографический словарь. — М.: Большая Российская энциклопедия, 1993 г., 432 стр.
- ↑ 36,0 36,1 СТАЛИН
- ↑ The young revolutionary / Joseph Stalin // Encyclopedia Britannica.
- ↑ Այդ ժամանակ Ֆինլանդիան մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։
- ↑ Рыбас С. Ю. Сталин. — 2-е изд. — М.: Молодая гвардия (издательство). 2010. — с. 29. (Серия: Жизнь замечательных людей)
- ↑ Edvard Radzinsky. Stalin: The First In-depth Biography Based on Explosive New Documents from Russia’s Secret Archives, Anchor, (1997) ISBN 0-385-47954-9, p. 61
- ↑ СТАЛИН
- ↑ 100 великих россиян (7)
- ↑ Похлёбкин В. В. Великий псевдоним. — М.: ТОО «ЮДИТ», КП «Алтай», — 1996, 158 с.
- ↑ Вильям Васильевич Похлебкин «Как случилось, что И. В. Джугашвили избрал себе псевдоним „Сталин“?»
- ↑ 45,0 45,1 А.Авторханов. Загадка смерти Сталина [1] Новый мир. 1991. No5. С. 194-233.
- ↑ К. Menon. The Flying Troika. London. 1963, р.29.
- ↑ Victor Alexandrov. The Kremlin, р. 325
- ↑ 48,0 48,1 Հանրագիտարանային բառարան թևավոր խոսքերի և արտահայտությունների հեղինակ–կազմող Վադիմ Սերով
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Ստալին» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Ստալին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Ստալին» հոդվածին։ |