Ակրոտիրի և Դեկելիա
Ակրոտիրի և Դեկելիա[1] (անգլերեն՝ Akrotiri and Dhekelia), երկու բրիտանական հենակետեր Կիպրոսի տարածքում։ Մեծ Բրիտանիան միակողմանի կարգով հայտարարել է այդ շրջաններ իր «անդրծովյան տարածքները»։ Այսպիսով Մեծ Բրիտանիան ներկա է Միջերկրածովի արևելյան մասում։
Ակրոտիրի և Դեկելիա Akrotiri and Dhekelia (Western and Eastern) Sovereign Base Areas |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «God Save the Queen» | ||||
|
||||
Մայրաքաղաք | Եպիսկոպի (վարչական կենտրոն) | |||
Ամենամեծ քաղաք | Եպիսկոպի | |||
Պետական լեզուներ | Անգլերեն, Հունարեն, Թուրքերեն | |||
Կառավարում | Պարլամենտական Հանրապետություն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 254 կմ² | ||
- | Ջրային (%) | 1,444% | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 14500 (7000 թուրք, 7500 բրիտանական զինվորներ իրենց ընտանիքների հետ) | ||
Արժույթ | Եվրո | |||
Հեռախոսային կոդ | +357 |
Ակրոտիտի հենակետը (հունարեն՝ Ακρωτήρι, թուրքերեն՝ Agrotur; ներառնելով Եպիսկոպիի կայազորը) գտնվում է Կիպրոսի հարավում՝ էթնիկ հունական մասում, իսկ Դեկելիան (հունարեն՝ Δεκέλεια, թուրքերեն՝ Dikelya) - հյուսիսում՝ էթնիկ թուրքական մասում։
Աշխարհագրություն
խմբագրելԱկրոտիրին և Դեկելիան զբաղեցնում են Կիպրոս կղզու տարածքի 3%-ը։ Հողերի 60%-ը Կիպրոսի քաղաքացիների կամ Մեծ Բրիտանիայի հպատակների սեփականությունն է, իսկ 40%-ը պատկանում է Բրիտանական Թագի Պաշտպանության նախարարությանը։
Ակրոտիրին գտնվում է Կիպրոսի հարավում, Լիմասոլ քաղաքի մոտ։ Դեկելիան գտնվում է կղզու հարավ-արևելքում, Լարնակա քաղաքի մոտ։ Ակրոտիրիի տարածքը շրջապատված է Կիպրոսի հունական մասով, իսկ Դեկելիան սահմանակցում է և թուրքական մասի հետ, և ՄԱԿ-ի բուֆերային մասի հետ, որը բաժանում է կղզու հունական և թուրքական մասերը։ Դեկելիայի տարածքում գտնվում են Կիպրոսի Հանրապետության երկու անկլավները՝ Քսիլոտիմվու և Օրմիդիա գյուղերը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 7. ISBN 978-99941-2-663-7.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրոտիրի և Դեկելիա» հոդվածին։ |